Հյուսիսային կամուրջը (ուկրաիներեն՝ Пiвнiчний міст; до 2018 года — Մոսկովյան կամուրջ) Կիևի Դնեպրի վրայով անցնող կամուրջներից մեկն է, որը կարևոր դեր է խաղում մայրաքաղաքի տրանսպորտային ենթակառուցվածքներում։ Կամրջի նախագծային անվանումը Հյուսիսային է, որոշ աղբյուրներում նույնպես հիշատակվել է Հյուսիսային` նույնացնելով Մոսկովյան կամուրջ անվանման հետ։ Կամրջի նախագծողն ու գլխավոր ինժեները Գեորգի Բորիսովիչ Ֆուքսն է[1]։ Կամրջի մետաղական կոնստրուկցիաներն արտադրվել են Վորոնեժում գտնվող Վորոնեժստալմոստ գործարանում։

Հյուսիսային կամուրջ
Հյուսիսային կամուրջ
Երկիր Ուկրաինա
ՏեղանքԿիև
Տեսակկամուրջ
Թռիչքների քանակ2
Հատում էԴնեպր
Բացման տարեթիվդեկտեմբերի 3, 1976
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

  • Կամուրջի հենասյան բարձրությունը 119 մ է
  • Նախնական պրոյեկտով կամուրջը յուրաքանչյուր ուղղությամբ ուներ երթևեկի երեք գոտիներ։
  • Կամուրջը գտնվում է Կիևի հյուսիսային մասում՝ Օբոլոն բնակելի շրջանից հարավ։ Այն քաղաքի աջ ափի հատվածը կապում է Տրոյեշինա, Ռադուժնի և Վոսկրեսենկա թաղամասերի հետ։

Ընդհանուր առմամբ, Հյուսիսային կամուրջն ունի մոտ 6 կմ երկարություն և բաղկացած է հետևյալ հատվածներից.

  • Ստալինգրադի հերոսների անվան վերգետնյա անցում, 55 մ երկարությամբ,
  • Կախովի կամուրջ` 816 մ երկարությամբ,
  • Տրուխանով կղզու միջով անցնող ճանապարհ և դրա տակ գտնվող ստորգետնյա անցում,
  • Դեսյոնկայի կամուրջ` 732 մ երկարությամբ,
  • Ռոման Շուխևիչի պողոտայում` Դեսյոնկայից դեպի Բրատիսլավա փողոց։

Վերանվանումներ խմբագրել

2015 թվականին Կիևի քաղաքային պետական վարչակազմն անցկացրեց հանրային քննարկում` Մոսկվայի կամուրջը Գեորգի Ֆուքսի կամրուրջ վերանվանելու վերաբերյալ։ Նախկինում առաջարկվում էր կամուրջը վերանվանել Հյուսիսային, Տրոեշչինսկի կամ Ստեփան Բանդերայի կամուրջ։ 2018 թվականի փետրվարի 22-ի լիագումար նիստում, Կիևի քաղաքային խորհրդի պատգամավորները որոշեցին կամուրջը վերանվանել Հյուսիսային։ Որոշումն ուժի մեջ է մտել «Խրեսչատիկ» (ռուսերեն`«Хрещатик») թերթում 2018 թվականի մարտի 23-ին պաշտոնական հրապարակումից հետո[2][3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Центральный государственный научно-технический архив Украины: Фукс Георгий Борисович» (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. Московський міст стане Північним, а вулиця Ванди Василевської носитиме ім’я Богдана Гаврилишина // Офіційний веб-сайт Київської міської ради. — 2018. — 22 лютого.(ուկր.)
  3. Рішення Київської міської ради «Про перейменування мосту у місті Києві» № 327/4391 від 22 лютого 2018 р. // Хрещатик. — 2018. — 23 березня. — № 32 (5083). — С. 7 Արխիվացված 2022-02-10 Wayback Machine(ուկր.)

Արտաքին հղումներ խմբագրել