Բացել գլխավոր ցանկը

Բրյոնսթեդ-Լոուրիի թթվահիմնային տեսություն

Յոհաննես Նիկոլաուս Բրյոնսթեդ և Թոմաս Մարտին Լոուրի

Բրյոնսթեդ-Լոուրիի թթվահիմնային տեսությունը առաջարկվել է 1923 թվականին Յոհաննես Նիկոլաուս Բրյոնսթեդի և Թոմաս Մարտին Լոուրիի կողմից։ Տեսության գաղափարն այն է, որ թթուն փոխազդում է հիմքի հետ՝ առաջացնելով զուգորդված հիմք և զուգորդված թթու։

ՍահմանումներԽմբագրել

Ըստ Արենիուսի տեսության` թթուները դասակարգվում են որպես միացություններ, որոնք ջրային լուծույթում դիսոցվելիս տալիս են H+ (ջրածնի իոն): Հիմքերը ջրային լուծույթում դիսոցվելիս տալիս են OH (հիդրօքսիդ իոն)[1]:

1923 թվականին ֆիզքիմիկոսներ Յոհաննես Նիկոլաուս Բրյոնսթեդը Դանիայում և Թոմաս Մարտին Լոուրին Անգլիայում միմյանցից անկախ սահմանեցին մի տեսություն, որն այժմ կրում է նրանց անունները[2][3][4]: Բրյոնսթեդ-Լոուրիի տեսությունում թթուներն ու հիմքերը սահմանվում են միմյանց հետ ռեակցվելու ունակությամբ և ձևով: Թթուների և հիմքերի սահմանումը տրվում է հետևյալ հավասարակշռային ռեակցիայի միջոցով

թթու + հիմք   զուգորդված հիմք + զուգորդված թթու

HA թթվի համար այս արտահայտությունը կգրվի հետևյալ կերպով

HA + B   A + HB+

Հավասարակշռության   նշանը ցույց է տալիս, որ ռեակցիան կարող է ընթանալ ինչպես ուղիղ, այնպես էլ հակառակ ուղղություններով: HA թթուն կարող է կորցնել պրոտոն և վերածվել A զուգորդված հիմքի: B հիմքը կարող է ընդունել պրոտոն` վերածվելով HB+ զուգորդված թթվի։ Հիմնականում թթվահիմնային ռեակցիաները ընթանում են բավական արագ, այնպես, որ ռեակցիայի բաղադրիչները գտնվում են շարժուն հավասարակշռության մեջ[5]։

Ջրային լուծույթներԽմբագրել

Դիտարկենք հետևյալ թթվահիմնային ռեակցիան

CH
3
COOH
+ H
2
O
  CH
3
COO
+ H
3
O+

Քացախաթթուն` CH
3
COOH
, թթու է, քանի որ ջրին (H
2
O
) տրամադրում է պրոտոն՝ առաջացնելով զուգորդված հիմք՝ ացետատ իոն (CH
3
COO
)։ Ջուրը՝ H
2
O
, հիմք է, քանի որ ընդունում է պրոտոն՝ առաջացնելով զուգորդված թթու՝ հիդրոնիում իոն (H
3
O+
)[6]։

Թթվահիմնային ռեակցիայի հակադարձ ռեակցիան ևս թթվահիմնային ռեակցիա է։

H
3
O+
+ CH
3
COO
  CH
3
COOH
+ H
2
O

Ամֆոտեր միացություններԽմբագրել

 
Ջրի ամֆոտեր հատկությունը

Ջուրը ամֆոտեր միացություն է, քանի որ կարող է հանդես գալ որպես թթու և հիմք։ Աջ մասում ցուցադրված նկարում ջրի մոլեկուլներից մեկը տալիս, իսկ մյուսը վերցնում է H+ իոն։

Ամֆոտեր միացությունների այլ օրինակ է ալյումինի հիդրօքսիդը՝ Al(OH)3

Al(OH)3 + OH   Al(OH)4, գործում է որպես թթու
3H+ + Al(OH)3   3H2O + Al3+(ջր), գործում է որպես հիմք

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Myers Richard (2003)։ The Basics of Chemistry։ Greenwood Publishing Group։ էջեր 157–161։ ISBN 978-0-313-31664-7 
  2. Masterton William, Hurley Cecile, Neth Edward (2011)։ Chemistry: Principles and Reactions։ Cengage Learning։ էջ 433։ ISBN 1-133-38694-6 
  3. Ebbing Darrell, Gammon Steven D. (2010)։ General Chemistry, Enhanced Edition։ Cengage Learning։ էջեր 644–645։ ISBN 0-538-49752-1 
  4. Whitten Kenneth, Davis Raymond, Peck Larry, Stanley George (2013)։ Chemistry։ Cengage Learning։ էջ 350։ ISBN 1-133-61066-8 
  5. Lew Kristi (2009)։ Acids and Bases։ Infobase Publishing,։ ISBN 9780791097830 
  6. Patrick Graham (2012)։ Instant Notes in Organic Chemistry։ Taylor & Francis։ էջ 76։ ISBN 978-1-135-32125-3