Հոսպիտալային փողոց (Կամենեց-Պոդոլսկ)

փողոց Կամենեց-Պոդոլսկում

Հոսպիտալային (ռուս.՝ Госпитальная), փողոց Կամենեց-Պոդոլսկում։ Հին քաղաքի հայկական թաղամասի ամենաերկար փողոցը։ Իր անունը ստացել է հայկական հոսպիտալից։

Հոսպիտալային փողոց
Երկիր Ուկրաինա
Գտնվում էԿամենեց-Պոդոլսկի
ՏեղանքԿամիանեց-Պոդիլսկի հին քաղաք

Պատմություն խմբագրել

Հայերը Կամենեց-Պոդոլսկ քաղաքում հաստատվել են 11-13-րդ դարերում[1][2][3]։ 17-րդ դարում քաղաքում եղել է 1200 ընտանիք[2]։ Հայերը հիմնականում բնակություն են հաստատել քաղաքի հարավարևելյան մասում։ Մինչ այժմ քաղաքում կա մի թաղամաս, որը տեղացիների մեջ հայտնի է որպես «Հայկական»[4], որը եղել է առևտրական կենտրոն, որտեղ քարավաններ են եկել աշխարհի տարբեր ծայրերից[5]։ Քաղաքի հայկական թաղամասի ամենաերկար փողոցը Հոսպիտալային փողոցն է եղել, որն իր անունը ստացել է ժամանակին այդտեղ գորրծած հայկական հոսպիտալից։ Հոսպիտալայինը Հին քաղաքի այն սակավաթիվ փողոցներից է, որն իր պատմության ընթացքում երբեք չի վերանվանվել։ Փողոցի ամենահայտնի շինություններն են նախկին հայկական հոսպիտալը (թիվ 3) և բերդի նախկին զորանոցը (թիվ 14), որտեղ երկար ժամանակ գործել է զինվորական հոսպիտալը[6]։

Քաղաքում թուրքական տիրապետության ժամանակաշրջանում (1672-1699) Հոսպիտալայինի վրա եղել է մի տուն, որը, ըստ լեգենդներից մեկի, ունեցել է նկուղ, որտեղ ներքինիները տարբեր հանցանքների համար հարեմներից ծառաներ են նետել։ 20-րդ դարի սկզբին այս վայրում մնացել է միայն մի մեծ քարե նկուղ, որը մի թմբի վրա է եղել՝ դրսից հողով պատված։ Արևմուտքից նկուղն ունեցել է մուտք, իսկ հարավից՝ գետին նայող երկու փոքրիկ պատուհան։ Պատուհանները հաստ երկաթյա ճաղավանդակներ են ունեցել։ Նկուղի պատերն ունեցել են ավելի քան 1,5 մ հաստություն, որոշ ժամանակ անց ոմն Դունին գնել է հողատարածքը և դրա վրա աղյուսից կառուցել երկրորդ հարկը (տուն թիվ 5)[6]։

Նույն փողոցում թուրքական օկուպացիայի ժամանակ եղել է մի քարե տուն (թիվ 6 տուն), որը հատկացվել է հայերին պաշտամունքի համար, քանի որ նրանց տաճարները ավերվել կամ վերածվել են մզկիթների։ Նոր դարում այնտեղ գործել է 20-րդ համագումարի անվան արտելի գինու արտադրամասը, որն ավելի ուշ դարձել է սննդամթերքի գործարանի իրիսի արտադրամաս[6]։

Գտնվելու վայր խմբագրել

Հոսպիտալային փողոցը սկսվում է Հայկական շուկայի թիվ 2 տան և նախկին կոնսիստորիայի (թիվ 4 տուն) շենքի միջև, որից հետո երեք կտրուկ շրջադարձ կատարելուց հետո ավարտվում է Ռուսական փողոցում։ Բուն փողոցին միացված են Կոմենդանտսկի և Տեսնի նրբանցքները, Տրինիտարսկայա, Դոլգայա (երկար) և Վալի[6] փողոցները։

Հայտնի բնակիչներ խմբագրել

  • Ալեքսանդր Պրուսևիչ - լեհերեն «Կամենեց-Պոդոլսկ» (1915) հայտնի պատմական ակնարկի հեղինակ։ 20-րդ դարի սկզբին այստեղ նա ունեցել է մի փոքրիկ քարե տուն՝ չորս սյուներով (այժմ՝ տուն 7)[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Е.В. Мазурик (1982). «Армянский госпиталь XVII века в Каменце-Подольском» (PDF). Историко-филологический журнал № 2. стр. 225. ISSN 0135-0536. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.

    В Каменце-Подольском армяне впервые поселились в XI веке. В XII—XIV вв., в результате опустошительных набегов персов и турок на Армению, большие группы армян нашли кров в Каменце.

  2. 2,0 2,1 С. Шкурко (1968). «Армянские архитектурные памятники в городе Каменец-Подольске» (PDF). Историко-филологический журнал № 2. с. 233-243. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  3. И. С. Винокур, H.М.Хотюн / Камьянець-Подильськый дерзhавный исторыко-архитектурный заповиднык / Изд. "Каменяр, ", 1981г; стр.84 — Всего страниц: 95
  4. Исторические связи и дружба украинского и армянского народов. — Ереван: Изд-во АН Армянской ССР, 1971. — Т. 3. — С. 292—293.
  5. Олег Васильевич Будзей (2003 թ․ նոյեմբերի 23). «Армянский рынок». Подолянин. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.|accessdate=2013-04-12|archiveurl=
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Олег Васильевич Будзей (2003 թ․ դեկտեմբերի 12). «Госпитальная». Подолянин. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.