Հյուսքով կինը
«Հյուսքով կինը» (կատ.՝ La dona del floc de cabells), Պաբլո Պիկասոյի «կապույտ» շրջանի 1903 թվականին Բարսելոնայում նկարված ջրանկար։
Հյուսքով կինը | |
---|---|
նկարիչ | Պաբլո Պիկասո |
տարի | 1903 |
հավաքածու | Պիկասոյի թանգարան |
Ծանոթագրություններ |
Ստեղծման պատմությունը
խմբագրել1903 թվականի հունվարին Պիկասոն վերադառնում է Բարսելոնա, և վարձով վերցնում է իր ընկերոջ՝ Անխել ֆերնանդես դե Սոտոյի ստուդիան, որը գտնվում էր Ռիերա-դե-Սան-Խուան (Riera de Sant Joan) փողոցի վրա՝ № 17 տանը։ Այդ նույն ստուդիան նա կիսում էր նկարիչ Կառլոս Կասագեմասի հետ դեռևս երեք տարի առաջ։ Միանգամայն հնարավոր է, որ Պիկասոն եկել էր Բարսելոնա, որպեսզի այցելի Պարես պատկերասրահ (Sala Parés), որտեղ ցուցադրված էին Իզինդրե Նոնելի աշխատանքները՝ բարսելոնայի չքավորների դիմանկարները։
Այս նկարում Պաբլո Պիկասոն շոշափում է սոցիալական թեման, սակայն «Հյուսքով կինը» իրենից ներկայացնում է ոչ թե մեղադրանք հասարակության սոցիալական անհավասարությանը, այլ նկարչի հայացքը դեպի մարգինալ խավերին պատկանող մարդկանց։ Ինչպես և մի քանի այլ աշխատանքներում Պիկասոյի տեսությունը զրկված չէ պոետիկ երանգից։ Նկարիչը պատկերել է կնոջը նրա համար անսովոր պայմանում՝ չեզոք ֆոնի վրա։ Աղքատության ճնշող մթնոլորտը ստեղծում է «ներքաշող» ֆոն և կնոջ կերպարը լրացնող երկնագույն գույն։ Դա հիշեցնում է Նոնելի գնչուների նկարները մուգ մառախլապատ ֆոնի վրա՝ հագեցած խորը, կարծես միջից առկայծող գույներով։
Կնոջ կերպարը ընդգծված է պաստելով, ինչը արտահայտչություն է հաղորդում։ Նրա դեմքը հանգիստ է, բայց դրա հետ մեկտեղ ունի խիզախություն և ներքին ուժ։ Մուգ աչքերը անկյանք են, հայացքը հառած է հորիզոնին և արտահայտում է անտարբերություն նրանց հանդեպ, ում կյանքում ոչինչ չի մնացել։
Ցուցահանդեսներ
խմբագրել- «Picasso in Istanbul». Sabanci University Sakip Sabanci Museum, Ստամբուլ, 2005 թվականի նոյեմբերի 24 — 2006 թվականի մարտի 26
- «El nacimiento de un genio, Museu Picasso, Barcelona». The Ueno Royal Museum, Տոկիո, 2002 թվականի սեպտեմբերի 21 — 2002 թվականի դեկտեմբերի 8
- «Picasso. La metamorphose de l’homme». Musée d’Art Moderne, Բալինգեն, 2000 թվականի հունիսի 22 — 2000 թվականի սեպտեմբերի 24
- «Steinlen i l'època del 1900». Museu Picasso, Բարսելոնա, 2000 թվականի փետրվարի 29 — 2000 թվականի մայիսի 28
- «Steinlen et l’epoque 1900». Musées d’Art et d’Histoire, Ժնև, 1999 թվականի սեպտեմբերի 23 — 2000 թվականի հունվարի 30
Աղբյուրներ
խմբագրել- Claustre Rafart. The Museu Picasso of Barcelona (guidebook). — Institut de Cultura de Barcelona, 1998. — С. 60. — 131 с. — ISBN 84-7609-876-6.