Հիմնային անհիդրիդ, պարբերական համակարգի I և II խմբի (համապատասխանաբար ալկալիական մետաղներ և հողալկալիական մետաղներ) քիմիական տարրերին համապատասխանող օքսիդներ։ Առաջանում են հիմքերից ջուր պոկելով։ Ստացված հիմնային անհիդրիդին ջուր ավելացնելիս կարելի է ստանալ համապատասխանող հիմքը։

Հիմնային անհիդրիդի օրինակ,կալցիումի օքսիդի փոշի

Հիմնային անհիդրիդները չեն հանդիսանում Բրյոնսթեդ-Լոուրիի հիմք, քանի որ չեն ընդունում պրոտոն։ Այնուամենայնիվ, դրանք Լյուիսի հիմք են, քանի որ կիսելու են էլեկտրոնային զույգը որոշ Լյուիսի թթուների հետ, հատկապես թթվային օքսիդների հետ[1]։ Ունեն ալկալիներին բնորոշ հատկություններ, մաշկի վրա ընկնելիս առաջացնում են այրվածքներ։

Օրինակ խմբագրել

  • Չհանգած կիրը (կալցիումի օքսիդ) հիմնային անհիդրիդ է։ Այն փոխազդում է ջրի հետ դառնալով կալցիումի հիդրօքսիդ, որը ուժեղ հիմք է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Principles of Modern Chemistry, 7th Edition. David W. Oxtoby, H. P. Gillis, Alan Campion. Published by Cengage Learning. Page 675-676. 978-0840049315