Հիլդա Վիլիի Կազասյան (բուլղար․՝ Хилда Вили Казасян, մարտի 27, 1970(1970-03-27), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարահայ ջազային երգչուհի։

Հիլդա Կազասյան
Բնօրինակ անունբուլղար․՝ Хилда Казасян
Ի ծնե անունբուլղար․՝ Хилда Вили Казасян
Ծնվել էմարտի 27, 1970(1970-03-27) (54 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
Երկիր Բուլղարիա
Մասնագիտություներգչուհի
ԱմուսինՉոչո Պոպյորդանով
Կայքhildakazasyan.bg

Կենսագրություն խմբագրել

Հիլդա Կազասյանը ծնվել է 1970 թվականի մարտի 27-ին Սոֆիայում։ Նա բուլղարահայ դիրիժոր և կոմպոզիտոր Վիլի Կազասյանի (1934-2008) և բուլղար երգչուհի, դերասանուհի Նադեժդա Ռանջևա-Կազասյանի դուստրն է։ 1989 թվականին ավարտել է «Լյուբոմիր Պիպկով» ազգային երաժշտական ուսումնարանը[1]՝ «Հարվածային գործիքներ» մասնագիտությամբ։ Կրթությունը շարունակել է Կոնսերվատորիայի դասական բաժնում՝ կրկին «Հարվածային գործիքներ» մասնագիտությամբ՝ ավարտելով պրոֆեսոր Դոբրի Պալիևի դասարանը։

Կազասյանը եղել է бТВ հեռուստաընկերության «Բուլղարիան փնտրում է տաղանդներ» շոուի 1-ին (2010) և 2-րդ (2012) եթերաշրջանների ժյուրիի անդամ։ Նա 2013 թվականի եթերաշրջանից բուլղարական «Ինչպես ջրի երկու կաթիլը» շոուի ժյուրիի կազմում է (2013 - 2016, 2018 - մինչ այժմ)[2]։

2018-2019 թվականներին եղել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսության Հանրային խորհրդի նախագահի տեղակալը[3]։

Կազասյանը հակակոմունիստ է և բազմիցս արտահայտվել է նախագահ Ռումեն Ռադևի դեմ[4]։

Անձնական կյանք խմբագրել

Կազասյանը 7 տարի ամուսնացած է եղել դերասան Չոչո Պոպյորդանովի հետ։ Նրանք ամուսնալուծվել են դերասանուհի Ջոաննա Բուկովսկայի հետ Պոպյորդանովի ունեցած հարաբերությունների պատճառով[5]։

Այնուհետև Հիլդա Կազասյանը հարաբերություններ է ունեցել գործարար Սիմեոն Բուչկով-Բուչիի հետ, որից ունեցել է դուստր՝ Նադեժդա-Մարի[6]։ 2013 թվականից նա հարաբերությունների մեջ է Պլամեն Իվանովի հետ։

Սկավառակագրություն խմբագրել

CD խմբագրել

  • Cover girl
  • Защо не (1996)
  • Сложи си ципа на устата (1996)
  • Jazz & Samba (2005)
  • Замълчи, замълчи (2009) 
  • Jazz & me (2012)

DVD խմբագրել

  • Гершуин, когото обичам (2004) – համերգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Възпитаници на НМУ „Любомир Пипков“, випуск 1988/1989
  2. «Хилда Казасян: Вълнението в "Като две капки вода" е сякаш сядаме за първи път на масата». nova.bg (bulgarian). Վերցված է 2024 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Хилда Казасян, Гергана Паси и Мартин Захариев в новия обществен съвет на БНТ». offnews.bg. {{cite web}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն)
  4. newsbul.com
  5. Пинтев, 2009
  6. Хай Клуб, 26.03.2010

Աղբյուրներ խմբագրել