Խադաբա (արաբերենից թարգմանաբար՝ սարահարթ), բնակելի շրջան Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում։ Գտնվում է քաղաքի հարավ-արևմտյան հատվածում՝ Կահիրե գնացող միջպետական ճանապարհին։ Ընկած է Նաամա բեյի և Շարմ էլ Մայայի միջև[1]։ Գտնվում է բարձրունքի վրա։ Իր աշխարհագրական դիրքով ավելի բարձր է, քան Հին քաղաքը։ Ափամերձ հատվածը ժայռոտ է, իսկ լողափերը կորալային, որոնք ողողվում են Շարմ էլ Մայայի և Ռաս Ում Սիդի ծովախորշերի ջրերով։

Խադաբայի ժայռոտ ափը Շարմ էլ Մայայի ծովախորշի մոտ։
2004 թվականի հունվարի 3-ին Աքաբայի ծովածոցում տեղի ունեցած ավիավթարի զոհերին նվիրված հուշարձան։

Խադաբայի տեղում նախկինում եղել է հին զինվորական կայազոր, որը քաղաքում 1960-ական թվականներին տեղակայել էր Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը։ Ներկայումս այն բնակելի շրջան է, որտեղ տեղակայված են ինչպես հյուրանոցներ, այնպես էլ բնակելի տներ։ Խադաբայի ափի երկայնքով, դեպի Ռաս Ում Սիդ ծովախորշը, նոր, ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքներ են. հյուրանոցներ, խանութներ, ռեստորաններ, զվարճանքի տարբեր օբյեկտներ։ Գլխավոր տեսարժան վայրերի թվում են փարոսի աշտարակը, «1001 գիշեր» զվարճանքի համալիրը, դելֆինարիումը, ակվապարկը, Իլ Մերկատո առևտրային շրջանը, որտեղ գտնվում է նաև «Virgin Group» խանութը, ինչպես նաև 2004 թվականի հունվարի 3-ին Աքաբայի ծովածոցում տեղի ունեցած ավիավթարի զոհերին նվիրված հուշարձանը։

Բնակելի տները երկու, երբեմն նաև, երեք հարկանի շենքեր են, որոնք հիմնականում կառուցվել են մի քանի տասնամյակ առաջ։ Դրանք միանման են, բաժանված մի քանի բնակարանների։ Շրջանում կա գործող մզկիթ։

Խադաբայի ափերը ժայռոտ են։ Ծովին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է օգտվել աստիճաններից։ Խադաբայում լողափերը մեծամասամբ կորալային են։ Ափամերձ հատվածը ծանծաղ է, իսկ ափից մոտ հարյուր մետր հեռավորությունից սկսվում է խորությունը։ Շրջանում դայվերները հետևում են ստորջրյա աշխարհի կյանքին։

Հյուրանոցներ խմբագրել

Խադաբայում կա մոտ 50 հյուրանոց, որոնց մեծ մասը 3 և 4 աստղանի են (եգիպտական չափանիշներով, ոչ միջազգային)։ Սակայն առաջին գծում (ծովի ափին) գտնվող հյուրանոցների մեծ մասը ժամանակակից են և առաջնակարգ։

5* խմբագրել

  1. Diamond Beach Resort
  2. Hilton Sharm Waterfalls Resort 
  3. Royal Grand Sharm Hotel 
  4. Queen Sharm Vera Club
  5. Reef Oasis Beach Resort
  6. Ritz Carlton — 5*+
  7. Shores Amphoras (նախկին՝ Holiday Inn Amphoras Resort)
  8. Sunrise Diamond Beach
  9. Grand Hotel Sharm
  10. Iberotel Il Mercato
  11. Regency Plaza Aqua Park and Spa Resort
  12. Renaissance Golden View Beach Resort

4* խմբագրել

  1. Aloha Mariclub & Resort (Shores Aloha)
  2. Aqua Blu (Bora Bora Aqua Park)&nbsp
  3. Club Faraana
  4. Coral Hils
  5. Country Club
  6. Delta Sharm
  7. Dive Inn Swiss Resort
  8. Dreams Beach & Vacation
  9. Golden View Resort
  10. Iberotel Club Fanara & Residence
  11. Mexicana Resort
  12. Reef Oasis Palms Resort
  13. Regina Sharm
  14. Resta Club
  15. Royal Paradise
  16. Sabena Marmara (Casablanca)
  17. Sharming Inn
  18. Sol Verginia
  19. Thre Conners St. George

3* խմբագրել

  1. Aida Beach Hotel
  2. Amar Sina Egyptian Village
  3. Badavia Creative
  4. Cleopatra Tsokkos
  5. Cliff Top Helnan
  6. Desert View
  7. Falcon Hills Hotel
  8. Golden Sharm
  9. Horus Hotel
  10. La Perla Sharm Hotel
  11. Mercure Luna
  12. Ocean Club Hotel
  13. Palermo
  14. Regency Travel (Club)
  15. Rock
  16. Sharm Inn Amarein
  17. Sharm Life (Ocean Lodge)
  18. Sunrise
  19. Sunset Sharm
  20. Tropicana Tivoli Hotel
  21. Uni Sharm
  22. Viva Sharm (նախկին՝ Falcon Inn Viva Sharm Hotel)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Отдых в Хадабе — как добраться и где жить, какие пляжи и цены». Тонкости туризма (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.