Ջուլիա Հիլ (իսկական անունը Ջուլիա Լորեյն «Բաթերֆլայ» Հիլ, անգլ.՝ Julia Julia Lorraine Hill "Butterfly" Hill, փետրվարի 18, 1974(1974-02-18)[1][2], Mount Vernon, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի բնապահպան և բնապահպան ակտիվիստ։ 1997 թվականի վերջին Կալիֆոռնիայում բարձրացել է ծառի վրա և այնտեղ անցկացրել է ավելի քան երկու տարի՝ մինչև 1999 թվականի վերջը։ Հիշատակվում է Red Hot Chili Peppers խմբի 2002 թվականի Can't Stop երգում, որպես Ջեյ Բաթերֆլայ։

Ջուլիա Հիլ
անգլ.՝ Julia Lorraine Hill
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1974(1974-02-18)[1][2] (50 տարեկան)
ԾննդավայրMount Vernon, Միսսուրի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունArkansas State University?
Մասնագիտությունմոտիվացիոն խոսնակ, գրող և բնապահպան
ԱշխատավայրCircle of Life Foundation?
Կայքjuliabutterfly.com
 Julia Butterfly Hill Վիքիպահեստում

Մանկություն և երիտասարդություն խմբագրել

Ջուլիայի հայրը շրջիկ քարոզիչ է եղել, և այդ պատճառով ընտանիքը հաճախ է տեղափոխել բնակավայրը։ Ջուլիան հոր, մոր և երկու եղբայրների՝ Մայքի և Դենի հետ, ապրել է ավտոֆուրգոնում։ Նա ընտանիքի միջնեկ երեխա է եղել։ Իր ճամփորդությունների ժամանակ Ջուլիան հաճախ եղել բնության գրկում, այցելել վրանային ճամբարներ.[3]։ Զբոսանքներից մեկի ժամանակ թիթեռը վայրէջք է կատարել աղջկա մատին և երկար ժամանակ չի ցանկացել թռչել։ Այդ ժամանակից ի վեր Հիլլը ստացել է Թիթեռ (Butterfly) մականունը։

Ընտանիքը բնակություն է հաստատել Արկանզասի Ջոնսբորո քաղաքում, և Ջուլիան սկսել է հաճախել տեղի ավագ դպրոց.[3]:

Վթար խմբագրել

1996 թվականի օգոստոսին Հիլլը ենթարկվել ծանր ավտովթարի։ Մեքենային, որով երթևեկել են Ջուլիան ու նրա ընկերուհին, հարվածել է հարբած վարորդի վարած մեքենան[4][5]։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ Ջուլիայի գլուխը հարվածել է ղեկին։ Նրանից գրեթե մեկ տարի է պահանջվել, որ վերականգնի նորմալ շարժվելու և խոսելու ունակությունը[6]։ Ինքը՝ Հիլլը, կարծում է, որ այս ողբերգությունը արմատապես փոխել է իր կյանքը և ուղղորդել իրեն նոր, ավելի ճիշտ ճանապարհի։

  Երբ ապաքինվեցի, ես հասկացա, որ իմ ամբողջ կյանքը հավասարակշռությունից դուրս էր... Ես ավարտել էի միջնակարգ դպրոցը 16 տարեկանում և այդ ժամանակվանից անդադար աշխատում էի սկզբում որպես մատուցողուհի, հետո՝ որպես ռեստորանի մենեջեր։ Ես տարված էի իմ կարիերայով, հաջողություններով և նյութական բաներով։ Վթարն ինձ արթնացրեց պահի կարևորության մասին և անում էի ամեն ինչ՝ ապագայի վրա դրական ազդեցություն ունենալու համար[7]։ Ղեկը իմ գլխում, և՛ փոխաբերական, և՛ բառացիորեն, ինձ առաջնորդեց կյանքիս նոր ուղղությամբ։  

Ծառի վրա խմբագրել

 
Հիլը ելույթ է ունենում «Հարմոնի» փառատոնում, 2009 թվական

Ապաքինվելուց հետո Ջուլիա Հիլլը մեկնել է Կալիֆոռնիա, որտեղ մասնակցել է տեղական անտառների հատման դեմ ռեգի բողոք-համերգին։ Ի սկզբանե Ջուլիան ոչ մի «կանաչ» կազմակերպության անդամ չի եղել, ինքնուրույն փորձել է անել հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու ԱՄՆ-ի բուսական ու կենդանական աշխարհը։ 1997 թվականի դեկտեմբերի 10-ին Հիլլը բարձրացել է 55 մետրանոց[8] 1000-ամյա  կայծակահարված սեքվոյայի վրա(40°26′18″ հս․ լ. 124°03′10″ ամ. ե.HGЯO)[9]։ Նա ծառն անվանել է Լունա, ի պատիվ այդ օրերի լիալուսնի, չնայած[10], որ այն կոչվում էր « Stafford Giant» ստաֆորդ փոքր համայնքին մոտ գտնվելու պատճառով՝ 180 ֆուտ (55 մ) բարձրության վրա։  Քանի որ Լուսինն այդ ժամանակ բարձրանում էր, ակտիվիստներն ընտրեցին Լունա անունը՝ լատիներեն Լուսին բառը ՝ ի հիշատակ այդ իրադարձության։

Ջուլիա Հիլի բողոքի ակցիան տևել է 738 օր։ Այս ընթացքում նա շատ փորձությունների՝ սառը անձրևների, Էլ Նինյո փոթորկի, ոստիկանական ուղղաթիռների և զինվորականների պաշարման և զայրացած փայտահատների հարձակման է ենթարկվել։

1999 թվականին համաձայնություն է ձեռք բերվեկ երբ Pacific Lumber կազմակերպության հետ, որը համաձայնվել է այդ տարածքում պահել Լունա սեքվոյան և մյուս ծառերը[9][11] : Սակայն 2000 թվականին ծառի վրա հարձակվել են վանդալները, որոնք մի քանի հատվածում բենզասղոցով վնասել են այն։ Կամավորների ջանքերով ծառը փրկվել է, որն այդ ժամանակ հայտնի էր դարձել ողջ Ամերիկայում։

Հետագա կյանք խմբագրել

Իր աղմկահարույց քարոզարշավից ի վեր Ջուլիա Հիլլը դարձել է հանրաճանաչ մոտիվացիոն խոսնակ (տարեկան ունենում է մինչև 250 ելույթ), մի շարք գրքերի հեղինակ և մի շարք բնապահպանական հիմնադրամների կազմակերպիչ։ Նրա կյանքն ամբողջությամբ նվիրված է այս ուղղությանը[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Watson N. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Fitzgerald, Dawn (2002). Julia Butterfly Hill: Saving the Redwoods. Millbrook, Connecticut: Millbrook Press. ISBN 0-7613-2654-5.
  4. «Butterfly's Tale». Circle of Life Foundation. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. «Julia Butterfly Hill, activist and onetime tree-sitter, answers questions». Grist. 2006 թ․ հունվարի 23. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. Martin, Glen (1998 թ․ դեկտեմբերի 8). «A Year in the Sky». San Francisco Chronicle. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. 7,0 7,1 Dawn Fitzgerald (2002). Julia Butterfly Hill: Saving the Redwoods. Lerner Publications. ISBN 978-0-7613-2654-0.
  8. Butterfly Hill, Julia (2000 թ․ ապրիլի 1). The Legacy of Luna. HarperSanFrancisco. ISBN 0-06-251658-2.
  9. 9,0 9,1 Martin, Glen (2000 թ․ նոյեմբերի 28). «Vandals Slash Giant Redwood / Tree-sitter Julia Butterfly Hill's former home chain-sawed». San Francisco Chronicle. The Hearst Corporation. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  10. Martin, Glen (1998 թ․ դեկտեմբերի 8). «A Year in the Sky». San Francisco Chronicle. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին. «They don't care about their employees, and they don't care about their forests. When they're finished, there'll be no jobs, no trees - just eroded earth. We don't have a problem with sustained-yield logging. But this isn't sustained-yield, and the loggers will ultimately suffer with the rest of us."»
  11. Friedland, Andrew; Relyea, Rick; Courard-Hauri, David; Jones, Ross; Weisburg, Susan (2012). Environmental Science for AP. New York, New York: W.H. Freeman and Company. էջ 261. ISBN 978-0-7167-3849-7. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  12. Berton, Justin (2009 թ․ ապրիլի 16). «Catching up with ... Julia Butterfly Hill». San Francisco Chronicle. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Հիլ» հոդվածին։