Հոլանդական վաֆլի, ինչպես նաև՝ ստրոպվաֆլի (հոլ.՝ Stroopwafel, թարգմանվում է որպես «մրգահյութով վաֆլի»), կարամելային օշարակի միջուկով վաֆլե երկու բարակ շերտերով թխվածք[1][2]։ Առաջին անգամ պատրաստվել է հոլանդական Գաուդա քաղաքում։

Հոլանդական վաֆլի
ԵնթատեսակՎաֆլի և թխվածք
Առաջացման երկիր Նիդերլանդներ
Հիմնականօշարակ և խմոր
 Stroopwafels Վիքիպահեստում
Երկու ստրոպվաֆլի

Պատրաստում խմբագրել

Վաֆլու կոշտ խմորը պատրասվում է ալյուրից, կարագից, շագանակագույն շաքարավազից, խմորիչից, կաթից և ձվից։ Միջին չափի խմորի գնդիկները դրվում են վաֆլի պատրաստող սարքի մեջ։ Դեռ տաք ժամանակ վաֆլին բաժանում են երկու մասի։ Դարչինի և կարագի հիմքով, շագանակագույն շաքարավազով պատրաստված օշարակի տաք միջուկը դրվում է վաֆլե երկու շերտերի մեջտեղում և սոսնձվում է իրար[1]։

Պատմություն խմբագրել

Ստրոպվաֆլին ծագում է Նիդեռլանդների Գաուդա քաղաքից։ Համարվում է, որ առաջին անգամ պատրաստվել է 18-րդ դարի վերջին[3] կամ 19-րդ դարի սկզբին[1]։ Ստեղծվել է մի հացթուխի կողմից, որն օգտագործել է օշարակի մեջ թաթախված պաքսիմատը։

Վարկածներից մեկի համաձայն, ստրոպվաֆլին հորինվել է հացթուխ Gerard Kamphuisen-ի հացաբուլկեղենի փռում, և առաջին ստրոպվաֆլիները թվագրվում են 1810 կամ 1840 թվին՝ երբ հացթուխը բացեց իր հացաբուլկեղենի փուռը, պատրաստվում էր ըստ ամենահին հայտնի բաղադրատոմսի։ 19-րդ դարում քաղաքում կար մոտ 100 հացաբուլկեղենի փուռ, որոնք արտադրում էին այդպիսի վաֆլիներ։ Գաուդան միակ քաղաքն էր, որտեղ դրանք պատրաստվում էին մինչև 1870 թվականը։ 1870 թվականից հետո վաֆլիները հայտնվեցին նաև Գուդայից դուրս գտնվող շուկաներում։ 20-րդ դարում վաֆլիները սկսեցին պատրաստել գործարաններում, 1960-ին միայն Գաուդայում կար 17 գործարան, որոնցից չորսը գործում են մինչև այսօր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլանդական վաֆլի» հոդվածին։