Հողեկ (Դերջանի գավառ)

(Վերահղված է Հողակից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հողեկ (այլ կիրառումներ)

Հողեկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում[1]։

Գյուղ
Հողեկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԴերջանի գավառակ
Այլ անվանումներՀողակ, Հողեք, Հողիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հողեկ (Դերջանի գավառ) (Աշխարհ)##
Հողեկ (Դերջանի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Հողեկի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։

Բնակչություն խմբագրել

1890-ական թվականներին ուներ ավելի քան 50 տուն հայ և թուրք բնակիչ, իսկ 1915 թվականի նախօրեին ուներ 220 տուն, որից 115 տունը հայկական։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Հողեկն ուներ 3 հայկական եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր հայկական երկսեռ վարժարան, որն ուներ 105 աշակերտ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 433

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 532