Հյուսիսային կուզու
Հյուսիսային կուզու, կամ Հյուսիսային խոզանակապոչ (լատին․՝ Trichosurus arnhemensis), կաթնասուն պարկավորների ընտանիքից։
Հյուսիսային կուզու | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Trichosurus arnhemensis Collett, 1897 |
||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
|
Նկարագիր խմբագրել
Մարմնի երկարությունը կազմում է 36-ից 55 սմ, մոտավորապես ոչ մեծ կատվի չափ։ Մորթին մոխրագույն է (էգերի մոտ արծաթամոխրագույն, արուները կարմրամոխրագույն)։ Չնայած անվանմանը՝ հյուսիսային, պոչը չունի խիտ հատված, իսկ պոչի ծայրը ընդհանրապես մորթով պատված չէ[1][2]։
Տարածում խմբագրել
Ապրում են Արևմտյան Ավստրալիայի Քիմբերլի շրջանի հյուսիսային հատվածում։ Լավ են հարմարվում գյուղական և քաղաքային միջավայրում։ Որոշ հատվածներում այն համարվում է վնասատու[2]։
Վարք խմբագրել
Հյուսիսային կուզուն ապրում է ծառերի վրա և վարում է գիշերային կյանք՝ նախընտրելով սնվել մթնշաղին և ցայգին։ Կենդանիները կարող են ապրել ինչպես խմբերով, այնպես էլ մենակ[3]։ Սնունդ փնտրում են հիմնականում ծառերի վրա, բայց ցամաքի վրա նույնպես ժամանակ են անցկացնում։ Սնվում են տերևներով, սերմերով, մրգերով և հատապտուղներով։ Երբեմն ուտում են անողնաշարավորներով կամ թռչունների ձվերով[1]։ Զուգավորման սեզոնը տևում է ամբողջ տարին։ Կյանքի միջին տևողությունը կազմում է մոտավորապես 15 տարի։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Milich, K. (2002). «Trichosurus arnhemensis». Animal Diversity Web. Վերցված է 2008 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 2,0 2,1 Cleaver, B. «The Brushtail Possum (Trichosurus vulpecula)». The Marsupial Society of Australia. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Top 10 Facts About Possums in Australia | Bird Gard Australia». Bird Gard Australia. 2015 թ․ փետրվարի 12.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային կուզու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային կուզու» հոդվածին։ |