Բացել գլխավոր ցանկը

Հյուսիսային Եգեյան կղզիներ (հունարեն՝ Περιφέρεια Βορείου Αιγαίου), Հունաստանի Հանրապետության տասներեք պերիֆերիաներից մեկը: ներառում է Եգեյան ծովի հյուսիսարևելյան մասում գտնվող հունական կղզիները։

Picto infobox map.png
Հյուսիսային Եգեյան կղզիներ
հունարեն՝ Περιφέρεια Βορείου Αιγαίου
Դրոշ


North Aegean.png


ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակպերիֆերիա
Մտնում էԵգեյան կղզիներ
ՎարչկենտրոնՄիտիլենե
Հիմնական լեզուՀունարեն
Բնակչություն (2011)199․231[1]
Տարածք3,835.91
Vorio Egeo in Greece.svg
ISO 3166-2 կոդGR-K
Կոորդինատներ: 38°42′ հս․ լ. 26°0′ ավ. ե. / 38.700° հս․. լ. 26.000° ավ. ե. / 38.700; 26.000
pvaigaiou.gov.gr

Հյուսիսային Եգեյան կղզիների մի մասը ունի ծովային սահման Թուրքիայի Հանրապետության հետ, իսկ մի քանի ցամաքային կտորներ սահմանակցում է Թուրքիային և համարվում է վիճելի տարածք։

Վարչական բաժանումԽմբագրել

Հյուսիսային Եգեյան կղզիների պերիֆերիան հիմնադրվել է 1987 թվականի վարչական բարեփոխումներից հետո՝ Հունաստանի թագավորության տարիներին։ 2010 թվականին հաստատված Կալիկրատիսի պլանի համաձայն այս պերիֆերիայի լիազորությունները և վերահսկողությունը մեծացավ։

Հյուսիսային Եգեյան կղզիների պերիֆերիայի ամենախոշոր քաղաքը, որը հանդիսանում է նաև երկրի վարչական կենտրոնը գտնվում է Հունաստանին պատկանող Լեսբոս կղզու վրա՝ Միտիլենե քաղաքը։

Մինչև Կալիկրատիսի բարեփոխումները, տարածաշրջանում կային երեք անջատ վարչական միավորներ՝ Սամոսի, Խիոսի և Լեսբոսի շրջաններ։

Հյուսիսային Եգեյան կղզիները ներառում է կղզիախումբ, կազմված 9 առանձին կղզիների։ Կղզիներն են՝ Խիոս, Պսարա, Օինուսես, Իկարիա, Կորսեոն, Լեմնոս, Աղյոս Եֆստրասիոս և Սամոս։

Տարածաշրջանի նահանգապետն է Քրիստինա Կալգիրուն, ով հաջորդել է Աթանասիո Գիակալիսին 2014 թվականի հոկտեմբերի 2-ին:


Խիոս կղզու համայնապատկեր


ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել