Հոկկայդո (շների ցեղատեսակ)

Հոկկայդո (ճապ.՝ 北海道犬 Հոկկայդո-ինու կամ Հոկկայդո-կեն) բնիկ Ճապոնիայից շների ցեղատեսակ է։ Ցեղատեսակը այլկերպ կոչվում է Աինու-կեն, Սետա and Աինու շուն։ Ճապոնիայում շանը հաճախ կարճ անվանում են Դո-կեն (道犬)։ Հոկկայդոն բնիկ է Ճապոնիայի նույն անունը կրող պրեֆեկտուրային։

Հոկկայդո
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Ճապոնիա
Առանձնահատկություններ
Հասակ արու51.5 սմ
Հասակ էգ48.5 սմ
Գույնկարմիր, սև, սև և շագանակագույն, սպիտակ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Արտաքին տեսք

խմբագրել
 
Երկո շներ

Շունը միջին չափի է, փոքր, եռանկյունաձև, ուղիղ ականջներով։ Փոքր սև աչքերն ունեն բարձրացող եռանկյուն ուրվագիծ։ Հոկկայդոն ունի երկար, թունդ մորթուի։ Լինում են կարմիր, սպիտակ, սև, շղարշագույն, քունջութագույն, սև և շագանակագույն և գայլային մոխրագույն գույների։ Արուները հասակը սովորաբար 50 սմ է, էգերինը՝ մի փոքր ավելի ցածր, մարմնի զանգվածը՝ 20 կգ սահմաններում։ Իրենց հայրենի Ճապոնիայից դուրս մայրցամաքներում բուծված շները կարող են ավելի փոքր լինել։

Պատմություն

խմբագրել

Համաձայն Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի, ենթադրվում է, որ Հոկկայդո շունը ծագել է 1140-ական թվականներին Հոնսյու գլխավոր կղզուց ներգաղթյալների կողմից բերված միջին չափի շներից[1]։ 1869 թվականին անգլիացի կենդանաբան Թոմաս Վ. Բլակիստոնը ցեղատեսակին տվել է Հոկկայդո անունը։ Այս ցեղատեսակը օգտակար էր Կայսերական ճապոնական բանակի գնդի ողջ մնացածների որոնման համար, որոնք մնացել էին առատ ձյան տակ՝ անցնելով Աոմորի պրեֆեկտուրայի Հակկոդա լեռները 1902 թվականին։

1937 թվականին Աինու շունը Ճապոնիայում նշանակվեց որպես «օրենքով պաշտպանված հազվագյուտ տեսակ», և որոշվեց, որ ցեղի պաշտոնական անվանումը կլինի Հոկկայդո-Ինու։ Այնուամենայնիվ, ճապոնացիների շրջանում շներին գրեթե միշտ անվանում են Հոկկայդո-Կեն։

Այս ցեղատեսակը չափազանց հազվադեպ է հանդիպում իր հայրենի երկրի սահմաններից դուրս։

Առողջություն

խմբագրել

Հոկկայդո շներն ունեն ունի Քոլլի աչքի անոմալիայի շատ բարձր մակարդակ։ Հոկկայդոների մոտ 1/3-ը տուժում է ՔԱԱ-ից, մինչդեռ 2/3-ը կրողներ են[2][3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. FCI Breed Standard
  2. Mizukami, K. (2014). «Investigation of parallel and simultaneous selection for collie eye anomaly and ivermectin toxicosis». Veterinary Record. 175 (7): 174. doi:10.1136/vr.102015. PMID 24939474. S2CID 37801535.
  3. Mizukami, Keijiro (2011). «Collie eye anomaly in Hokkaido dogs: case study». Veterinary Ophthalmology. 15 (2): 128–132. doi:10.1111/j.1463-5224.2011.00950.x. PMID 22051190.

Արտաքին հղումներ

խմբագրել