Հոբոս
Հոբոս (Հովհաննես) (ծննդյան թիվն անհայտ է[1] - 1860-ական թվականներ), ժողովրդական առակախոս[2][3]։
Հոբոս | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Վախճանվել է | 1860-ականներ |
Մասնագիտություն | գրող |
ԳործունեությունԽմբագրել
Առակախոսի մասին շատ քիչ տվյալներ են պահպանվել։ Նրա մասին տվյալներ է տվել հայ ազգագրագետ և բանահավաք Երվանդ Լալայանը իր աշխատություններում։ Լալայանը առակախոսի անունով հայտնի զվարճախոսությունները հավաքել է և 1903 թվականին Թիֆլիսում լույս է ընծայել «Հոբոս» վերնագրով։ Ըստ Լալայանի՝ Հովհաննեսը սկզբում ապրել է Լոռու մարզի Ճոճկան գյուղում, ապա՝ Շնողում, որտեղ և մահացել է։ Նրա զվարճախոսությունները տարածված են Լոռու տարբեր գյուղերում։ Նրան վերագրվող անեկդոտները հաճախ այլ բանասացների հորինվածքներ են։ Լոռեցի առակախոսը մահացել է 1860-ական թվականներին[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |