Portable Game Notation (PGN, հայերեն՝ Պարտիայի դյուրակիր նոտագրություն), շախմատային պարտիաները պահելու համար նիշքի ձևաչափ։ Այն նախագծել է Սթիվեն Էդվարդսը (անգլ.՝ Steven J. Edwards)[2] 1993 թվականին՝ շախմատային ծրագրերի միջև պարտիաների փոխանակումը (օրինակ, համացանցի միջոցով) հեշտացնելու համար[3]։

Portable Game Notation

Ընդլայնում.pgn
MIMEapplication/vnd.chess-pgn և application/x-chess-pgn[1]
ՄշակողՍթիվեն Էդվարդս
Հրատարակված է1993
Ֆորմատի տեսակֆայլի ֆորմատ

PGN ձևաչափն օգտագործում է ASCII կոդավորման նիշերը[4] և բաղկացած է երկու մասից՝ մետատվյալներ և պարտիաների նշում։ Առաջին մասում տեղեկություններ են խաղի մասին՝ մրցաշար, խաղափուլ, խաղացողների անուններ, արդյունք և այլն։ Երկրորդ մասը բաղկացած է հանրահաշվական նոտագրությունից[2]։ Մեկնաբանությունները գրվում են ձևավոր փակագծերի մեջ։

Շախմատային ծրագրերի մեծ մասն աշխատում է այս ձևաչափով։ Նիշքերի մշակումը կարող է իրականացվել նաև տեքստի խմբագրման սովորական ծրագրի միջոցով։ Մեկ նիշքում կարող են պահպանվել մեկից ավելի պարտիաներ։

Seven Tag Roster խմբագրել

Այն դեպքում, երբ պարտիան արխիվացվում է ապագայի համար, անհրաժեշտ են յոթ պարտադիր պիտակներ, որոնք կոչվում են «Յոթ պիտակների անվանացանկ» (անգլ.՝ Seven Tag Roster)[5]։

«Event» պիտակ խմբագրել

[Event "?"] (Մրցաշարի, մրցախաղի անվանում)

Օրինակ՝

  • [Event "FIDE World Championship"]
  • [Event "Moscow City Championship"]
  • [Event "ACM North American Computer Championship"]
  • [Event "Casual Game"]

«Site» պիտակ խմբագրել

[Site "?"] (Անցկացման վայր) Կառուցվածքը՝ «Քաղաք, Մարզ, Երկիր»

Երկիրը նշանակելու համար օգտագործվում է ՄՕԿ-ի կոդերի ցանկը։

Օրինակ՝

  • [Site "New York City, NY USA"]
  • [Site "Yerevan ARM"]
  • [Site "Riga LAT"]

«Date» պիտակ խմբագրել

[Date "????.??.??"] (Ամսաթիվ)

Օրինակ՝

  • [Date "1992.08.31"]
  • [Date "1993.??.??"]
  • [Date "2001.01.01"]

«Round» պիտակ խմբագրել

[Round "?"] (Խաղափուլ)

Օրինակ՝

  • [Round "1"]
  • [Round "3.1"]
  • [Round "4.1.2"]

«Սպիտակներ» պիտակ խմբագրել

[White "?"] (Սպիտակներով խաղացողի անունը)

Օրինակ՝

  • [White "Tal, Mikhail N."]
  • [White "van der Wiel, Johan"]
  • [White "Acme Pawngrabber v.3.2"]
  • [White "Fine, R."]

«Սևեր» պիտակ խմբագրել

[Black "?"] (Սևերով խաղացողի անունը)

Օրինակ՝

  • [Black "Lasker, Emmanuel"]
  • [Black "Smyslov, Vasily V."]
  • [Black "Smith, John Q.:Woodpusher 2000"]
  • [Black "Morphy"]

«Արդյունք» պիտակ խմբագրել

[Result "*"] (Արդյունք)

Բոլոր հնարավոր արդյունքները (եթե հաղթանակի համար տրվում է մեկ միավոր, ոչ-ոքիի համար՝ կես, իսկ պարտության դեպքում՝ ոչինչ).

  • [Result "1-0"]
  • [Result "0-1"]
  • [Result "1/2-1/2"]
  • [Result "1/2-0"]
  • [Result "0-1/2"]
  • [Result "0-0"]
  • [Result "+/-"]
  • [Result "-/+"]
  • [Result "-/-"]
  • [Result "*"] (игра не завершена)

Օրինակ խմբագրել

[Event "IBM Kasparov vs. Deep Blue Rematch"]
[Site "New York, NY USA"]
[Date "1997.05.11"]
[Round "6"]
[White "Deep Blue"]
[Black "Kasparov, Garry"]
[Opening "Caro-Kann: 4...Nd7"]
[ECO "B17"]
[Result "1-0"]
 
1.e4 c6 2.d4 d5 3.Nc3 dxe4 4.Nxe4 Nd7 5.Ng5 Ngf6 6.Bd3 e6 7.N1f3 h6
8.Nxe6 Qe7 9.O-O fxe6 10.Bg6+ Kd8 {Կասպարովը թափ տվեց գլուխը} 
11.Bf4 b5 12.a4 Bb7 13.Re1 Nd5 14.Bg3 Kc8 15.axb5 cxb5 16.Qd3 Bc6 
17.Bf5 exf5 18.Rxe7 Bxe7 19.c4 1-0

Շախմատային ծրագրեր, որոնք կարող են բացել, խմբագրել և պահպանել PGN ձևաչափով նիշքերը խմբագրել

Ծրագրեր Մայքրոսոֆթ Վինդոուզի համար.

  • Chessbase
  • ChessX
  • Convekta Aquarium[6]
  • Convekta Chess Assistant
  • Fritz GUI
  • Hiarcs Chess Explorer
  • Lokasoft Chesspartner[7]
  • Lucas Monge's Lucas Chess
  • Martin Blume's Arena
  • Shane's Chess Information Database
  • Shredder UCI GUI
  • Tarrasch Chess GUI
  • Winboard

Ծրագրեր Լինուքսի համար.

  • ChessX
  • Martin Blume's Arena[8]
  • Shane's Chess Information Database
  • xBoard

Հավելվածներ Անդրոիդի համար.

  • Droidfish
  • Gerhard Kalab's Chess PGN Master[9]
  • Aart Bik's Chess for Android

Ծրագրեր Mac OS-ի համար.

  • ChessX
  • Hiarcs Chess Explorer
  • SCID vs Mac[10]

Հավելվածներ iOS-ի համար.

  • Giordano Vicoli's Chess-Studio

Ծանոթագրություններ խմբագրել

  1. TrID — 2003.
  2. 2,0 2,1 «Standard: Portable Game Notation Specification and Implementation Guide». Internet Archive. 1994 թ․ մարտի 12. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին. The page linking to the document is here.
  3. The Rise of Internet Chess, Mark Weeks' chess pages
  4. «Как открыть файл PGN? Расширение файла .PGN - File Extension .PGN». www.file-extension.info. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. «Standard: Portable Game Notation Specification and Implementation Guide». www.saremba.de. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. «ChessOK.com: Chess shop from the developers of Houdini 5 Aquarium 2017» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  7. «ChessPartner - Lokasoft - Home of ChessPartner». www.lokasoft.nl. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  8. «Willkommen!». playwitharena.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  9. «Chess PGN Master for Android». pgnmaster.kalab.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  10. «Scid vs. Mac for Mac | MacUpdate». web.archive.org. 2015 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել