Հիպոցիկլոիդներ և էպիցիկլոիդներ
Հիպոցիկլոիդներ և Էպիցիկլոիդներ (հիպո... ὑπό — այստեղ՝ վրա, մոտ, կից, κύκλος —շրջան, շրջանագիծ բառերից), կորեր, որոնք գծվում են շրջանագծի որևէ կետով, երբ այդ շրջանագիծը առանց սահքի գլորվում է մեկ այլ՝ անշարժ շրջանագծով։ Շրջանագծերի ներքին շոշափման դեպքում կորերը կոչվում են հիպոցիկլոիդներ, իսկ արտաքին շոշափման դեպքում՝ էպիցիկլոիդներ։ Կորերի տեսքը կախված է անշարժ շրջանագծի շառավղի և շարժական շրջանագծի շառավղի հարաբերությունից։ Եթե -ն 4 անգամ փոքր է -ից, ապա հիպոցիկլոիդը կոչվում է աստղարդ։ Եթե -ն հավասար է -ին, ապա էպիցիկլոիդը կոչվում է սրտարդ։ Երբ անշարժ շրջանագիծը վերածվում է ուղղի, շարժական շրջանագծի կետը գծում է ցիկլոիդ։ Իսկ եթե շարժական շրջանագիծն է վերածվում ուղղի, ապա ստացվում է շրջանագծի էվոլվենտ։ Հիպոցիկլոիդի պարամետրական հավասարումն է.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/HypocycloidK1%2C66.gif/200px-HypocycloidK1%2C66.gif)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ae/EpitrochoidOn3-generation.gif/200px-EpitrochoidOn3-generation.gif)
Էպիցիկլոիդի հավասարումը ստացվում է սրանից -ն -ով փոխարինելով։ Հիպոցիկլոիդներ և Էպիցիկլոիդները օգտագործվում են մեխանիզմների տեսության մեջ։
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպոցիկլոիդներ և էպիցիկլոիդներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 422)։ |