Հիլդա Սյոլին

շվեդ լուսանկարիչ

Հիլդա Սյոլին (շվեդ.՝ Hilda Sjölin, հուլիսի 28, 1835(1835-07-28)[1][2], Մալմյո[1][2] - հունիսի 7, 1915(1915-06-07)[2], Հյորբոյու, Հյորբոյու մունիցիպալիտետ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[1][2]), շվեդ լուսանկարիչ, երկրում առաջին հայտնի պրոֆեսիոնալ կին լուսանկարիչներից մեկը։

Հիլդա Սյոլին
Ծնվել էհուլիսի 28, 1835(1835-07-28)[1][2]
ԾննդավայրՄալմյո[1][2]
Վախճանվել էհունիսի 7, 1915(1915-06-07)[2] (79 տարեկան)
Մահվան վայրՀյորբոյու, Հյորբոյու մունիցիպալիտետ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[1][2]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունլուսանկարիչ
 Hilda Sjölin Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սյոլինը մեծացել է Մալմյոում։ 1860 թվականի մայիսի 24-ին նա Մալմյոում հայտնի է դարձել ապակու, մոմի և թղթի վրա լուսանկարներ անելով, իսկ 1861 թվականի փետրվարից Վեստերգատանում բացեցել է իր սեփական ստուդիան այն տանը, որտեղ նա մեծացել է։

Հիլդա Սյոլինը շուտով դարձել է քաղաքի մյուս լուսանկարիչ Սի. Էմ. Թիլբերգի «իրավասու մրցակիցը»։ Նա հայտնի է իրեղել բացիկների և դիմանկարայինների լուսանկարներով, 1864 թվականից աշխատել է որպես քաղաքային տեսարանների լուսանկարիչ։ Նա առաջին լուսանկարիչն է, որ ստեղծել է Մալմյոյի ստերեոգրաֆիկ պատկերները։ 1870 թվականից հետո ակտիվ գործունեություն չի ծավալել։ 1884 թվականին հեռացել է Մալմյայից և 1910 թվականին իր չամուսնացած քրոջ հետ տեղափոխվել Հյորբի։

Հիլդա Սյոլինը պատկանում է Շվեդիայի կին պրոֆեսիոնալ ռահվիրա լուսանկարիչների սերնդին Բրիտա Սոֆիա Հեսելիուսից հետո. Նույն ժամանակ. Հիլդայի ակտիվ գործունեության շրջանում Ստոկհոլմում ակտիվ գործունեություն է ծավալել Հեդվիգ Սյոդերստրյոմը (1857), Ուփսալայում՝ Էմմա Շենսոնը, Էրբրոյում՝ Վիլհելմինա Լեգերհոլմը (1862)։ 1860-ականների ընթացքում Շվեդիայում գործում էին առնվազն 15 կին լուսանկարիչներ, որոնցից երեքը՝ Ռոզալի Սյոմանը, Կարոլին ֆոն Կնորորինգը և Բերտա Վալերիուսը իրենց գործի վարպետն էին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 KulturNav — 2015.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Շվեդիայի մահվան գիրքը

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլդա Սյոլին» հոդվածին։