Հյու Էվերեթ III (անգլ.՝ Hugh Everett III, նոյեմբերի 11, 1930(1930-11-11)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4][5] - հուլիսի 19, 1982(1982-07-19)[6][7], ՄաքԼին, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի բազմաթիվ աշխարհների մեկնաբանության հեղինակ։ Ծնվել է Վաշինգտոնում և ամբողջ կյանքն ապրել այնտեղ։ Նրա հայրը՝ Հյու Էվերեթ կրտսերը (1904-1980), որը նույնպես Վաշինգտոնից էր, 1936 թվականին ծառայել է ազգային գվարդիական, իսկ 1940 թվականից՝ ռազմական մատակարար։ Պատերազմի տարիներն անցկացրել է Իտալիայում՝ 5-րդ բանակի շտաբում։

Հյու Էվերեթ
անգլ.՝ Hugh Everett III
Ծնվել էնոյեմբերի 11, 1930(1930-11-11)[1][2][3][…]
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4][5]
Մահացել էհուլիսի 19, 1982(1982-07-19)[6][7] (51 տարեկան)
ՄաքԼին, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ
բնական մահով
Բնակության վայր(եր)ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[8][9][10]
Դավանանքաթեիզմ[11]
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս և ֆիզիկոս-տեսաբան
Գործունեության ոլորտքվանտային մեխանիկա
Ալմա մատերՓրինսթոնի համալսարան, Ամերիկյան կաթոլիկ համալսարան և St. John's College High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՋոն Ուիլեր
Երեխա(ներ)Mark Oliver Everett?[12]

1928-1936 թվականներին նա հրաձգության համաշխարհային ռեկորդ է գրանցել՝ 1000 յարդ հեռավորության վրա կրակելով։ 20-րդ դարի 50-ական թվականներին հասել է գնդապետի աստիճանի և մտել Վաշինգտոնի ռազմական շրջանի հրամանատարություն։ Մայրը՝ Կատարինա Քենեդի Էվերեթը, ավարտել է Ջորջ Վաշինգտոն համալսարանը և 1950-1960-ական թվականներին տպագրվել ամսագրերում։ Նա նաև հետաքրքրված է եղել մետաֆիզիկայով և տիեզերքով։

12 տարեկանում Հյուն նամակ է գրել Էյնշտեյնին[13]։ Վերջինս, թեև չի համաձայնել նրա հետ, բայց գովել է նրա մտքի սրությունը։ Դպրոցից հետո Էվերեթը ընդունվել է Ամերիկայի Կաթոլիկ համալսարանի (Վաշինգտոն) ինժեներա-քիմիական ֆակուլտետ։ 1953 թվականին ստացել է «Magna Cum Laude» բակալավրի աստիճան։ Ընտանիքն ապրել է ոչ հարուստ պայմաններում, և հետագա կրթությունը Էվերեթը ստացել է Ազգային գիտական հիմնադրամի և ռազմական գերատեսչության աջակցությամբ։ Հյու Էվերեթը հայտնի է որպես քվանտային մեխանիկայի բազմաթիվ աշխարհների մեկնաբանության ստեղծող։ Այս հայեցակարգը, որը նա ներկայացրել է 1957 թվականի իր ատենախոսության մեջ՝ փիլիսոփայության դոկտորի կոչման համար, անվանել է «փոխկապակցված վիճակի» (անգլ.՝ relative state) ձևակերպում[14]։

Համապատասխան վիճակ ասելով նա ի նկատի է ունեցել ենթահամակարգի վիճակը, որն իր մեջ ներառում է դիտորդին, չափման ենթարկվող ենթահամակարգի վիճակի նկատմամբ՝ ամբողջական փակ համակարգի երկու մասի, որի վիճակը ժամանակի ընթացքում զարգանում է քվանտամեխանիկական հավասարումներին համապատասխան՝ առանց բուն քվանտային մեխանիկայի սահմաններից դուրս եկող ալիքային ֆունկցիայի որևէ կոլլապսի, որը չի սահմանվում դրա կողմից։

Էվերեթը՝ ֆիզիկայի համայնքից պատշաճ արձագանք չստանալու պատճառով դոկտորական ատենախոսության ավարտից հետո թողել է ֆիզիկան։ Նա մշակել է Լագրանժի ընդհանրացված բազմապատկիչների կիրառումը գործողությունների հետազոտման մեջ և զբաղվել այդ մեթոդների առևտրային ներդրմամբ՝ որպես վերլուծաբան և խորհրդատու։ Նա «Eels» ռոք-խմբի լիդերի՝ երաժիշտ Մարկ Օլիվեր Էվերեթի հայրն է։

Էվերեթ, Բոր, Էյնշտեյն և Ուիլեր խմբագրել

Էվերեթի հայտնի տեսությունը ստեղծվել է 1954 թվականին՝ Նիլս Բորի Փրինսթոն կատարած այցի ժամանակ, որը կազմակերպել էր Էվերեթը՝ իր գիշերօթիկ դպրոցի հարևան Չարլզ Միզների և ասիստենտ Բոր Ագի (Օգե) Պետերսենի հետ։ Ամենայն հավանականությամբ, Բորան նույնպես ներկա է եղել այդ հավաքույթին։

Իր հոդվածի հրապարակումից երկու տարի անց՝ 1959 թվականի մարտի և ապրիլ ամիսներին, իր նախկին գիտական ղեկավար Ջոն Ուիլերի (Էյնշտեյնի վերջին օգնականներից մեկի) աջակցությամբ, Էվերեթը այցելել է Կոպենհագեն՝ հանդիպելու Բորի հետ, որը համարվել է քվանտային մեխանիկայի հայրը։ Բորը նաև քվանտային մեխանիկայի «Կոպենհագենի մեկնաբանության» ստեղծողն է եղել, որի մեկնաբանության թերությունները Էվերեթին դրդել են ստեղծել իր տարբերակը։

Աշխարհների պառակտման և ճյուղավորման մասին Էվերեթի հայեցակարգը հետևյալն է՝ չափման ցանկացած գործողությամբ այդ չափման բոլոր հնարավոր արդյունքները իրականում իրականացվում են այս կամ այն հավանականությամբ։ Սակայն յուրաքանչյուր տարբերակ իրականացվում է «իր տիեզերքում», որը տարբերվում է բոլոր մյուսներից հենց այդ ելքով, այսինքն՝ դիտորդի հիշողության վիճակով, որը տեսնում է չափման որոշակի արդյունք։ Իրականում, գոյություն ունեն (չնայած դրանք չեն փոխազդում միմյանց հետ) ալիքային հավասարումների բոլոր լուծումները և մարդու՝ դիտորդի վիճակի բոլոր տարբերակները, որոնք չափման արդյունքում տարբերվում են նրա հիշողության մեջ։ Դիտորդ ենթահամակարգի վիճակի այս տարբերակներից յուրաքանչյուրը դիտարկվող ենթահամակարգի այս կամ այն վիճակի հետ կապված «փոխկապակցված վիճակ» է։

Բորի վրա Էվերեթի գաղափարները ոչ մի տպավորություն չեն գործել։ Նա լուրջ չի վերաբերվել դրանց։ Էվերեթը ընկճվել է, սակայն նույն օրը հյուրանոցում սկսել է աշխատել Լագրանժի բազմապատկիչների օգտագործման իր նոր գաղափարի վրա, որը հետագայում նրան ֆինանսական հաջողություն է բերել։

1982 թվականի հուլիսի 19-ին նրա որդին՝ Մարկը, հորը գտել է մահացած։ Մահված պատճառը սրտի կաթվածն է եղել։ Նրան շտապ տեղափոխել են Ֆերֆաքս հոսպիտալ, որտեղ էլ նա մահացել է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.nationmaster.com/encyclopedia/Interference
  2. 2,0 2,1 http://www.nndb.com/lists/497/000063308/
  3. 3,0 3,1 http://motls.blogspot.com/2007_11_01_archive.html
  4. 4,0 4,1 4,2 http://www.amazon.com/Eels/e/B000AP8M3M
  5. 5,0 5,1 5,2 http://www.contactmusic.com/info/the_eels
  6. 6,0 6,1 6,2 http://www.nndb.com/people/916/000196328/
  7. 7,0 7,1 7,2 http://en.wikiquote.org/wiki/Hugh_Everett
  8. http://www.britannica.com/EBchecked/topic/685823/philosophy-of-physics/283576/The-theory-of-Ghirardi-Rimini-and-Weber
  9. http://www.britannica.com/EBchecked/topic/197190/Hugh-Everett-III
  10. http://www.bbc.co.uk/programmes/b008d2zj
  11. https://space.mit.edu/home/tegmark/everett/everett.html
  12. Parallel Worlds, Parallel Lives — 2007.
  13. Shikhovstev, Eugene B.; Ford, Kenneth W. (2003). «Everett». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  14. Hugh Everett III. «Relative State» Formulation of Quantum Mechanics. : PhD Thesis. — Princeton (NJ) : Palmer Physical Laboratory, Princeton University. — March 1, 1957. — 22 pages. — [With comments of J.Barrett].

Արտաքին հղումներ խմբագրել