Հողաս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Քղի քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, տափարակ գետահովտի ծայրամասում։

Գյուղ
Հողաս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակՔղիի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ12000
Հողաս (Աշխարհ)##
Հողաս (Աշխարհ)

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը շրջապատված էր փոքր անտառներով։ Հարավային կողմից հոսում էր Քղիի վտակներից մեկը։

Պատմություն

խմբագրել

Գրեթե մշտապես 125 հայ պանդխտում էին Ամերիկա։ Հողասն Ամերիկայում ուներ Ուսումնասիրաց ընկերություն։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ թուրքերի ձեռքով ողջ հայ բնակչությունը սրի է քաշվել։ Փրկվել է ընդամենը 2 կին և մի տղամարդ։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ 150 տուն՝ 995 հայ բնակչով և 15 տուն՝ 70 թուրք բնակչով։ Բնակիչները բարեկեցիկ էին՝ նյութապես ապահովված։ Նրանց զգալի մասը գրագետ էր։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործություն, արհեստներն ու առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Հողասն ուներ հայկական եկեղեցի։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 433

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 530