Հնդկացորեն թաթարական
բույսերի տեսակ
Հնդկացորեն թաթարական | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Fagopyrum tataricum
Joseph Gaertner
Carolus Linnaeus |
||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
| ||||||||||||
|
Հնդկացորեն թաթարական (լատին․՝ Fagopyrum tataricum), մատիտեղազգիների ընտանիքի հնդկացորենի ցեղի միամյա մոլախոստ։ Գարնանային մոլախոտ է։
Ունի դարչնագույն, զարգացած առանցքային արմատներ և բոլոր կողմերից տարածող մազարմատներ։ Ցողունները կիսականգուն են, մերկ, հարթ, լավ ճյուղավորված, փաթաթվելու համեմատաբար պակաս հակումով։ Տարևները սրտաձև են։ Սերմնապտուղը եռանիստ-բրգաձև է, կանաչավուն գույնի։ Սերմը սև գույն ունի, խամրած։ Ծլում է վաղ գարնանը, ծաղկում հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում, Չինաստանում, Բելառուսում։ Հայաստանում ավելի շատ տարածված է լեռնատափաստանային գոտում։
Աղբյուրներ
խմբագրել- Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկացորեն թաթարական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկացորեն թաթարական» հոդվածին։ |