Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակ

և մեծն բանաստեղծը

«Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակ», միջոցառումների շարք՝ նվիրված հայ գրող, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։ Միջոցառումները տեղի կունենան Երևանում, Դսեղում և Թբիլիսիում։ 2017 թվականի նոյեմբերին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղին ունեցած գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի ժամանակ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններն ընդգրկվել են «ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» 2018-2019 թվականների օրացույցում[1][2]։

2018 թվականի հունիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ստեղծվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողով[3]։ Հոբելյանական միջոցառումների մեկնարկը կտրվի 2019 թվականի փետրվարի 19-ին՝ Թումանյանի թանգարանում[4]։ Հոբելյանական հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ՝ 2019 թվականի փետրվարի 18-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ։ Գեղաթերթիկի մարման արարողությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ» ընկերության խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը[5][6]։

Միջոցառումներ խմբագրել

Դսեղ խմբագրել

Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ փետրվարի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դսեղ։ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Հովհաննես Թումանյանի կիսանդրու առաջ և շրջել տուն-թանգարանի տարածքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LLC Helix Consulting։ «Կոմիտասի և Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2019-02-19 
  2. «The 150th anniversaries of Komitas and Hovhannes Tumanyan are included in the UNESCO Calendar of anniversaries of eminent personalities and important events for the 2018-2019 cycle»։ www.mfa.am (հայերեն)։ Վերցված է 2019-02-19 
  3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ
  4. «Վաղը մեկնարկում են Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2019-02-18 
  5. «Շրջանառության մեջ դրվեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գեղաթերթիկը»։ Hayern Aysor (ամհարերեն)։ 2019-02-18։ Վերցված է 2019-02-19 
  6. «Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2019-02-19