Էմմա Շենսոն (շվեդ.՝ Emma Sofia Perpetua Schenson, սեպտեմբերի 21, 1827(1827-09-21)[1][2], Ուպսալա, Շվեդիա[1][2] - մարտի 17, 1913(1913-03-17)[1][3], Ուպսալա, Շվեդիա[1][3]), շվեդ նկարիչ, ժանրի և դիմանկարչության մասնագետ, լուսանկարիչ։ Շվեդիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչներից մեկը[4]։

Էմմա Շենսոն
շվեդ.՝ Emma Sofia Perpetua Schenson
Ծնվել էսեպտեմբերի 21, 1827(1827-09-21)[1][2]
ԾննդավայրՈւպսալա, Շվեդիա[1][2]
Վախճանվել էմարտի 17, 1913(1913-03-17)[1][3] (85 տարեկան)
Մահվան վայրՈւպսալա, Շվեդիա[1][3]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունլուսանկարիչ և նկարչուհի
ՄայրMaria Magdalena Schenson?[2]
 Emma Schenson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էմմա Շենսոնը ծնվել է Ուփսալայում, 1827 թվականի սեպտեմբերի 21-ին, տեղի ակադեմիայի գանձապահ Ջոն Շանսոնի և դպրոցի ադմինիստրատոր Մերի Մագադլին Հարիի ընտանիքում[4]։

Պատմությունը չի պահպանել տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է նա ծանոթացել լուսանկարչության արվեստին, բայց շատ հավանական է, որ նա գիտելիքներ ստացավ շրջիկ լուսանկարիչներից։

1864 թվականին Ուփսալայում ստուդիա է բացել՝ դառնալով Շվեդիայի առաջին պրոֆեսիոնալ լուսանկարիչներից մեկը և առաջին լուսանկարիչը Ուփսալայում իր սեփական ստուդիայով։ Մինչ այդ կանայք ինքնուրույն չէին զբաղվում լուսանկարչությամբ, այլ հանդես էին գալիս որպես տղամարդկանց օգնականներ։ Մինչև Ուփսալայում ստուդիայի բացումը ոչ ոք քաղաքում մասնագիտորեն չէր զբաղվում լուսանկարչությամբ, քանի որ այդ գործը նախկինում իրականացնում էին բացառապես շրջիկ լուսանկարիչները[4]։

Դրա հետ մեկտեղ, նա զբաղվում էր ջրաներկով, նկարում էր բնանկարները և դիմանկարները։ Նրա որոշ ստեղծագործություններ ցուցադրվել են Ուփսալայի գլխավոր արվեստի թանգարանում` Upplandsmuseet-ում։ Հրապարակել է մի շարք ձեռնարկներ նկարիչների համար ՝ «Lätta teckningar för nybegynnare» (լուսանկարներ սկսնակների համար, 1877–1878)[5] և «Trsniderimönste» ժողովածուն (Փայտի վրա փորագրության նմուշներ, 1876)[6]։

1880–1890-ական թվականներին Էմման պատրաստել է մի շարք լուսանկարներ՝ նվիրված Ուփսալայի տաճարի վերականգնման գործընթացին։ Նկարները ցույց են տալիս ոչ միայն նրա տեխնիկական հմտությունները, այլև նկարահանելիս դիրքի ճիշտ ընտրության ունակությունը[4]։

Շվեդիայում նրան պատվում են որպես երկրի առաջին կին նկարիչներից և լուսանկարիչներից մեկը Վիլհելմինա Լագերհոլմի, Հիլդա Սյոլինի (Hilda Sjölin) և Ռոզալի Սյմանի (Rosalie Sjöman) հետ միասին[7]։

Ամուսնացած չի եղել։ Մահացել է Ուփսալայում 1913 թվականի մարտի 17-ին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Wigh L. Emma S P Schenson — P. 531.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Uppsala domkyrkoförsamling (C) Ca:6 (1813-1854) Bild 1370 (AID: v126698a.b1370, NAD: SE/ULA/11632)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Uppsala domkyrkoförsamlings kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/ULA/11632/F/12 (1910-1918), bildid: 00150929_00167, sida 164
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Emma Schenson / Swedish photographer and painter». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  5. Lätta teckningar för nybegynnare. Schenson, Emma (författare) [Upsala], [1877-1878] Svenska.
  6. Träsniderimönster: Utg. af Emma Schenson. Titeln och inneh-fört. äfven på tyska, franska o. engelska. Schenson, Emma (författare) Upsala, 1876 Svenska.
  7. Dahlman, Eva. «Kvinnliga pionjärer osynliga i fotohistorien» (շվեդերեն). Tidskrift för genusvetenskap: University of Gothenburg. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Շենսոն» հոդվածին։