Հովհաննես Դ Օվայեցի
Հովհաննես Դ Օվայեցի (ծ. թ. անհայտ, գ. Ովայք (Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառ) - 855, Սոդք գավառ, ամփոփված է Մաքենացոց միաբանության գերեզմանատանը), Ամենայն Հայոց կաթողիկոս 833 թվականից։ Հաջորդել է Դավիթ Բ Կակաղեցուն։ Հայոց իշխանաց իշխան Բագրատ Բագրատունին, տեղի տալով զրպարտություններին, մանավանդ որ իր կամքին հակառակ էր Հովհաննես Դ Ովայեցին կաթողիկոս ընտրվել, հրովարտակով պատվիրել է «բոլորին հեռու մնալ հովվապետին ընդունելուց։ Հովհաննես Դ Ովայեցին գահակալման ութերորդ տարում (841) հեռացել է կաթողիկոսարանից և հաստատվել Այրիվանքում (Գեղարդավանք)՝ նվիրվելով ճգնակեցության։ Սակայն Հայոց Սմբատ Բագրատունի սպարապետը և հայ նախարարները եկեղեցական ժողով են գումարել, արդարացրել կաթողիկոսին և վերահաստատել իր աթոռին։ 850-ական թվականների Արաբական արշավանքների հետևանքով Հայաստանում ստեղծված դառնաղետ պայմաններում Հովհաննես Դ Ովայեցին, չնայած ծեր տարիքին, շրջել է երկրով մեկ և ջանացել ոգեպնդել բնակչությանը, ուրացությունից հետո պահել որոշ նախարարների։ Ի հիշատակ արաբ զորապետ Բուղայի արշավանքի ժամանակ նահատակվածների՝ կաթողիկոսը հաստատել է տարեկան տոն։
Հովհաննես Դ Օվայեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 855 |
Մահվան վայր | Մաքենյաց վանք, Մաքենիս, Հայաստան |
Մասնագիտություն | կաթողիկոս |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
[1]։
ՀղումներԽմբագրել
- ↑ http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf« Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 635
Արտաքին հղումներԽմբագրել
- Հովհաննես Դ Ովայեցի կաթողիկոսի մասին Լուսամուտ կայքում Archived 2010-11-26 at the Wayback Machine.
Նախորդող՝ Դավիթ Բ Կակաղեցի |
Կաթողիկոս 833-855 |
Հաջորդող՝ Զաքարիա Ա Ձագեցի |