Հիմնաներկ գեղանկարչության մեջ (նախաներկ), նկարի հիմքի (պատի, տախտակի, կտավի, ստվարաթղթի մակերես) և ներկերի միջև ընկածմիջանկյալ շերտ, որն ստեղծվում է գունաշերտ հետ ամուր կապ, ցանկալի ֆոն (սպիտակ, դարչնագույն, մոխրագույն) և մակերես (հարթ, հատիկավոր) ստանալու նպատակով։

Ջրային հիմնաներկ

Հիմնաներկի հիմնական բաղադրատարրը փոշենման նյութ է (կավիճ, գիպս, կիր, կապարի սպիտականերկ), որը կապակցվում է սոսնձով, բուսական յուղերով և յուղային էմուլսիաներով։ Միջնադարյան Հայաստանի որմնանկարչությունում որպես հիմնաներկի բաղադրամասերը օգտագործել են հանգած կիր, ալաբաստր (լսնակուճ), ձվի դեղնուց, կիսայուղեր, հավանական է՝ մեղր, իսկ XVIII - XIX դդ. գեղանկարչությունում՝ ձկան սոսինձ, կավիճ, յուղեր։ Գրաֆիկայում հիմնաներկի թթվակայուն շերտ է, որով պատում են մետաղյա թիթեղը՝ փորագրության որոշ տեսակներ (օֆորտ, աքվատինտա և այլն) ստեղծելիս՝ կերագծելու ժամանակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 408