Հիլարի Էթվուդ Նայթ (անգլ.՝ Hilary Atwood Knight, հուլիսի 12, 1989(1989-07-12), Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ հոկեյիստուհի, որը հանդես է գալիս հարձակման գծում։ Կանադական «Լե Կանադյենն դե Մոնրեալ» ակումբի և ԱՄՆ-ի ազգային հավաքականի խաղացող։ 2018 թվականի օլիմպիական չեմպիոն ու աշխարհի 8-ակի չեմպիոն։

Հիլարի Նայթ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մականուն(ներ)՝Knighter[1]
Մասնագիտացում՝Հոկեյիստ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 12, 1989(1989-07-12) (35 տարեկան)
Ծննդավայր՝Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ակումբ՝Worcester Blades?, Boston Pride?, Canadiennes de Montréal?, Wisconsin Badgers women's ice hockey?, United States women's national ice hockey team? և Boston Fleet?
Հասակ՝180 սանտիմետր
Քաշ՝78 կիլոգրամ

Կենսագրություն

խմբագրել

Հիլարի Նայթը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 19-ին Կալիֆոռնիայի Պալո Ալտո քաղաքում[2] և մեծացել է Իլինոյս նահանգի Լեյք Ֆորեսթում։

Ավարտել է Մեդիսոն նահանգի Վիսկոնսին քաղաքի համալսարանը, որտեղ 2009 թվականին նա տեղական հոկեյի տեղական թիմի կազմում հաղթել է ազգային ուսանողական առաջնությունում[3]։ Նայթը մրցաշրջանի 39 խաղերում վաստակել է 83 միավոր, ինչը դարձել է ակումբի նոր ռեկորդ։

2012 թվականից հանդես է գալիս «Բոստոն Բլեյդսում»։

ԱՄՆ-ի հավաքականում նորամուտը նշել է 2006 թվականի նոյեմբերին Ազգերի գավաթում, որտեղ 17 տարեկանում դարձել է թիմի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը[4]։ Այդ ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչն էր Մարկ Ջոնսոնը, ով աշխատել էր Նայթի հետ Վիսկոնսինում։

Ծանոշագրություններ

խմբագրել
  1. Olympedia — 2006.
  2. «Hilary Atwood Knight, Born 07/12/1989 in California - CaliforniaBirthIndex.org».
  3. «Hilary Knight, Hockey». Team USA. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  4. O'Brien, Richard (2006 թ․ նոյեմբերի 4). «Meet the new Team USA». The Record: Kitchener, Cambridge, Waterloo. էջ E6.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլարի Նայթ» հոդվածին։