Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Նազարյան (մարտի 11, 1998(1998-03-11)), հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության Արարատ Երևան ակումբում և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում որպես կենտրոնական պաշտպան։

Հովհաննես Նազարյան
Ծննդյան ամսաթիվ մարտի 11, 1998(1998-03-11) (26 տարեկան)

Ակումբային կարիերա խմբագրել

Նազարյանը Փյունիկ երիտասարդական համակարգի անդամ է[1]։ Առաջին թիմի կազմում մի քանի ելույթներ ունենալուց հետո, ինչպես Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում[2], այնպես էլ ՈւԵՖԱ Եվրոպա Լիգայի ընտրական խաղերում[3][4], և պահեստային խմբում[5] խաղալուց հետո՝ 2018 թվականին, նա հեռանում է խմբից, որպեսզի միանա նորաստեղծ Արցախ ՖԱ-ին (հետագայում՝ Նոա ՖԱ)[1][6]։

2019-20 մրցաշրջանի ավարտին Նոայի հետ[7][8] Հայաստանի գավաթը հաղթելուց հետո Նազարյանը հեռացել է ակումբից[9]։

2020 թվականի ամռանը Նազարյանը կնքել է մեկ տարվա պայմանագիր թոփ-ակումբ Շիրակի հետ[10]։

Շիրակի՝ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունից դուրս գալուց հետո[11]՝ 20-21 մրցաշրջանի ավարտին, Նազարյանն անվճար տեղափոխվեց Արարատ Երևան, որից նա դուրս եկավ 2023 թվականի հունիսին[12]։

Միջազգային կարիերա խմբագրել

Նազարյանը ներկայացրել է Հայաստանը մի քանի միջազգային երիտասարդական խմբերում՝ հանդես գալով Մ-19 և Մ-21 ազգային հավաքականներում[13][14]։

2021 թվականի նոյեմբերին նա ստացավ իր առաջին առաջարկը՝ միանալու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին 2022 թվականի Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության ընտրական փուլի՝ համապատասխանաբար Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի դեմ խաղալու համար[15]։ Նա, հանդիսանալով փոխարինող նախորդ խաղում, դուրս չեկավ դաշտ խաղալու[16]։

2022 թվականի մարտին կրկին առաջարկ ստանալով Նորվեգիայի դեմ ընկերական խաղի համար, որպես վնասվածք ստացած պաշտպան Անդրե Կալիսիրին փոխարինող՝ Նազարյանը[17][18] հավաքականի կազմում իր առաջին միջազգային ելույթն ունեցել է մարտի 29-ին ՝ փոխարինման դուրս գալով այն ժամանակ, երբ Հայաստանի հավաքականն ի վերջո պարտություն կրեց 9:0 հաշվով[19][20][21]։

Անձնական կյանք խմբագրել

Նազարյանի հայրը՝ Ռաֆայել Նազարյանը, նախկին ֆուտբոլիստ է[22][23] և ԲԿՄԱ Երևանի ու Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ[24][25]։

Նրա ավագ եղբայրը՝ Էրիկ Նազարյանը ևս նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է[26][27] և ներկայումս ղեկավարում է Հայաստանի մինչև 15 տարեկանների ազգային հավաքականը[28]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

29 Մարտ 2022-ի դրությամբ[29]
Հայաստան
Տարի Խաղեր Գոլեր
2022 1 0
Ընդհանուր 1 0

Մրցանակներ խմբագրել

Նոա խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ««Արցախ» ֆուտբոլային ակումբն անվանափոխվեց». sport.news.am. 2019 թ․ հունիսի 18.(hy)
  2. Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
  3. «Pyunik vs Slovan Bratislava». UEFA.com. 2017 թ․ հունիսի 29.
  4. «Slovan Bratislava vs Pyunik». UEFA.com. 2017 թ․ հուլիսի 6.
  5. «Назарян Оганнес». footballfacts.ru.(ru)
  6. ««Արցախը» պայմանագրեր է ստորագրել 3 հեռանկարային ֆուտբոլիստների ' Հովհաննես Նազարյանի, Արթուր Ստեփանյանի և Դավիթ Գրիգորյանի հետ». Facebook. 2018 թ․ հուլիսի 5.(hy)
  7. 7,0 7,1 «Matchday Final». Football Federation of Armenia. 2020 թ․ հուլիսի 10.
  8. 8,0 8,1 «Noah wins Armenian Cup for first time». a1plus.am. 2020 թ․ հուլիսի 11.
  9. «We inform that Artem Delinyan, Vigen Avetisyan, Hovhannes Nazaryan, Vitaly Zaprudskikh and Sergey Dmitriev have left the team». Facebook. 2020 թ․ օգոստոսի 1.
  10. «Official announcement. Gevorg Kasparov, Hovhannes Nazaryan, Vardan Bakalyan». Facebook. 2020 թ․ հուլիսի 27.(hy)
  11. ««Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտ չի ներկայացրել մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի 2021-22թթ․ առաջնությանը». Facebook. 2021 թ․ հուլիսի 3.(hy)
  12. «Official statement». fcararat.am. 2023 թ․ հունիսի 20.(en)
  13. «Ֆլորեսը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքականի հայտացուցակը». interfootball.am. 2019 թ․ օգոստոսի 27.(hy)
  14. «Հրապարկվել է Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականի հայտացուցակը». interfootball.am. 2019 թ․ հոկտեմբերի 4.(hy)
  15. «Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքական է հրավիրել նաեւ Հովհաննես Նազարյանին». sport.news.am. 2021 թ․ նոյեմբերի 8.(hy)
  16. «Armenia vs. North Macedonia - 11 November 2021». Soccerway. Վերցված է 2023 թ․ ապրիլի 8-ին.
  17. «Joaquin Caparrós invites Hovhannes Nazaryan to Armenian national team». sport.news.am. 2022 թ․ մարտի 25.
  18. «Հայաստանի հավաքականն Օսլոյում է». sport.news.am. 2022 թ․ մարտի 27.(hy)
  19. «International Friendly – Norway vs Armenia». UEFA.com. 2022 թ․ մարտի 29.
  20. «Armenia National Team Lost to Norway in a Friendly Match». armedia.am. 2022 թ․ մարտի 30.
  21. «Norway vs Armenia». eu-football.info. 2022 թ․ մարտի 29.
  22. «For the first time against this CSKA: On the eve of the match of the 7th round». fcararat.am. 2021 թ․ սեպտեմբերի 21.
  23. «Rafael Hoganesi Nazaryan». eu-football.info.
  24. «Սուրեն Չախալյանը՝ ՀՖՖ Տեխնիկական տնօրեն». armenpress.am. 2022 թ․ հունվարի 5.(hy)
  25. «Ռաֆայել Նազարյան․ Շատ կարևոր է, որ սկսում ենք տնային 2 հանդիպումներով». sport.news.am. 2023 թ․ փետրվարի 2.(hy)
  26. ««В армянском футболе сложилась катастрофическая ситуация». Владелец «Пюника» бьет тревогу». sport24.ru. 2023 թ․ մարտի 13.(ru)
  27. «Erik Nazaryan - Player Info». globalsportsarchive.com.
  28. «FFA: New coach appointments in Armenian national teams». sport.news.am. 2023 թ․ փետրվարի 8.
  29. «Hovhannes Nazaryan». EU-Football.info. Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել