«Հիշարժան ուղի», ամերիկացի հեղինակ Նիկոլաս Սփարքսի գիրքը, որը լույս է տեսել է 1999 թվականի հոկտեմբերին։ Գիրքը, որի գործողությունները տեղի են ունենում 1958-1959 թվականներին Հյուսիսային Կալիֆոռնիայի Բոֆորտ քաղաքում, պատմում է երկու դեռահասների մասին, որոնք սիրահարվում են միմյանց՝ չնայած ծայրահեղ տարբեր բնավորություններ ունենալուն։

Հիշարժան ուղի
A Walk to Remember
Առաջին հրատարակության շապիկը
ՀեղինակՆիկոլաս Սփարքս
Տեսակգրավոր աշխատություն
ԺանրՍիրավեպ, դրամա
Բնօրինակ լեզուանգլերեն
ԼեզուԱնգլերեն
Նկարագրում էBeaufort?
Էջեր240
ՆախորդMessage in a Bottle?
ՀաջորդThe Rescue?
ԵրկիրԱՄՆ
ՀրատարակիչWarner Books
Հրատարակման տարեթիվՀոկտեմբեր 1999
ԹարգմանիչMarta Marín-Dòmine?

Ստեղծման պատմություն

խմբագրել

Սպարքսը իր երրորդ սիրավեպի ՝ «Հրաժեշտի ուղու» ձեռագիրը գրել է 1999 թվականի ամռանը։ Գրելու ժամանակ նա գտնվում էր Հյուսիսային Կալիֆորնիայում, որտեղ և տեղի են ունենում իր ստեղծագործության գործողությունները[1]։ Ինչպես և իր «Հուշատետր» վեպի դեպքում, Սպարքսը «Հիշարժան ուղի» վեպի նախաբանը գրել է ամբողջ գիրքը գրելուց հետո[2]։ «Հիշարժան ուղի» վերնագիրը վերցվել է վեպի 237-րդ էջի հետևյալ տողից՝ «Իր ամբողջ էությամբ դա հիշարժան ուղի էր» (անգլ.՝ "In every way, a walk to remember.")[3][4]։ Վեպը գրված է 1-ին դեմքով և պատմվում է 17 տարեկան տղայի կողմից, ով ապրում է 1950-ականներին[1]։

Գիրքը գրելիս Սպարքսի ոչեշնչման աղբյուրը եղել իր քույրը ՝ Դանիել Սպարքս Լուիսը[1][5], որը 2000 թվականին՝ գիրքը գելուց մի տարի անց, մահացել է քաղցկեղից։ Չնայած վեպը գեղարվեստական է, բայց որոշ փաստեր վերցված են իրականությունից[4]։ Օրինակ, նրա քույրը, ինչպես և Ջեյմին, դպրոցում հասակակիցների կողմից սիրված չէր և միշտ տգեղ սվիտեր էր կրում։ Եվ նա նույնպես Ջեյմիի նման Աստվածաշունչը միշտ իր հետ էր տանում։ Դանիելի ամուսինը նրան ամուսնության առաջարկություն է արել՝ չնայած նրա հիվանդ լիելուն։ Քրոջ մահից հետո Սպարքսը նրա մահախոսականում ասել է․ «Կարծում եմ՝ ես այս վեպը գրել եմ ոչ միայն քրոջս պատմությունը պատմելու համար, այլև ձեզ հայտնելու այն հրաշալի բանի մասին, որ նրա ամուսինը արել է նրա համար»[5]։

Համառոտ բավանդակություն

խմբագրել

Վեպը սկսվում է նախաբանով, որը ընթերցողին ներկայացվում է 57 տարեկան Լենդեն Կարտերի կողմից[6]։ Այնուհետև պատմությունը շարունակում է 17 տարեկան Լենդենը[7], որը սովորում է ավագ դպրոցում և ապրում է Հյուսիսային Կալիֆորնիայի փոքրիկ և կրոնական Բոֆորտ քաղաքում[7]։ Նրա հայրը կենսուրախ և խարիզմատիկ կոնգրեսմեն է։

Լենդենի հայրը աշխատանքի բերումով տնից շատ է բացակայում և տարվա մեծ մասը անցկացնում է Վաշինգտոնում քաղաքում[6]։ Լենդենն իր հերթին շատ ինքնամփոփ է, ինչը նրանց միջև լարվածություն է ստեղծում։ Լենդենի հայրը ստիպում է նրան աշակերտական խորհրդի նախագահ առաջադրվել[8]։ Լենդենի ընկերը՝ Էրիկ Հանթերը, ում դպրոցում բոլորը ճանաչում են, օգնում է նրան։ Եվ ի զարմանս Լենդենի՝ նա հաղթում է ընտրություններում[9]։ Եվ որպես աշակերտական խորհրդի նախագահ՝ նա սպիպված է մասնակցել դպրոցի կողմից կազմակերպված երեկույթին իր զույգի հետ[9]։ Նա շատ աղջիկների է առաջարկում իր հետ գնալ երեկույթի, բայց բոլորն արդեն զույգ ունեն։ Մի օր նա թերթում է իր դպրոցական տարեգիրքը` հույս ունենալով գտնել մեկին, ով կհամաձայնի իր զույգը լինել[10]։ Եվ քանի որ ոչ մեկը ազատ չէ, նա դժկամությամբ որոշում է հրավիրել Ջեյմի Սալիվանին, որը Բոֆորտի քահանայի ՝ Հարդբրդ Սալիվանի դուստրն[11] է։ Ջեյմին ընդունում է նրա հրավերը[12]։ Քանի որ Ջեյմին ջերմեռանդ հավատացյալ է և Աստվածաշունչը միշտ իր հետ է վերցնում, ուր էլ որ գնա, Լենդենը, ում դպրոցում բոլորը ճանաչում են, այդքան էլ չէր ուզում նրա հետ գնալ երեկույթի։ Երբ Լենդենի նախկին ընկերուհու ընկերը ՝Լյուն[13] սպառնում է Լենդենին, Ջեյմին օգնում է նրան, ինչը արժանանում է տղայի գնահատականին։ Երեկույթից հետո Լենդենը ընդունում է, որ Ջեյմին իր համար հնարավոր ամենալավ զույգն է[14]։

Մի քանի օր հետո Ջեյմին խնդրում է Լենդենին մասնակցել դպրոցական «Ամանորյա հրեշտակ» ներկայացմանը[15]։ Լենդենը համաձայնվում է՝ չնայած այդքան էլ չէր ուզում մասնակցել[16]։ Իսկ Ջեյմին, հակառակը, անչափ ուրախ էր։ Լենդենը գիտիր, որ եթե իր ընկերները իմանան ներկայացման մասին, կսկսեն իրեն ձեռք առնել[17]։ Մի օր փորձից հետո, Ջեյմին խնդրում է Լենդենին իրեն տուն ճանապարհել, որից հետո դա վերածվում է ամենօրյա երևույթի[18]։ Մի քանի օր անց՝ հերթական զբոսանքի ժամանակ, նրանց տեսնում է Էրիկը և ծաղրում։ Լենդենը սկսում է ամաչել Ջեյմիի շփվելու համար[19]։ Բայց միևնույն ժամանակ Լենդենը շարունակում է ծանոթանալ այն մարդկանց հետ և կազմակերպություններին, որոնց Ջեյմին օգնում է, այդ թվում նաև մանկատանը։ Մի օր նրանք գնում են մանկատուն՝ իմանալու համար՝ արդյոք իրենք կարող են «Ամանորյա հրեշտակ» ներկայացումը ներկայացնել մանկատանը[20], բայց մանկատան տնօրենը ՝պարոն Ջենիքսը[21], միանգամից մերժում է նրանց առաջարկը։ Եվ մինչ նրանք ապասում էին պարոն Ջենիքսին, Ջեյմին ասում է Լենդենին, որ իր միակ երազանքը ամուսնությունն է, նա ուզում է պսակադրվել մարդկանցով լի եկեղեցում և ուզում է, որ իր հայրն իրեն ուղեկցի դեպի խորան[22]։ Լենդենը կարծում է, որ դա տարօրինակ երազանք է, բայց ամեն դեպքում ընդունում է այն։ Իրականում նա սկսում է վայելել Ջեյմիի հետ անցկացրած ժամանակը։

Մի օր Ջեյմիին տուն ճանապարհելիս Լենդենը գոռում է Ջեյմիի վրա և ասում, որ իրականում իրենք ընկերներ չեն[23]։ Հաջորդ օրը՝ «Ամանորյա հրեշտակ» ներկայացման առաջին օրը, երբ Ջեյմին բեմ է բարձրանում հրեշտակի հագուստով[24], Լենդենը շատ հեշտությամբ արտաբերում է․ «Դու գեղեցիկ ես»[25] և դա առաջին անգամն էր, երբ նա իրոք այդպես էր կարծում։ Դրանից հետո Ջեյմին հարցնում է Լենդենին՝ արդյոք նա կհավաքի ամբողջ քաղաքով մեկ տեղադրված գումարի տարրաները, որոնք նախատեսված էին մանկատան երեխաներին ամանորյա նվերներ գնելու համար[26]։ Երբ Լենդենը հավաքում է բոլոր տարրաները, այդտեղ միայն 55,73 դոլար էր, նա ավելացնում է իր հավաքած գումարից, և երբ գումարը հանձնում է Ջեյմիին, այնտեղ արդեն 247 դոլար էր[27]։ Ջեյմին նվերներ է գնում մանկատան երեխաների համար, և նրանք Սուրբ Ծննդյան նախօրյակը մանկատանն են անցկացնում[28]։ Ջեյմին Լենդենին է նվիրում իր հանգուցյալ մոր Աստվածաշունը[29]։ Երբ նրանք նստում են մեքենան և պատրաստվում տուն վերադառնալ, Լենդենը հասկանում է, որ սիրահարվել է Ջեյմիին։ «Իմ մտքում միայն մի միտք էր պտտվում՝ ինչպես եղավ, որ ես սիրահարվեցի Ջեյմի Սալիվանի նման աղջկա»[30]։ Նա հրավիրում է Ջեյմիին իր տուն՝ ամանորյա ընթրիքի։ Իսկ հաջորդ օրը ինքն է գնում աղջկա տուն, և այդ ժամանակ էլ ճակատամուտքում նրանք առաջին անգամ համբուրվում են[31]։ Դրանից հետո Լենդենը Հարդբրդից թույլտվություն է խնդրում նոր տարվա գիշերը Ջեյմիի հետ տեղիՖիլվինս ռեստորանում անցկացնելու համար։ Սկզբում Հարդբրդը մերժում է, բայց երբ որ Լենդենը ասում է, որ սիրում է Ջեյմիին[32], թույլ է տալիս[33]։

Նոր տարվա գիշերը Լենդենը և Ջեյմին գնում են ընթրիքի և առաջին անգամ միասին պարում են[34]։ Երկու շաբաթ հետո Լենդենը սիրո խոստովանություն է անում Ջեյմիին[35]։ Բայց, ի զարմանս նրա, Ջեյմին միայն ասում է, որ նա չի կարող իրեն սիրել, Լենդենը բացատրություն է պահանջում[36], ինչին ի պատասխան՝ աղջիկը խոստովանում է, որ լեյկեմիա ունի և և շուտով մահանալու է[37]։

Հաջորդ կիրակի Հարդբրդը ժողովի ժամանակ բոլորին հայտնում է իր աղջկա մոտալուտ մահվան մասին[38]։ Հաջորդ օրը Ջեյմին դպրոց չի գնում, ինչը նշանակում է, որ նա շատ թույլ է ու էլ երբեք դպրոց չի գալու[39]։ Լենդենը տանը ընթրիքի ժամանակ Ջեյմին Լենդենին առաջին անգամ ասում է․ «Ես քեզ նույնպես սիրում եմ»[40]։ Մի քանի շաբաթ հետո Էրիկը և Մարգրետը (Էրիկի ընկերուհին) այցելում են Ջեյմիին և ներողություն խնդրում իրենց կոպիտ պահվածքի համար[41]։ Էրիկը Ջեյմիին է տալիս մանկատան համար իր հավաքած 400 դոլլարը[42]։ Ջեյմին չի ուզում հիվանդանոցում մնալ, նա նախընտրում է իր կյանքի վերջին ամիսները տանը անցկացնել։ Լենդենի հայրը իր հերթին ապահովում է աղջկան լավագույն բժիշկներով և սարքավորումներով, որպեսզի նա իրեն տրված ժամանակը տանը անցկացնի[43]։ Այս քայլը նպաստում է Լենդենի և իր հոր հարաբերությունների բարելավմանը։ Մի օր, երբ սովորականի նման Լենդենը նստած էր քնած Ջեյմին կողքին, Լենդենի գլխում մի միտք է ծագում[44]։ Նա վազում է եկեղեցի Ջեյմիի հոր մոտ[45] և նրանից Ջեյմիի ձեռքն է խնդրում։ Եվ մինչ Հարդբրդը երկմտում է[46], Լենդենը մերժման բացակայությունը ընդունում է որպես համաձայնություն[47]։ Նա վազելով վերադառնում է Ջեյմիի մոտ և նրան հարցնում․ «Կամուսնանա՞ս ինձ հետ»[48]։

Լենդենը և Ջեյմին ամուսնանում են մարդկանցով լի եկեղեցում։ Չնայած Ջեյմին բավականին թույլ էր և նստած էր անվասայլակին, նա ցանկանում է քայլելով հասնել խորան, որպեսզի, իր երազանքին համաձայն, նրա հայրը իր ձեռքը փոխանցի Լենդենին[49]։ Լենդենը հիշում, որ այդ պահին մտածում էր․ «Դա․․․ դա երբևիցե որևէ մեկի կողմից անցած ամենադժվար ուղին էր, և իր ամբողջ էությամբ դա հիշարժան ուղի էր»[50]։ Երբ նրանք հասնում են եկեղեցու առաջնամասը, Հարդբերդը ասում է․ «Ջեյմին իմ սիրտն է․ ես չեմ կարող նրան ուրիշին տալ, բայց ես կարող եմ թույլ տալ, որ մարդիկ վայելեն այն ուրախությունը, որը նա միշտ պարգևում է ինձ»[51]։ Հարդբերդը իր կյանքի ընթացքում շատ ցավ էր տեսել․ նախ նա կորցրել էր իր կնոջը, իսկ հիմա նրա միակ զավակը նույնպես մահանում է։ Այնուհետև գիրքը մեզ տեղափոխում է 40 տարի առաջ, Լենդենը արդեն 57 տարեկան է, նա դեռ սիրում է Ջեյմիին և կրում է իրենց ամուսնական մատանին[52]։ Լենդենը վերջացնում է իր պատմոթյունը հետևյալ բառերով՝ «Իմիջայլոց՝ ես հիմա հավատում եմ հրաշքներին»։

Կերպարներ

խմբագրել
  • Լենդեն Կարտերը հարուստ ընտանիքի զավակ է և վեպի պատմողը։
  • Ջեյմի Սալիվանը Բոֆորտի եկեղեցու քահանայի՝ Հարդբերդը Սալիվանի դուստրն է։ Նա հավատացյալ է, բարի և անուշիկ։
  • Պարոն Կարտերը Լենդեն Կարտերի հայրն է։ Նա Կոնգրեսում Հյուսիսային Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսմեններից մեկն է, և տարվա ընթացքում 9 ամիս անցկացնում է Վաշինգտոնում[53]։
  • Տիկին Կարտերը Լենդեն Կարտերի մայրն է։ Նա շատ բարի և մեղմ բնավորության տեր կին է[53]։
  • Հարդբրդ Սալիվանը Ջեյմի Սալիվանը հայրն է։ Նա Բոֆորտի եկեղեցու քահանան է[11]։ Նրա կինը մահացել է Ջեյմիի ծնվելուց հետո։ Նա ծեր է և, ըստ Լենդենի, ունի թափանցիկ մաշկ, նա դուրագրգիռ է, բայց, ըստ Ջեյմիի, հումորի լավ զգացում ունի[54]։ Նա «Ամանորյա Հրեշտակ» ներկայացման հեղինակն է և տանել չի կարողանում պարոն Կարտերին նրա հոր արարքների պատճառով[54][55]։
  • Անժելա Քլարկը Լենդենի առաջին ընկերուհին է եղել, այնուհետև սկսում է հանդիպել Լյուի հետ[9]։
  • Քերի Դենիսոնը Լենդենի դպրոցում գանձապահ է և միևնույն ժամանակ տուբա է նվագում։ Նրա մարմինը անհամաչափ է ՝ ձեռքերը կարճ են, որովայնը՝ մեծ, իսկ ձայնը ՝ ճվճվան[56]։
  • Լյուն Անժելա Քլարկի ընկերն է, նա «քսան տարեկան է և աշխատում է որպես մեխանիկ» և «միշտ սպիտակ շապիկ է հագնում, իսկ թևքի մեջ ծխախոտի տուփ է պահում»[9]։
  • Միսս Գարբերը Բոֆորտի ավագ դպրոցի թատերական խմբակի ուսուցիչն է։ «Նա բարձրահասակ, առնվազն 6'2 ֆուտ(1․88 սմ)», կարմիր մազերով և գունատ մաշկով քառասունին մոտ կին է, և նրա գունատ մաշկը ավելի լավ է ցույց տալիս նրա պեպենները։» Նրա սիրած բառը՝ «հիասքանչ»-ն է (անգլ.՝ marvelous)[57]։
  • Էրիկ Հանթերը Լենդենի լավագույն ընկերն է, բայց իրականում նրանք միասին ավելի շատ զվարճանում, են քան իսկապես ընկերություն են անում[8]։ Նա բավականին հայտնի է դպրոցում, սկզբում նա կոպիտ է, բայց երբ իր վաղեմի ընկերոջ հետ ողբերգություն է պատահում, նա ցույց է տալիս իր կարեկցող կողմը.[8][58][59]։
  • Էդի Ջոնսին այդքան էլ չեն սիրում թատերական խմբակում։ Ըստ սկզբնական ծրագրի՝ նա ներկայացման մեջ պետք է խաղար գլխավոր դերը, բայց Լենդենի գալուց հետա նրան բաժին է հասնում մուրացկանի երկրորդական դերը[60]։ Նա շատ անտարբեր է։
  • Ջեյմիի մայրը մահացել է Ջեյմիին ծնունդ տալու ժամանակ և Հարդբրդն ու Ջեյմին շատ են զգում նրա պակասը[11]։
  • Մարգարիտը դպրոցական թիմի չիրլիդերներից է և Էրիկի ընկերուհին է։

Արձագանքներ

խմբագրել

Վեպը լույս է տեսել 1999 թվականի աշնանը ՝ հոկտեմբերին՝ սկզբում կոշտ կազմով ապա՝ փափուկ կազմով։ Գրքի կոշտակազմ տարբերակը մոտ 6 ամիս շարունակ եղել է լավագույն վաճառող գրքերի ցուցակում, այնուհետև փափուկ կազմ ունեցող տարբերակը եղել է լավագույն վաճառող գրքերի ցուցակում է ևս 4 ամիս[1]։

Գրաքննադատները վեպին տվել են և՛ դրական, և՛ բացասական գնահատականներ։ «Սանդեյ Նյու Յորք Փոստ»-ը (անգլ.՝ The Sunday New York Post ) գրում է «․․․վեպը միաժամանակ և հետաքրքիր և հուզիչ, իսկ երբեմն էլ՝ կլանող,․․․ վեպ որ դեռ երկար կհիշվի»[61]։ «Աֆրիկյան Սան Թայմս»-ը (անգլ.՝ African Sun Times) կրկնում է նախկինի մեկնաբանությունը ՝ ասելով. «Հատկանշական սիրո պատմություն, որը, ինչպես իր նախորդները, կդիպչի բոլոր ընթերցողների սրտերին»"[61]։ «Նյու Յորք Դեյլի Նյուս»-ը գովաբանում է Սպարքսին՝ գրելով, որ նա «․․․գրել է երիտասարդ, բայց միևնույն ժամանակ հավիտենական սիրո քաղցր հեքիաթ, և չնայած նա մեզ զգուշացնում է ակնկալել և՛ ուրախություն, և՛ տխրություն, միևնույն է՝ դուք արցունքներից չեք կարող խուսափել»"[61]։ Բայց «Էնթերթեյմենթ դեյլի» (անգլ.՝ Entertainment Weekly) պարբերականի լրագրող Կլարիսա Կրուզը քննադատաոտմ է վեպը ասելով՝ «Նիկոլաս Սփարքսի վերջին վեպը՝ «Հիշարժան ուղի»-ին լի է ծեծված արձակագրական հնարներով և սուժետային շրջադարձներով, որոնք կարելի է գուշակել նախաբանը աչքի տակ անցկացնելուց հետո և վեպը կարդալիս թողնում է դպրոցական երեխաների համար նախատեսված ծրագրի վատ բեմագրի, քան գրականության տպավորություն»[62]։ Չնայած վեպը գրավել է 12-րդ տեղը 1999 թվականի լավագույն վաճառվող գեղարվեստական գրքերի ցուցակում[63], «Փաբլիշրս վիկլի»—ն (անգլ.՝ Publishers Weekly) այն բնութագրում է որպես «չափահասության հարկադրված պատմություն» և «մինչ այսօր հեղինակի գրած ամենապարզ, բանաձևային և մելոդրամայի վառ արտահայտված հատկանիշներով սեղծագործություն։ Թերեզա Պարկը «Փաբլիշրս վիկլի» լրատվական ամսագրում շարունակում է գրել՝ նշելով, որ ընթերցողներից շատերը հիասթափություն կապրեն․«Ընթերցողները կարող են հոգնել անփոփոխ բանաձևից, որ Սպարքսը անընդհատ օգտագործում է»[64]։ Նա նաև նշում է, որ այս վեպը նման է «Հուշատետր» վեպին[64]։

Էկրանավորում

խմբագրել

«Հիշարժան ուղի» վեպն էկրանավորվել է 2002 թվականին՝ դառնալով Սպարքսի երկրորդ էկրանավորված վեպը, առաջին վեպը ՝«Նամակ շշի մեջ» մեծ էկրան է բարձրացել 1999 թվականին, երկու դեպքերում էլ վեպը և ֆիլմը կրում են նույն անվանումը։ Սպարքսը վաճառել է ֆիլմի հեղինակային իրավունքը «Warner Bros․» ընկերությանը 1998 թվականի դեկտեմբերին՝ գրքի տպագրումից մի քանի ամիս առաջ[1]։ Ֆիլմը նկարահանվել է ռեժիսոր Ադամ Շանկմենի և պրոդյուսերներ Դենիս Դի Նովիի, Հանթ Լաուրիի կողմից Warner Bros. ընկերության համար։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի հունվարի 25-ին[65]։

Գլխավոր դերերը կատարել են Մենդի Մուրը (Ջեյմի) և Շեյն Ուեսթը (Լենդեն)։ Ֆիլմի գործողությունները, ի տարբերություն վեպի, տեղի են ունենում 1990-ակաների վերջերին։ Սպարքսը և պրոդյուսերները կարծում էին, որ քանի որ ֆիլմը իր մեջ պարունակում է կարևոր բարոյախրատական խորհուրդ և ավելի հարմար է պատանիների համար, նրանք պետք է հարմարացնեն այն և դարձնեն ավելի ժամանակակից[65]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «General Information on A Walk to Remember». Nicholassparks.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. «Notes on the Writing of A Walk to Remember». Nicholassparks.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. Sparks, Nicholas (1999). Jamie Raab (ed.). A Walk to Remember. United States: Warner Books. էջեր 237. ISBN 0-446-60895-5.
  4. 4,0 4,1 «Frequently Asked Questions About A Walk to Remember». Nicholassparks.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. 5,0 5,1 «Notes on the Writing of A Walk to Remember». Nicholassparks.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. 6,0 6,1 Sparks, p. x
  7. 7,0 7,1 Sparks, p. 1
  8. 8,0 8,1 8,2 Sparks, p. 28
  9. 9,0 9,1 9,2 9,3 Sparks, p. 32
  10. Sparks, p. 33
  11. 11,0 11,1 11,2 Sparks, p. 16
  12. Sparks, p. 44
  13. Sparks, p. 56
  14. Sparks, p. 61
  15. Sparks, p. 73
  16. Sparks, p. 77
  17. Sparks, p. 83
  18. sparks, p. 108
  19. sparks, p. 120
  20. Sparks, p. 88
  21. Sparks, p. 102
  22. Sparks, p. 99
  23. Sparks, pp. 124–125
  24. Sparks, p. 134
  25. Sparks, p. 135
  26. Sparks, pp. 140–142
  27. Sparks, p. 145
  28. Sparks, pp. 147–148
  29. Sparks, p. 153
  30. Sparks, p. 154
  31. Sparks, p. 171
  32. Sparks, p. 180
  33. Sparks, p. 181
  34. Sparks, p. 183
  35. Sparks, p. 188
  36. Sparks, p. 190
  37. Sparks, p. 191
  38. Sparks, p. 193
  39. Sparks, p. 197
  40. Sparks, p. 209
  41. Sparks, p. 211
  42. Sparks, pp. 212–213
  43. Sparks, pp. 219–220
  44. Sparks, p. 222
  45. Sparks, pp. 227–228
  46. Sparks, p. 228
  47. Sparks, p. 229
  48. Sparks, p. 232
  49. Sparks, p. 236
  50. Sparks, p. 237
  51. Sparks, p. 239
  52. Sparks, p. 240
  53. 53,0 53,1 Sparks, p. 12
  54. 54,0 54,1 Sparks, p. 3
  55. Sparks, p. 10
  56. Sparks, p. 34
  57. Sparks, p. 18
  58. Sparks, p. 19
  59. Sparks, p. 114
  60. Sparks, p. 78
  61. 61,0 61,1 61,2 «Reviews of A Walk to Remember». Nicholassparks.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 31-ին.
  62. Cruz, Clarissa (1999 թ․ հոկտեմբերի 15). «A WALK TO REMEMBER (1999)». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.
  63. Howell, Kevin (2008 թ․ մարտի 24). «Bestselling Books of the Year, 1996-2006». Publishers Weekly. Reed Business Information, Inc. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 31-ին.
  64. 64,0 64,1 «A Walk to Remember by Nicholas Sparks». Barnes and Nobles.
  65. 65,0 65,1 «Movie Adaptation». Nicholassparks.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.