Հոնդուրասցիներ (իսպ.՝ Hondureños), Հոնդուրասի բնակչությունն է (լայն իմաստով)[4]։ Ավելի նեղ իմաստով իսպանալեզու ժողովուրդ, որը կազմում է Հոնդուրասի բնակչության 93 %-ը։ Երկրի բնակչության ընդհանուր թիվը կազմում է 7,3 միլիոն մարդ (2007)։

Հոնդուրասցիներ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Հոնդուրաս Հոնդուրաս 8.060.000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1,500,000 [1]
Իսպանիա Իսպանիա 58,572 [2]
Լեզու(ներ)
Իսպաներեն, գարիֆունա, միստիկո, Bay Islands Creole անգլերեն
Հավատք(ներ)
Կաթոլիկ, բողոքական[3]

Ազգային կազմ

խմբագրել

Հոնդուրասի բնակչության ռասայական հարաբերակցությունը ունի հետևյալ պատկերը`

  • իսպանո-հնդկացիական մետիսներ, կոչվում են նաև լադինո (անգլերեն) կազմում են բնակչության 90 % -ը
  • հնդկացիներ 6-7 %
  • սևամորթներ և մուլատներ` 2-3 %
  • սպիտակներ, երկրի բնակչության ընդհանուր թվի 1-ից 1,2 %-ը

Բնակչության հիմնական մասը կազմում են իսպանալեզու հոնդուրասցիները։ Բնակչության թվով երկրորդը կազմող հնդկացիների կեսը հնդկացի լենկերն են։ Մյուս հնդկացի ժողովուրդներից կարելի է նշել պայա, խիկախե, միսկիտո, սումո և չորտի հնդկացիներին։ Հոնդուրասում բնակվում են նաև ոչ մեծ թվաքանակությամբ մայա հնդկացիներ։

Հոնդուրասի հնդկացի բնակչության թվի մեկ երրորդից ոչ պակասը կազմում են գարիֆները, Սևամորթների հետ միախառնվում են հնդկացի-կարիբները պահպանելով հնդկացիական մշակույթն ու ինքնագիտակցությունը։ Գարիֆները այստեղ են վերաբնակեցվել Վեստ Ինդիայից 18-րդ դարի վերջերին։

Անկախություն ստանալու պահին` 1821 թվականին, հնդկացիները կազմում էին բնակչության ընդհանուր թվի մոտավորապես 40 %-ը, մետիսները 30 %-ը, սպիտակները և սևամորթները` համապատասխանաբար 12 և 15 %-ը։

Վերաբնակեցում և դինամիկա

խմբագրել

Իսպանացիները Հոնդուրաս մտնելով (Գվատեմալայից) 16-րդ դարի 30-ական թվականներից սկսեցին միախառնվել հնդկացիների հետ։ Նույն դարի վերջից սկսվեց Գվատեմալայից գաղթած իսպանալեզու մետիսների տարաբնակեցումը։ Եկվորները հիմնականում բնակություն են հաստատում հարավ-արևմուտքում և դառնում ներկայիս հոնդուրասցիների միջուկը։ Ներկայումս լադինոները ապրում են ամենուր, և մեծամասնություն են կազմում Հոնդուրասի բոլոր դեպարտամենտներում, բացառությամբ երկուսի, Ինտիբուկայի, որտեղ գերակշռում են հնդկացիները, և Իսլաս-դե-լա-Բայյայի (Կարիբյան ծովի կղզիներում), որտեղ բնակչության մեծ մասը կազմում են Վեստ Ինդիայից ներգաղթյալները։ Ավելի քան կեսը հնդկացիների կեսից ավելին, այդ թվում լենկերի զգալի մասը ապրում են երկրի հարավ-արևմուտքում։ Ինտիբուկա դեպարտամենտում նրանք կազմում են բնակչության կեսից ավելին, իսկ Լա Պաս դեպարտամենտում, 1/5-ը։ Լենկից արևելք ապրում են պայաները և խիկակները, Կարիբյան ծովափին բնակվում են միսկիտոները, իսկ ծովից մի քիչ ավելի հեռու, սումոները։ Գվատեմալայի հետ սահմանի վրա կան չորտիների բնակավայրեր և մայաների ոչ մեծ խմբեր։ Ռիո Տինտո գետից հյուսիս ծովափի երկանքով և ծովալճակներում, տարածված են գարիֆները։ Այստեղ կարիբյան ծովափին, հատկապես մոտակա կղզիներում բնակվում են Աֆրիկայից, Յամայկայից և Վեստ Ինդիայի որոշ կղզիներից բերված սևամորթներ և մուլատներ։ Կարիբյան ծովափին բնակվում են Հոնդուրասում ապրող գվատեմալցիների, նիկարագուացիների և սալվադորցիների հիմնական մասը։ Բնակչության միջին խտությունը երկրում կազմում է 63 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Հատկապես խիտ են բնակեցված ծովափնյա շրջանները, որտեղ զարգացած է պլանտացիոն տնտեսությունը և երկրի արևմուտքի ու կենտրոնի լեռնային հովիտները։ Բնակչության առավել ցածր խտությունը բնորոշ է Գրասիաս-ա-Դիոս արևելյան դեպարտամենտին։ Բնակչության ներքին տեղաշարժերը մեծ չեն, միայն նկատվում են գյուղական շրջաններից հոսքեր դեպի քաղաք։ Արտաքին տեղաշարժերը կրում են ինտենսիվ բնույթ, բայց ընդհանուր առմամբ երկրից ելքերը համարյա հավասար են մուտքերին։ Հոնդուրասին բնորոշ է բնակչության բարձր բնական աճը, որը չի իջնում հազար մարդու հաշվով տարեկան 30 մարդուց, իսկ երբեմն հասնում է 35-ից 38 մարդու։ Այսպես, միայն 1950 թվականից մինչև 1983 թվականը երկրի բնակչության թիվը աճել է 3 անգամ, իսկ քաղաքային բնակչությունը, 6,2 անգամ։

Լեզուներ և կրոն

խմբագրել

Պետական լեզուն երկրում համարվում է իսպաներենը, որին տիրապետում է բնակչության մեծամասնությունը։ Սևամորթների և մուլատների մեջ գերակշռում է անգլերեն լեզվի տեղական բարբառը, որը համալրված է իսպանական և հնդկացիական բառերով։ Գարիֆների զգալի մասը խոսում է անգլերենի վեստ հնդկական բարբառով, գարիֆների ոչ մեծ խմբեր օգտագործում են տարբեր հնդկացիական լեզուներ։ Լենկաները և առանձին հնդկացիական ժողովուրդներ պահպանել են իրենց մայրենի լեզուն, չնայած գիտեն նաև իսպաներեն։ Հոնդուրասի բնակչության զգալի մասը կաթոլիկներ են։ Գարիֆները, սևամորթները և մուլատները հիմնականում բողոքական են, գլխավորապես անգլիականներ և մեթոդիստներ։

Գրականություն

խմբագրել
  • Fischer Weltalmanach 2007.Zahlen-Daten-Fakten
  • Брук С. И. «Население мира. Этнодемографический справочник», Москва 1986.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «2005 American Community Survey: Race and Hispanic or Latino». U.S. Census Bureau. 2000. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. http://www.ine.es/jaxi/Datos.htm?path=/t20/e245/p04/provi/l0/&file=00000010.px
  3. The Latin American Socio-Religious Studies Program / Programa Latinoamericano de Estudios Sociorreligiosos (PROLADES) Արխիվացված 2018-01-12 Wayback Machine PROLADES Religion in America by country
  4. «The Latin American Socio-Religious Studies Program / Programa Latinoamericano de Estudios Sociorreligiosos (PROLADES) PROLADES Religion in America by country». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.