Հովհաննես Հակոբի Ալիբեգյան (Իվան Յակովլեիչ Ալիբեկով) (հոկտեմբերի 21 (նոյեմբերի 2), 1886[1], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբեր 1941[1]), խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ ՌՍԴԲԿ անդամ 1905 թվականից։ Պրոֆեսոր (1934)։

Հովհաննես Ալիբեգյան
 
Կուսակցություն՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն[1]
Կրթություն՝ Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1911)[1]
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 21 (նոյեմբերի 2), 1886[1]
Ծննդավայր Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանի օր դեկտեմբեր 1941[1] (55 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Կենսագրություն և աշխատանքային գործունեություն խմբագրել

Ծնվել է հոկտեմբերի 21 (նոյեմբերի 3)-ին, Քութայիս քաղաքում։ 1911 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։

1917 թվականի սեպտեմբերին ընտրվել է Մինսկի բոլշևիկյան կոմիտեի նախագահ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է Արևմտյան մարզի հեղկոմի և բոլշևիկների մարզկոմի բյուրոյի անդամ, ընդհատակյա մարզկոմի քարտուղար։ Առաջադրվել է Սահմանադիր ժողովի դեպուտատ։

Ակտիվորեն մասնակցել է Բելառուսական ԽՍՀ ստեղծմանը, ընտրվել նրա կառավարության առաջին կազմում, որպես աշխատանքի ժողովրդական կոմիսար։ Եղել է Բելառուսիայի կոմկուսի բյուրոյի անդամ։ 1919-1927 թվականներին պատասխանատու աշխատանք է վարել Մոսկվայում և Լենինգրադում, 1927-1930 թվականներին՝ Գերմանիայում՝ սովետական տնտեսական հանձնաժողովում։

1935-1941 թվականներին աշխատել է Մոսկվայի փիլիսոփայության, պատմության և գրականության ինստիտուտում՝ դեկան և ամբիոնի վարիչ։ 1941 թվականի աշնանը որպես աշխարհազորային միավորման կոմիսար մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը և զոհվել դեկտեմբերյան մարտերում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ալիբեգյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 171