Հոշյար Քադըն
Հաջիե Հոշյար Քադըն էֆենդի (թուրքերեն՝ Haciye Hoşyar Kadınefendi), հայտնի է նաև Հուշյար Քադըն էֆենդի (թուրքերեն՝ Huşyar Kadınefendi[1]), 1796 - 1849, Մեքքա, Հաբեշի էլայեթ, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան Մահմուդ II-ի կինը, նրա երկու դուստրերի մայրը։
Հոշյար Քադըն օսման.՝ خوشیار قادین | |
---|---|
Ծնվել է | 1796 |
Մահացել է | 1849 |
Մահվան վայր | Մեքքա, Հաբեշի էլայեթ, Օսմանյան կայսրություն |
Գերեզման | Մեքքա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրոն | սուննի իսլամ |
Մասնագիտություն | ազնվական |
Ամուսին | Մահմուդ II |
Զբաղեցրած պաշտոններ | Վալիդե սուլթան |
Երեխաներ | Միհրիմահ Սուլթան |
Կենսագրություն
խմբագրելՀոշյար Քադընի իրական ծագումն ու ծննդյան ամսաթիվը հայտնի չեն։ Նեդջեթ Սաքաօղլուն գրում է, որ Ա․ Ք․ Մերամի կարծիքով, նա եղել է արաբի դուստր և գողացվել է Թունիսի էյալեթից։ Սակայն Սաքաօղլուն նշում է, որ մեդրեսեի և մզկիթի փաստաթղթերում, որը կառուցվել է Հոշյարի կողմից՝ ի հիշատակ դստերը՝ Միհրիմահի, նա հիշատակվում է «Աբդուրահմանի որդի, Աբդուլայի դուստր, Վերապատվելի Հուշյար Քադըն էֆենդի», ինչը կարող է նշանակել նրա ոչ իսլամական ծագումնաբանության մասին։ Թե երբ և ինչ պայմաններում է Հոշյարը հայտնվել Օսմանյան կայսրության մայրաքաղաքում, հայտնի չէ, սակայն Հոշյարի կառուցած մեդրեսեի փաստաթղթերում նշվում է, որ նա դաստիարակություն է ստացել Բեյհան սուլթանի տանը, որը եղել է Մահմուդ II սուլթանի բարեկամուհին[1]։ Մուսթաֆա Չաղաթայ Ուլուչայը գրում է, որ Բեյհան սուլթանը եղել է Մուսթաֆա III սուլթանի և նրա երկրորդ կնոջ՝ Ադիլշահ Քադըն էֆենդիի դուստրը[2][3]։ Ընդ որում, Քըբրըսլը Մեհմեդ Էմին փաշայի կինը և հուշագիրը՝ Մելեք հանըմը, քաղվածում է Հոշյար Քադընին՝ նշելով, որ Հոշյարը դաստիարակվել է Մահմուդ սուլթանի քրոջ՝ Բեհիե սուլթանի տանը[4]։
Հոշյար Քադընի և սուլթան Մահմուդ II-ի (1785-1839) ծանոթացման պատմությունը և սուլթանական հարեմում նրա առաջին օրերը գրառել է Մելեք հանըմը՝ լսելով հենց Հոշյար Քադընից։ Հոշյարը, իմանալով այն մասին, որ սուլթանը ոչ մի կնոջ հետ երկար չի մնում և, նախընտրելով լինել փաշայի կին, քան «տիկին ոսկե վանդակում», ձգտել է չընկնել Մահմուդի աչքին, երբ նա երբեմն այցելում էր քրոջը։ Սակայն սուլթանն իմացել է Բեհիե խնամառության տակ գտնվող Հոշյարի մասին և ցանկացել հանդիպել նրան։ Բեհիեն մեծ ընդունելություն է կազմակերպել եղբոր պատվին, սակայն խնամառության տակ գտնվող աղջնակին փակել իր ննջասենյակում՝ դռների մոտ պահակներ կանգնելով։ Չնայած Բեհիե բոլոր ընդվզումներին և իր կողմից ձեռնարկված նախապատրաստական բոլոր միջոցներին, սուլթանը հանդիպել է Հոշյարին և պահանջել նրան ուղարկել սուլթանական հարեմ։ Բեհիեն հանձնվել է, սակայն դրել պայման․ նա իր դստեր պես սիրում է Հոշյանրին, ուստի ուղարկում է մեծ օժիտ և Հոշյարին հարեմ ուղարկում որպես ազնվական կին։ Հոշյարի խոսքերով՝ սուլթանի պալատ ժամանելուց 10 օր շարունակ, Մահմուդը չի լքել նրան, դրանից հետո, սակայն, նրանք այլևս չեն հանդիպել։ Այդ ամենն սակայն չի խանգարել, որ Հոշյարը հղիանա[5]։
Որպես սուլթանի տիկին՝ Հոշյար Քադընի կենցաղը դարձյալ առկա է Մելեք հանըմի հուշերում։ Մելեք հանըմի այցի ժամանակ Մահմուդ II-ի երկրորդ կինը նրան ընդունել է իր ննջասենյակում, որն առատորեն զարդարված էր քաշեմիրի վարագույրներով։ Ննջասենյակում առկա էր գահի նման աթոռ, որն զարդարված էր կարմիր թավշով։ Մելեք հանըմը նշում է, որ Հոշյարն իրեն թվացել է բավականին կրթված և խիստ հոգևոր տիկին, ինչը, Մելեքի խոսքերով, հազվադեպ է հանդիպում թուրք կանանց շրջանում։ Մելեքի նկարագրությամբ Հոշյարը եղել է բարձրահասակ, երկարամազ տիկին և ունեցել խիստ բաց մաշկ[6]։
1840 թվականին, արդեն Մահմուդի II-ի մահվանից հետո, Հոշյարն սկսել է զբաղվել բարեգործությամբ։ Այսպես, նա վերականգնել է Քասըմփաշա թաղամասում գտնվող Հաջի Ահմեդ փաշայի մզկիթի մոտ գտնվող ավերված շատրվանը։ Այն իրականացվել է Աբդուլ Մեջիդ I սուլթանի թույլտվությամբ և օգնությամբ, ինչի մասին վկայում է շատրվանի վրա առկա սուլթանի տուղրայի դրոշմահետքը[1]։ 1844 թվականին Հոշյարը կառուցել է մեդրեսե՝ ի հիշատակ դստեր՝ Միհրիմահի և իրեն որդեգրած կնոջ՝ Բեյհանի[7]։ Ուլուչայի խոսքերով՝ Հոշյարը լավ հարաբերություններ է ունեցել սուլթան Աբդուլ Մեջիդ I-ի հետ, որին վերջինս անվանել է իր «երկրորդ վալիդե»[8]։
Հաջիե Հոշյար Քադըն էֆենդին մահացել է 1859 թվականին Կոստանդնուպոլսում՝ Մեքքա կատարած հաջից վերադառնալուց հետո[1]։
Սերունդ
խմբագրելՍաքաօղլուն և Ուլուչայը հայտնում են, որ Հոշյարը դարձել է Մահմուդ II—ի երկու դուստրերի մայրը[1]՝ Միհրիմահ սուլթանի և (1812 թվականի հունիսի 10-1838 թվականի հուլիսի 12) և Զեյնեբ սուլթանի (1815 թվականի ապրիլի 18-1816 թվականի փետրվար)։ Բացի այդ, Միհրիմահի ծննդյան պահին[8], Միհրիմահը կրել է սուլթանի երկրորդ կնոջ՝ քադըն էֆենդիի տիտղոսը[1]։ 1836 թվականի ապրիլի 20-ը Հոշյարի մանկությունից հետո կենդանի մնացած միակ դուստրը՝ Միհրիմահը, ամուսնացել է Բուրսալըի քափուդան (նավատորմի ղեկավար) Մեհմեդ Սայիդ փաշայի հետ (1805—1868)։ Ամուսնությունը կազմակերպվել է Հոշյարի կողմից, որն ամուսնուն համոզել էր Սայիդ փաշային հետ բերել Բուրսայից։ Հուլիսի սկզբին, մոր պահանջով, հղի Միհրիմահը տեղափոխվել է Մաչքեի պալատ, որտեղ և մահացել է՝ ծննդաբերությունից մի քանի օր հետո [1]։ Հոշյարի նորածին թոռը նույնպես մահացել է[9]։
Մելեք հանըմը քաղվածելով Հոշյար Քադընին՝ շարադրում է դեպքերի այլ ընթացք։ Միհրիմահ սուլթանը եղել է Հոշյար Քադընի միակ դուստրը և երբ եկել է նրա ամուսնության ժամանակը, Հոշյարը նրանց ցույց է տվել մի քանի փաշաների նկարներ, որպեսզի Միհրիմահն ինքն ընտրի իր ճակատագիրը[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Sakaoğlu, 2008, s. 544
- ↑ Uluçay, 2011, s. 180
- ↑ Süreyya, 1 Cild, 1996, s. 2—3
- ↑ Malik-Khanam, 1872, էջ 153
- ↑ Malik-Khanam, 1872, էջեր 153—154
- ↑ Malik-Khanam, 1872, էջ 152
- ↑ Sakaoğlu, 2008, s. 544—545
- ↑ 8,0 8,1 Uluçay, 2011, s. 181
- ↑ Alderson, 1956, table XLVI
- ↑ Malik-Khanam, 1872, էջեր 154—155
Գրականություն
խմբագրել- Hanim, Melek (1872). Thirty years in the harem: or, The autobiography of Melek-Hanum, wife of H.H. Kibrizli-Mehemet-Pasha.
- Uluçay, Mustafa Çağatay (2011). Padişahların kadınları ve kızları. Ötüken. ISBN 978-9-754-37840-5.
- Sakaoğlu, Necdet (2008). Bu mülkün kadın sultanları: Vâlide sultanlar, hâtunlar, hasekiler, kadınefendiler, sultanefendiler. Oğlak Yayıncılık. ISBN 978-9-753-29623-6.