Հովիկ Վանյան
հայկական և խորհրդային թատրոնի ու կինոյի դերասան
Հովիկ Վանյան (հունվարի 23, 1948, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ - մարտի 7, 2013, Երևան, Հայաստան), հայ դերասան։
Հովիկ Վանյան | |
---|---|
Կադր «Պսակադրության օրը պետք է ճշտել» ֆիլմից (1979) | |
Ծնվել է | հունվարի 23, 1948 |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ |
Մահացել է | մարտի 7, 2013 (65 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1969) |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
Կենսագրություն
խմբագրելՀովիկ Վանյանը ծնվել է Բաքվում[1]։ 1965-1969 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Կիմ Արզումանյանի արվեստանոցում։ 1969-1970 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, 1971 թվականից՝ Լենինականի պետական թատրոնի դերասան[2], 1988-1992 թվականներին՝ Երևանի Էքսպերիմենտալ (Փոսի) թատրոնի դերասան։ 1992 թվականից զբաղվել է գործարարությամբ[3]։
Ներկայացումներ
խմբագրելԴերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում և ռադիոբեմադրություններում։
- Ֆրանսուա՝ Ժան Պոլ Սարտրի «Անշիրիմ մեռելներ»
- Սուրեն՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»
- Օլեգ՝ Ռոզովի «Երջանկություն որոնելիս»
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1992 | Հսկաներն օվկիանոսում | Դասթին |
1986 | Մադամ Վոնգի գաղտնիքները | Գլոուկ |
1986 | Մենավոր ընկուզենին | Արմեն |
1985 | Ճերմակ անուրջներ | Արայի եղբայր |
1983 | Մասնավոր դեպք | Արմեն Գրիգորյան |
1979 | Ապրեցեք երկար | Սիմոն |
1979 | Պսակադրության օրը պետք է ճշտել | Սերգեյի ընկեր |
1977 | Զինվորն ու փիղը | երիտասարդ զինվոր |
1973 | Տտիպ խաղող | դրվագ |
1973 | Կամոյի վերջին սխրանքը | Արմեն |
1972 | Վերադարձ (ֆիլմ, 1972) | դրվագ |
1970 | Կրակոց սահմանի վրա | Աշոտ Թերեզյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ованес Ванян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Հովիկ Վանյանի մասին zarkfoundation.com կայքում
- ↑ «Ժամանակն անողոք է… Ժամանակն ամեն ինչ կբուժի…ժամանակը երբեք կանգ չի առնում…Ժամանակը շոշափելի է… Ժամանակ…Ժամանակ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմեր Հովիկ Վանյանի մասնակցությամբ(չաշխատող հղում)