Հոդեյդա
Հոդեյդա (արաբ․՝ الْحُدَيْدَة), քաղաք Եմենի արաբական Հանրապետությունում, Հոդեյդա լիվայում։ 100 հզ. բն. (1975)։ Երկրի գլխավոր նավահանգիստն է Կարմիր ծովի ափին։ Ավտոճանապարհով կապված է Թաիզի հետ։ Կան մեխանիկական, փայտագործական ձեռնարկություններ։ Արտահանում է սուրճ, չորացրած մրգեր, կաշի, բամբակ, ներմուծում նավթ և նավթամթերքներ։ Հոդեյդայում ԽՍՀՄ օգնությամբ կառուցվել է ժամանակակից ծովային նավահանգիստ, Հայկական սովետական հանրագիտարանի տվյալներով կառուցվում էր նաև ձկնարդյունաբերական համալիր։
Բնակավայր | ||
---|---|---|
Հոդեյդա | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 17 մետր | |
Բնակչություն | ▲548 433 մարդ (2005) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/Al_Hudaydah_Market%2C_Yemen_%2811042765095%29.jpg/220px-Al_Hudaydah_Market%2C_Yemen_%2811042765095%29.jpg)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոդեյդա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 508)։ ![]() |