Հիտլերը և Հայոց ցեղասպանությունը

Հիտլերը և Հայոց ցեղասպանությունը (անգլ.՝ Hitler and the Armenian Genocide), գրքի հեղինակը՝ Գևորգ Բարդակչյանը, ավարտելով Երևանի պետական համալսարանը, բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել Օքսֆորդի համալսարանում, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր է։ Գիտական մանրամասն հետազոտությունների հիման վրա նա վերլուծում է Հիտլերի ճառը և հաստատելով «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը» արտահայտության վավերականությունը, ապացուցում, որ ֆյուրերի հարցը բնավ էլ թյուրիմացության արդյունք չէր։

Հիտլերը և Հայոց ցեղասպանությունը
Hitler and the Armenian Genocide
ՀեղինակԳևորգ Բարդակչյան
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուհայերեն
Հրատարակման տարեթիվ1985
Հրատարակում հայերեն2005
ԳՄԴ63.3 (2Հ)

Լեհաստան ներխուժելու նախօրեին, ելույթ ունենալով գերմանական հրամանատարության գաղտնի մի խորհրդակցության ժամանակ, Հիտլերը հանդես է եկել երկարաշունչ ճառով, որի ընթացքում, համոզելու համար իր բարձրաստիճան հրամանատարներին, որ աշխարհն անմիջապես կմոռանա լեհ ժողովրդի հանդեպ ձեռնարկվելիք անողոք միջոցները, վկայակոչել է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հնչեցնելով հետևյալ հռետորական հարցը. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»։

Գրքի բնօրինակը հրատարակվել է անգլերեն, 1985 թվականին՝ Զորյան ինստիտուտի կողմից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել