Հիմար մատ, շախմատային պարտիայում երկրորդ քայլին արված մատ (ամենաարագ մատը դասական շախմատում)։

Հիմար մատ
շախի ալգորիթմ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիամատ, շախմատային պարտիա Խմբագրել Wikidata
Մասն էշախմատային տերմինաբանություն Խմբագրել Wikidata
Մարզաձևշախմատ Խմբագրել Wikidata
Բնութագրվում էվրիպում Խմբագրել Wikidata
Շախմատային նոտագրությունf3 e5, g4 Qh4# Խմբագրել Wikidata
Հիմար մատ

Ավելի լայն իմաստով՝ հիմար մատը պարտիայի սկզբնական փուլում h4-e1 կամ h5-e8 անպաշտպան անկյունագծերից մեկով թագուհով կամ (որն ավելի քիչ է հանդիպում) փղով արվող մատ։

Պարտիայի քայլերը խմբագրել

1.f2-f3 e7-e6

2.g2-g4 Թd8-h4#

Կա հիմար մատի ութ տարատեսակ։ Այսպես, սպիտակները կարող են խաղալ ոչ թե f3, այլ f4։ Կամ սկզբում քայլել ոչ թե «f», այլ «g» զինվորով։ Ինչպես նաև սևերը կարող են տեղափոխել ոչ թե e6, այլ e5։

Նմանատիպ գաղափարներ խմբագրել

1.d4 f5 2.Փg5 h6 3.Փh4 g5 4.Փg3 f4 Վերջին քայլով սևերը ցանկանում են շահել փիղը։ 5.е3 6.Фh5× գաղափարով, հիմար մատի հիմնական գաղափարը։ 5…h5 6.Փd3?!. ավելի լավ է՝ 6.Փе2, սակայն վերջին քայլով սպիտակները ծուղակ են նախապատրաստում։ 6…Նh6` պաշտպանվելով 7.Сg6×-ից, սակայն… 7.Թxh5+! Նxh5 8.Փg6×.

1.e4 b6 2. d4 Փb7 3.Փd3 f5 4.exf5 Փxg2 5.Թh5+ g6 6.fxg6 Ձf6?? 7.gxh7 Ձxh5. 8.Փg6×

Հիմար մատը գործնական շախմատում խմբագրել

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում 2014 թվականին կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայի 4-րդ տուրում կանանց պայքարում գրանցվել է օլիմպիադայի ամենակարճ` 3 քայլից «հիմար մատով» ավարտված պարտիան։ Այն տեղի է ունեցել Տոգոյի և Զիմբաբվեի կանանց հավաքականների 2-րդ տախտակի վրա խաղացող Ռհոդու Մասիյազիի և Ակուա Էսսե Կոսիֆեի միջև։ Տոգոյի հավաքականի ներկայացուցիչը կարողացել է սպիտակ խաղաքարերով 3 քայլից (1.e4 g4 2.d4 f6 3.Թh5#) մատ անել[1][2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել