Հին Հռոմի խոհանոց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հին Հռոմի խոհանոցը և սնվելու կուլտուրան մշակվել և փոփոխվել են հինհռոմեական պետության գոյության ամբողջ ընթացքում։ Սկզբնական շրջանում Հին Հռոմի կերակուրը շատ պարզ էր։ Խոհարարական արվեստը Հռոմում սկսել է զարգանալ, սկսած մ.թ.ա. III դարից, ավելի ուշ գտնվել է հին հունական մշակույթի ազդեցության տակ, ապա կայսրության ընդլայնումը նպաստեց հինհռոմեական խոհանոցի ռեցեպտուրայի և ճաշարանային սովորույթների զարգացմանը։
Սննդամթերքներ
խմբագրելՀռոմեացիների մեծամասնությունը շատ հասարակ էր սնվում, նրանց ամենօրյա սնունդը կազմում էր հիմնականում ցորենը, որից պատրաստվում էին հաց և շիլա։ Հռոմեացիների օրապահիկում ներառվում էին նաև միրգ և բանջարեղեն։ Հետանտիկյան հեղինակների կարծիքով հիմնական սննդամթերք են հանդիսացել հացը և գինին։
Որոշ քաղաքներ և հայտնի են եղել իրենց սննդամթերքով. օրինակ, Վենաֆրոյում և Կազինայում պատրաստել են առաջին տեսակի ձիթայուղ, Պոմպեյում եղել է ձկնային սոուսի (լատ. liquamen, ռուս. Гарум ) խոշոր արտադրություն
Հացահատիկ և հաց
խմբագրելՍկզբնական շրջանում որպես ցորեն հանդես է եկել հաճարը, հետագայում այն դուրս է մղվում, տեղը զիջելով կուլտիվացված ցորենին։
Բանջարեղեն
խմբագրելԲանջարեղենից հայտնի են եղել գլուխ սոխը, սխտորը, գազարը, հազարը, շաղգամը, բողկը։ Հայտնի են եղել կաղամբի մի քանի տեսակներ; կաղամբն օգտագործել են քացախի հետ անեփ վիճակում, շոգեխաշել են և կերել համեմունքների և աղի հետ, ճարպի հետ։