Սրտարդ, կարդիոիդ (հուն․՝ καρδια՝ սիրտ և հուն․՝ ειδος՝ կերպ, ձև), հարթ կոր, որ գծում է շառավղով շրջանագծի կետը, երբ այդ շրջանագիծը, արտաքնապես շոշափելով նույն շառավղով մեկ այլ անշարժ շրջանագիծ, առանց սահելու գլորվում է նրա վրայով։ Սրտարդի շրջանագծի հետ կապված նշանավոր կորերից մեկն է․ այն էպիցիկլոիդի մասնավոր դեպքերից է։ Սրտարդի հավասարումը բևեռային կոորդինատներով՝ , ուղղանկյուն կոորդինատներով՝ ։

Սրտարդ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 172