Նոննի Հոգրոգյան
Նոննի Հոգրոգյան (անգլ.՝ Nonny Hogrogian, մայիսի 7, 1932[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկահայ գրող և նկարազարդող, որը հայտնի է առավելապես մանկական պատկերազարդ գրքերով։ ԱՄՆ-ում մանկական գրքերի նկարազարդումների համար Կալդեկոտի ամենամյա մեդալի կրկնակի դափնեկիր է։ Մանուկ հասակից նախընտրում է ժողովրդական բանահյուսությունն ու հեքիաթները, պոեզիան, ֆանտաստիկան և պատմվածքները։
Նոննի Հոգրոգյան անգլ.՝ Nonny Hogrogian | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1932[1] (92 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հանթեր քոլեջ (1953) և Նոր Դպրոց |
Մասնագիտություն | գրող, մանկագիր և նկարազարդող |
Ժանր | fantasy art?[3] |
Թեմաներ | մանկական գրականություն և գրքային գրաֆիկա |
Ուսուցիչ | Անտոնիո Ֆրասկոնի և Խոդակա Յոշիդա |
Պարգևներ | |
Ամուսին | Դավիդ Խրտյան[4][5] |
Կենսագրություն
խմբագրելՆոննի Հոգրոգյանը ծնվել է Նյու Յորք քաղաքում՝ Հայաստանում ծնված ծնողների ընտանիքում։ Նրա ծնողները սիրող նկարիչներ էին, իսկ քույրը՝ ինտերիերի դիզայներ[6]։ Հոգրոգյանը 1953 թվականին ստացել է Հանթեր քոլեջի կերպարվեստի բակալավրի աստիճան։ Դրանից հետո նա աշխատել է որպես գրքի դիզայներ «Thomas Y. Crowell Co.»-ում, սովորել է Անտոնիո Ֆրասկոնիի և Հոդակա Յոշիդայի մոտ, և արվեստ է սովորել Նոր դպրոցում[6]։ 1960 թվականին Քրոուելը նրա առաջին աշխատանքները հրատարակել է Նիկոլետ Մերեդիթի «Քերիի տոնավաճառի թագավորը» գրքում, որը Հոգրոգյանը պատկերազարդել է փայտափորագրությամբ։ Հետագայում նա աշխատել է որպես դիզայներ «Holt and Scribner's»-ում, ինչպես նաև որպես անկախ ձևավորող[6]։
1971 թվականին Հոգրոգյանն ամուսնացել է գրող և խմբագիր Դավիթ Խրտյանի հետ։ Նրանք երկու տարի ապրել են Նյու Հեմփշիրի Լայմ կենտրոնում, որտեղ նա պետական «բանաստեղծ էր դպրոցում»։ Պետական համալսարանի գրադարանը նրանց ստեղծագործությունների մեկ պահեստարանն է (համատեղ հավաքածուում)[7]։ Հոգրոգյանը նկարազարդել է ամուսնու որոշ բանաստեղծական անթոլոգիաներ և հրատարկված այլ գործեր[6]։
Պարգևներ
խմբագրել1966 և 1972 թվականներին Հոգրոգյանը նկարազարդման համար արժանացել է Կալդեկոտի ամենամյա մեդալի։ Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի մրցանակն ամեն տարի շնորհվում է նախորդ տարվա «երեխաների համար առավել հայտնի ամերիկյան պատկերագրքի համար»[8]։ Պարգևը շնորհվել է Սորչե Նիկ Լեոդասի «Մշտական տեղ ևս մեկի համար» գրքի համար, որը հրատարակել է «Holt, Rinehart and Winston»-ը 1965 թվականին։ «Մեկ հրաշալի օր» հին հայկական հեքիաթը, որը Հոգրոգյանը վերապատմել է և նկարազարդել, լույս է ընծայել «Macmillan US»-ը 1971 թվականին[6]։
Հոգրոգյանը Կալդեկոտի պարգև է ստացել նաև 1977 թվականին «Մրցույթ» գրքի համար, որում նա պատմել և նկարազարդել է մեկ այլ պատմություն[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #129888168 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.isfdb.org/cgi-bin/ea.cgi?94297
- ↑ http://id.loc.gov/authorities/names/n79083930
- ↑ https://prabook.com/web/david.kherdian/634335
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Nonny Hogrogian Papers». de Grummond Children's Literature Collection. University of Southern Mississippi. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին. With biographical sketch.
- ↑ "Nonny Hogrogian and David Kherdian: Papers, 1966–1986" Արխիվացված 2014-10-25 Wayback Machine. Milne Special Collections. University of New Hampshire. Retrieved June 26, 2013. With biographical sketch.
- ↑ 8,0 8,1 "Caldecott Medal & Honor Books, 1938–Present" Արխիվացված 2019-04-24 Wayback Machine; Association for Library Service to Children (ALSC); American Library Association (ALA)
"The Randolph Caldecott Medal"; (ALSC); ALA; retrieved June 26, 2013
Արտաքին հղումներ
խմբագրել- King of the Kerry Fair in libraries (WorldCat catalog)
- Always room for one more (first edition), Library of Congress Catalog Record
- One fine day (first edition), LC Catalog Record
- Nonny Hogrogian at Library of Congress Authorities, with 69 catalog records