Հոլգեր Պուկկ (էստ․՝ Holger Pukk, օգոստոսի 14, 1920(1920-08-14), Տալլին, Էստոնիա - մարտի 12, 1997(1997-03-12), Տալլին, Էստոնիա), էստոնացի գրող, լրագրող։

Հոլգեր Պուկկ
Ծնվել էօգոստոսի 14, 1920(1920-08-14)
ԾննդավայրՏալլին, Էստոնիա
Վախճանվել էմարտի 12, 1997(1997-03-12) (76 տարեկան)
Վախճանի վայրՏալլին, Էստոնիա
Մասնագիտությունլրագրող, գրող և մանկագիր
Քաղաքացիություն Էստոնիա
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Հոլգեր Պուկկը ծնվել է 1919 թվականին Տալլինում։ 1940 թվականին ավարտել է Տալլինի առևտրաարդյունաբերական դպրոցը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1954-1974 թվականներին աշխատել է «Pioneer» ամսագրում, 1960-1974 թվականներին եղել է «Täheke» ամսագրի գլխավոր խմբագիրը[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրել է մանկական գրքեր։ Պուկկի «Յուրի» վիպակը հրատարակվել է նաև Ճապոնիայում։ Նշանակալի ստեղծագործություններից են՝

  • «Հարուստ ամառ», 1965
  • «Ո՞վ կրակեց», 1966
  • «Ի՞նչ գիտեք դուք Օսկարի մասին», 1974

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

«Գիշերային մարտ» փաստավավերագրական վիպակի համար (1970) արժանացել է Էստոնիայի հանրապետության կոմերիտմիության մրցանակի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հանուն բարեկամության, «Բացատրագիր», էստոնական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978

Արտաքին հղումներ խմբագրել