Հողի ջերմաստիճան, հողի մակերևույթին և տարբեր խորություններում ջերմային ռեժիմը բնութագրող ցուցանիշ։ Հողի ջերմության գլխավոր աղբյուրն արեգակնային էներգիան է։ Հողի ջերմաստիճանը կախված է տարվա եղանակից, տեղանքի բարձրությունից, ռելիեֆի ձևից, հողի մեխանիկական կազմից և խոնավությունից։ Հայաստանի Հանրապետությունում հունվարին մինչև 1000 մ բարձրություններում հողի մակերևույթին ջերմային գրադիենտը բացակայում է, միջին բարձրություններում (մինչև 2000 մ)՝ բացասական է (յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս նվազում է 0,5-0,7 °C-ով)։ Ամենաբարձր ջերմային գրադիենտ (1-1,2 °C) դիտվում է մայիսին։ Մեղրիում, հյուսիս-արլևելք շրջանների մինչև 800 մ բարձրություններում հողի մակերևույթի տարեկան միջին ջերմաստիճանը 0-2 °C է, Արարատյան դաշտում՝ մինչև 1200 մ, Գորիս-Կապանում մինչև 1400 մ բարձրություններում՝ 2-ից-4 °C, բարձրլեռներում շրջաններում՝ 14 °C։ Արարատյան դաշտում, Արփայի հովտում, Մեղրիում հուլիսին հողի մակերևույթի միջին ջերմաստիճանը 34-35 °C է, հս-արլ-ում, Գորիս-Կապանում՝ 28-29 °C, բարձրլեռն. գոտում՝ 12 °C։ Վարելաշերտում (մինչև 20 սմ խոր.) բարձրլեռներում շրջաններում ամենացածր ջերմաստիճանը (8 °C) դիտվում է փետրվարին։

Հող


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։