Հովհաննես Հովհաննիսյան (փիլիսոփա)

հայ փիլիսոփա
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Հովհաննես Օնիկի Հովաննիսյան (նոյեմբերի 29, 1970(1970-11-29)), հայ փիլիսոփա, հասարակական գործիչ։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Picto infobox auteur.png
Հովհաննես Հովհաննիսյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1970(1970-11-29) (50 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայկական ԽՍՀ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Երևանի պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)հասարակական գործիչ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու

ԿենսագրությունԽմբագրել

Հովհաննես Հովհաննիսյանը 1987-1992 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետում, 1992-1995 թվականներին՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1996 թվականին պաշտպանել է գիտական թեզ՝ «Վեճը որպես մտավոր հաղորդակցման եղանակ. փիլիսոփայական վերլուծություն» թեմայով՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր։ Կինը՝ Պետրոսյան Աստղիկ Ալեքսանի։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

1990-1992 թվականներին աշխատել է ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում որպես լաբորանտ, 1992-1994 թվականներին եղել է ՀՀ Լուսավորության նախարարության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1993-1998 թվականներին՝ ՀՀ Հեռուստառադիոպետվարչության (հետագայում` ՀՀ կառավարությանն առընթեր Տեղեկատվության և գրահրատարակչության վարչության) հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի խմբագիր, այնուհետև` գլխավոր մասնագետ, 1996 թվականից՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի ավագ լաբորանտ, 1996-2000 թվականներին՝ ԵՊՀ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոն` ավագ դասախոս, 2000 թվականից՝ ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, 2003 թվականից՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, հումանիտար հասարակագիտական առարկաների ամբիոնի պատասխանատու, 2005, 2006 թվականներին՝ ՄԱԿ-ի Ազգային զարգացման ծրագրի` մասնագիտական կրթության հարցերով փորձագետ, ազգային փորձագետների թիմի ղեկավար, 2005-2007 թվականներին՝ «Վիճաբանության տեսություն և արվեստ։ Բանակցային տեխնոլոգիաներ» գիտահետազոտական թեմայի ղեկավար, 2008-2010 թվականներին՝ «Հռետորիկայի ժամանակակից հիմնահարցեր» թեմայով գիտահետազոտական թեմայի ղեկավար։ 2004-2010 թվականներին եղել է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի Մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի դոցենտ, 2012-2015 թվականներին՝ Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, 2013 թվականից՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ[1][2]։

ԱնդամակցությունԽմբագրել

  • Հայոց փիլիսոփայական ակադեմիայի գլխավոր գիտնական քարտուղար, 1998։
  • Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի գլխավոր խորհրդական, 2001։
  • Փաստարկման միջազգային ինստիտուտի «Երիտասարդ գիտնականի ամբիոն» մատենաշարի խմբագրական կոլեգիայի անդամ, 2002։
  • Հայաստանում ֆրանսիական համալսարանի գիտամանկավարժական խորհրդի անդամ, 2003։
  • «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, 2004։
  • Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի «Ինչպես եմ տեսնում 21-րդ դարի փիլիսոփայությունը» մատենաշարի խմբագրական կոլեգիայի անդամ, 2005։
  • ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի գիտխորհրդի անդամ, 2006։
  • ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մեթոդական խորհրդի անդամ, 2008։
  • ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի անդամ, ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ, 2009։
  • Քաղաքացիական հասարակության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2010։
  • Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի անդամ, 2010։
  • Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային ինստիտուտի փոխնախագահ, 2012-2016։

ՊարգևներԽմբագրել

  • Երևանի պետական համալսարանի պատվոգրեր, 2009, 2014։
  • Հայոց փիլիսոփայական ակադեմիայի «Եռամեծ փիլիսոփա Դավիթ Անհաղթ» մեդալ, 2007:.
  • Հայաստանում ֆրանսիական համալսարանի շքանշան, 2010։
  • ՀՀ պաշտպանության նախարարության «Հայաստանի զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալ, 2012։

ԵրկերԽմբագրել

Հեղինակ է գրքերի, հոդվածների, ուսումնական ձեռնարկների։

  • Հովհաննիսյան Հ.Օ., Հասարակական համակարգի զարգացման հիմնախնդիրները։ Եր., 2003, (76 էջ)։ http://www.noravank.am/upload/pdf/12.Hovhannes%20Hovhannisyan.pdf
  • Հովհաննիսյան Հ. Օ., Փաստարկում և հռետո­րություն։ Ձեռնարկ իրա­վաբանության ֆա­կուլտետների մագիս­տրանտների և իրա­վուն­քի ոլորտի աշխա­տողների համար։ Հայաստանում ֆրան­սիական համալսարան, Երևան, «Արտագերս» հրատ., 2015, (275 էջ)։
  • Հովհաննիսյան Հ.Օ., Բանվեճի տեսություն և արվեստ. փիլիսոփայական քննախոսություն։ ԵՊՀ հրատարակչություն, 2019, (286 էջ)։
  • Հովհաննիսյան Հ.Օ., Վիճաբանության և փաս­տարկ­ման փոխհարաբե­րու­թյան հարցի շուրջ։ Բանբեր Երևանի համալ­սարանի, N˚3 (84), 1994: http://www.ysu.am/files/01H_Hovhannisyan.pdf
  • Հովհաննիսյան Հ.Օ., Վեճի տեսության հարցերը Հին աշխարհում։ Երիտասարդ գիտնա­կա­նի ամբիոն, պր. 5, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 1996։
  • Հովհաննիսյան Հ.Օ., Վիճաբանության իմա­ցա­բանական և մեթոդաբա­նա­կան տեսանկյունները։ Երիտասարդ գիտնա­կա­նի ամբիոն, պր. 5, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 1996։
  • Հովհաննիսյան Հ.Օ., Ի՞նչ է սովորեցնում պատմական հիշողությունը։ Գիտական աշխատու­թյուններ։ Հասարա­կական գիտություններ։ Պրակ 7։ Երևան, «Լինգվա», 2009։
  • Հովհաննիսյան Հ.Օ., Բանավեճի մեթոդի առանձնահատկությունները դասավանդման և սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործընթացներում։ «Մանկավարժական միտք», 2016 (3-4), «Զանգակ» հրատ., Եր.: http://zangak.am/pdf/Mank.mitq/2016/Mankavarzhakan-Mitq-2016-3-4.pdf
  • Հովհաննիսյան Հ.Օ., Հասարակական համա­կարգի կառուցված­քա­յին-գործառութային բնո­ւթագիրը և կառա­վարման խնդիրները (մեթոդաբանական տեսանկյուններ)։ «Բանբեր Երևանի հա­մալ­սարանի»։ Փիլիսոփայություն, հոգեբանություն։ No3(18), Երևան, 2015։ http://ysu.am/files/04H_Hovhannisyan-1450350652-.pdf
  • Հովհաննիսյան Հ. Օ., Պետրոսյան Ա. Ա., Մասնակցություն հանուն փոփոխությունների։ Որակական հետազոտության արդյունքներ, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն, Oxfam GB, Երևան, «Ասողիկ» հրատ., 2012, 69 էջ։
  • Ованисян О.О., Определение и классификация типов гражданского общества: предпочтения и перспективы развития. Социокультурный аспект евразийской интеграции. Евразийский граждан-ский альянс. (Сборник научных статей). Изд. дом «Белгород», НИИ «БелГУ», Белгород, 2017.
  • Hovhannisyan H., The Factor of Human Rights Protection as Criteria for the Development in the Social System . “Armenia: A Human Rights perspective for Peace and Democracy”. Universitätverlag Potsdam, 2005.
  • Hovhannisyan H.O. and co-autհоrs, National Policy for Professional Education: Concept Paper. UNDP, Armenia 2005. http://un.am/up/library/National%20Policy_ProfEduc_eng.pdf
  • Hovhannisyan H.O. and co-autհоrs, National Human Development Report 2006. Educational transformations in Armenia. UNDP, Armenia, 2007. Part 3: “Professional education”. http://www.un.am/up/library/National%20Human%20Development%20Report%202006_eng.pdf
  • Hovhannisyan H.O. and co-autհоrs, Gender dimension of civic and political participation in Armenia. Report on findings of the sociological study. (Monograph). UN Populiations Found. Yerevan, 2011, (71 p.). http://www.osce.org/yerevan/81699?download=true
  • Hovhannisyan H.O. and co-autհоrs, Peculiarities of the Perception of the Phenomenon of the Armenian Genocide on Public Opinion (Comparative Analysis of Sociological Survey Results). «Wisdom», 1(6), 2016. ASPU, Yerevan. http://www.wisdomperiodical.com/index.php/wisdom/article/view/66
  • Hovhannisyan H., Idea and Models of civil Socicty: Developnent Tendencics,  Arguments pro and con. «Wisdom», 2(7), 2016. ASPU, Yerevan. http://www.wisdomperiodical.com/index.php/wisdom/article/view/141

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հովհաննես Օնիկի Հովհաննիսյան»։ ysu.am։ Վերցված է 2016-12-19 
  2. «Հովհաննես Օնիկի Հովհաննիսյան»։ aspu.am։ Վերցված է 2016-12-19