Հզոր ռեյնջերներ. խորհրդավոր ուժ

հեռուստասերիալ


Հզոր ռեյնջերներ. խորհրդավոր ուժ (անգլ.՝ Power Rangers Mystic force), կինոֆիլմ, որ ստեղծվել է ԱՄՆ-ի և Ճապոնիայի կինոգործիչների նախաձեռնությամբ։ Ֆիլմի պրեմիերան եղել է 2006 թվականին։

Հզոր ռեյնջերներ. խորհրդավոր ուժ
Տեսակհեռուստասերիալ
Ժանրտոկուսացու, superhero television program?, էքշն սերիալ, արկածային հեռուստասերիալ, սարսափ հեռուստասերիալ և գիտական ֆենտեզի
ՀիմքMahou Sentai Magiranger?
ԿերպարներKoragg?
Պատմվածքի վայրՎելինգտոն
ԵրաժշտությունBruce Lynch?
Երկիր ԱՄՆ[1]
ՀեռուստաալիքAmerican Broadcasting Company, ABC Family, Dubai One, MBC Persia?, MBC 4? և MBC Action?
Եթերաշրջաններ1
Սերիաների քանակ32
ՊրոդյուսերԿաիչի Սակամոտո
ՌեժիսորJohn Laing?
ԸնկերությունBVS Entertainment?, ABC Studios և Toei Company?
Էկրաններին է
նոյեմբերի 13, 2006
Սերիայի տևողություն23 րոպե
ՆախորդPower Rangers S.P.D.?
ՀաջորդPower Rangers Operation Overdrive?
powerrangers.com(անգլ.)

Ֆիլմը սկսում է այն իրադարձությամբ որ արքայադստեր գյուղը վտանգված էր։ Երկար տարիներ առաջ նույն գյուղում ռենջերների և չար պատուհասների միջև արյունառու և կատաղի ջարդեր են եղել։ Արքայադստեր հայրենի առեղծվածային գյուղը վտանգված էր։ Արքայադստեր ամուսինը գնում է կռվի և գերի ընկնում չար զինվորների մոտ։ Նրան անիծում են և վերածում գայլ զինվորի՝ տալով Կորագ անվանումը։ Նա ստանում է նաև ձի զորդ, որին նա կոչում է Կադասոտրոս։ Անցնում են երկար տարիներ, և երկիրը կրկին վտանգվում է։ Այս օրհասական պահին նորից զգացվում է ռենջերների կարիքը։ Պետք է ընտրվեր հինգ ռենջերները, որոնք պետք է համապատասխանեին կարմիր, կանաչ, կապույտ, դեղին, վարդագույն գույներին։ Նրանց տրվեցին նաև տիտանե զորդեր, որոնք կազմում էին տիտանե մեգազորդ։ Կարմիր ռենջերի ընտրությունը եղավ ամենից առեղծվածայինը։ Կարմիր ռենքերը Նիքը՝ Արքայադստեր և Գայլ զինվորի որդին էր։ Պատերազմի ժամանակ նա կորել էր, իսկ այդ գյուղի բնակիչներից մեկը՝ մի երիտասարդ տրոյ փրկել էր Նիքի կյանքը, նրան տանելով ոչ կախարդական քաղաք՝ Նյու Յորք։

Կինոֆիլմի կառուցվածքը խմբագրել

Կինոֆիլմը բաժանված է 32 էպիզոդների։ Յուրաքանչյուր էպիզոդ բաղկացած է երկու մասից։ Յուրաքանչյուր սերիա մեկ մաս է հետևաբար երկու սերիան կազմում է մեկ ամբողջ էպիզոդ։ Կինոֆիլմը ցուցադրվել է ամերիկյան ԱԲՍ-ով, ռուսական՝ Ռեն ԹիՎի-ով, մանկականով, Ջեթիքսով, ուկրաինական՝ 1 + 1-ով և ՔՏՎ-ով, ղազախական ԿՏԿ-ով և հայկական Շանթ-ով։

Չարերի առաջնորդներ խմբագրել

Մորտիկոն խմբագրել

Մորտիկոնը եղել է չարերի առաջին առաջնորդը։ Նա եղել է այն առաջնորդներից մեկը ով երբեք չի կռվել ռենջերների հետ և ամենից քիչն է առաջնորդել չարերին։ Նրա հրամանով է ստեղծվել Քալինդորին՝ չարերի երկրորդ առաջնորդը և սպանվել նրա կողմից։ Նրա մունետիկը և անմիջական ծառան Նեկրոլայն էր։ Նա վստահում էր Նեկրոլային և տեղեկություններ քավում նրանից։

Իմպերիոս խմբագրել

Իմպերիոսը չարերի երկրորդ առաջնորդն էր, ով չարերին վերահսկեց մինչև տաս պատուհասների իհայտ գալը։ Նրա գլխին կապանքներ կա, հագուստին գունավր շքանչանների նման գնդեր՝ որոնցով կառավարում է իր տեխնիկաները և կարողությունները։ Ձեռքում գտնվում է իր ուժի աղբյուրը՝ հովհարը որտեղ կենտրոնացնումէ իր ողջ ուժերը։ Նրան հաջողվում է բռնել բոլոր ռենջերներին; Նա կարողանումէ խլել ռենջերների ուժերը և թողնել ձեռնեւնայն։ Իմպերիոսը մթնեցրեց աշխարհը, բերելով հին վիճակի։ Նրա խորհրդանիշն է երկու արծիվները։ Նա տանել չի կարողանում Գայլ ասպետին և երբեք բարեկամություն չի հաստատել իր նմանակցի հետ։ Նրա մունետիկը ինչպես և Մորտիկոնինը ևս Նեկրոլայն է, որից և օգտություն է քավում։ Նա նաև ստեղծում է չարեր և հպատակեցնոլով իրեն օգտագործում է ընդդեմ նրանց։

Օքթոմուս (Օրգերի տիրակալ) խմբագրել

Օքթոմուսը օրգերի ամենահզոր տիրակալն է, սակայն նա աշխարհ է եկել միային մի էպիզոդում և նույն էպիզոդում կարողանում է հպատակեցնել իրեն ողջ աշխարհը։ Նա դեռևս օրգերի հայտնության առաջին ժամանակներից կապ էր հաստատում բոլոր օրգերի առաջնորդների հետ։ Սակայն օրգերի առաջնորդները հայվի չէին առնում նրա կարծիքը և մտածում որ նա երբեք չի հայտնվի։ Միայն Նեկրոլայն էր խորհրդակցում նրա հետ։ Երբ հայտնվեցին Տաս պատուհասները սկսվեց համագործակցությունը Օքթոմուսի հետ։ Օքթոմուսը երբ հայտնվեց նրա հետ կռվի դաշտ գնացին նաև Սքուլփինը և Բլեք Լենսը։ Տաս պատուհասներից ողջ էր մնացել նաև Իտասիսը, սակայն նա դավաճանեց ռենջերներին։ Մարտի դաշտում բարիների առաջին պարտությունը սկսվեց բարիների թագավորության անկումով։ Օքթոմուսը ներթափանցեց բարիների ամրոց և տապալեց ձյունե մայրիկին։ Ողջ մտաց միայն ձյունե արքայազնը։ Սքուլփինը հաղթեց արքայադստերը, իսկ Բլեք Լենսը Ռենջերների մեգազորդին։ Այս ու հանդերձ նա տապալվեց հասարակության միացյալ ուժերի շնորհիվ։

Զորդեր խմբագրել

Տիտանե կարմիր խմբագրել

Տիտան կարմիր զարդը ռենջերների զորդերից չափսերով երրորդն է և հզորությամբ առաջինը։ Նա ունի կարմիր ասպետի ձև։ Լավ ձիարշավորդ է և կարողանում է հետագայում տիրապետել Կադաստրոսին։ Ունի կրակի ուժ և պատկանում է կարմիր ռենջերին՝ Նիքին։ Ունի տիտանե կառուցվածք։ Մեգազորդի հիմքն է։

Տիտանե վարդագույն խմբագրել

Տիտանե վարդագույն։ Զորդերի մեջ չափսերով և հզորությամբ վերջինն է։ Նա պատկանում է Վիդային՝ վարդագույն ռենջերին։ Նա լրացնում է մեգազորդի պակաս մասերը և կարողանում երաժշտական ազդակներ արձակել։ Նա տիրապետում է քամու ուժին։

Տիտանե դեղին խմբագրել

Տիտանե դեղին զորդ։ Զորդերի մեջ չափսերով նախավերջինը և հզորությամբ չորրորդը։ Ունի արբալետ և տիրապետում է կայծակի տարերքին։ Պատկանում է դեղին ռենջերին՝ Չիպին։ Կազմում է մեգազորդի ստորին վերջույթները։

Տիտանե կանաչ խմբագրել

Տիտանե կանաչ զորդ։ Զարդերի մեջ չափսերով առաջինն է և հզորությամբ երկրորդը։ Նրա զորության հիմքում ընկած է խաղողի վազի կառավարելը և զորության օգտագործելը։ Պատկանում է կանաչ ռենջերին Քսանդրին։ Կազմում է մեգազորդի իրանը և կրծքավանդակը։

Տիտանե կապույտ խմբագրել

Տիտանե կապույտ զորդ։ Զորդերի մեջ չափսերով երկրորդն է և հզորությամբ երրորդը։ Պատկանում է Մեդիսոնին՝ կապույտ ռենջերին։ Կարողանում է կառավարել ջրոլորիտի տարբեր մասերը։ Ունի ջրի տարերք։ Կազմում է մեգազորդի արջևի վերջույթները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fernsehserien.de (գերմ.)