Հին քաղաք, Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքի ամենահին թաղամասերից մեկը։ Գտնվում է քաղաքի հարավային հատվածում։

Շարմ էլ Շեյխի Old Market խանութը, որն զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի վայրերից մեկն է։

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Գտնվում է Շարմ էլ Շեյխի հարավարևմտյան հատվածում, Շարմ էլ Մայա ծովածոցի շրջանում։ Հին քաղաքի շրջանում է գտնվում Շարմ էլ Շեյխի գլխավոր նավահանգիստը։ Բացի այդ, այս թաղամասով է անցնում նաև միջպետական նշանակության ավտոմայրուղին, որը հասնելով քաղաքի հարավային սահմանագիծ հատվում է հսկիչ-անցագրային կետի հետ։

Հանրային նշանակության օբյեկտներ

խմբագրել
 
Հին քաղաքի ծովածոցը

Հին քաղաքը գտնվում է Կարմիր ծովի ափին՝ Շարմ էլ Մայա ծովածոցի մոտ։ Թաղամասն ունի մասնավոր և հանրային բազմաթիվ լողափեր։ Այստեղ տեղակայված են բազմաթիվ հյուրանոցներ, իսկ նավահանգստի մոտ, որտեղ կայանված են Շարմ էլ Շեյխի զբոսանավերի մեծ մասը, իրականացվում է նոր օբյեկտների պլանային շինարարություն[1]։ Հին քաղաքում, բացի հյուրանոցներից և լողափերից, գտնվում է նաև քաղաքի ամենամեծ արևելյան շուկան՝ Հին շուկան։ Շուկայի երկու մուտքերը զարդարված են հին եգիպտական ոճով[2]։ Դեպի Խադաբա տանող ճանապարհին է գտնվում նաև Շարմ էլ Շեյխի գլխավոր մզկիթը։

Այստեղ են գտնվում նաև Շարմ էլ Շեյխի ամենահայտնի ռեստորանները, սրճարաններն ու զվարճանքի վայրերը։ Հին քաղաքի մոտ է գտնվում նաև Շարմ էլ Շեյխի բուսաբանական այգին, որտեղից էլ սկսվում է քաղաքի գլխավոր փողոցը՝ Խաղաղության ուղին, որն անցնում է Շարմ էլ Շեյխի բոլոր թաղամասերով՝ ծովափին զուգահեռ։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. «Старый город (Шарм-Эль-Шейх) | это... Что такое Старый город (Шарм-Эль-Шейх)?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.
  2. «Старый рынок в Шарм-эль-Шейхе: адрес, что купить, отзывы туристов». Тонкости туризма (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.