Հեքիաթ նապաստակի ու առյուծի մասին
«Հեքիաթ նապաստակի և առյուծի մասին» (ռուս.՝ «Сказка о зайце и льве»), ավար և խորհրդային բանաստեղծ ու դրամատուրգ Համզաթ Ցադասայի հեքիաթը։
Հեքիաթ նապաստակի ու առյուծի մասին | |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Համզաթ Ցադասա |
Բնագիր լեզու | ավարերեն |
Գրվել է | 1940-ական թվականներ |
Գրվել է 20-րդ դարի 40-ական թվականներին ավարերենով, չափածո։ Աշխատանքը համատեղում առակի և հեքիաթի տարրերը՝ խաղարկային տարրերով։ Իր լայնածավալությամբ, պատկերի լայնությամբ, ծավալով և հերոսների թվով հեքիաթը մոտ է պոեմի, ընդ որում՝ զուրկ է որևէ խրատական ասցվածից։ Հեքիաթը ներկայացնում է բարու և չարի բախման մասին բանաստեղծականորեն ձևավորված ժողովրդական սյուժեն, որտեղ թույլը հաղթում է ուժեղին[1][2][3]։
Սյուժե
խմբագրելԱռակը սկսվում է Դաղստանի բանահյուսության վրա հիմնված բնության նկարագրության տեսքով ավանդական առասպելական նախերգով։ Առակի հերոսները գազաններ են, որոնք բոլոր կենդանիներին ահաբեկող առյուծի հետ պայմանագիր են կնքում գազանների ազատության դիմաց առյուծին օրական զոհ տրամադրելու վերաբերյալ։ Մի անգամ որպես զոհ գազաններն ընտրում են նապաստակին, որը որոշում է խորամանկել առյուծին։ Խաբեության միջոցով նապաստակը առյուծին տանում է դեպի լիճ։ Առյուծը տեսնում է իր արտացոլումը լճի մեջ և կարծելով, որ դա մեկ այլ առյուծ է, նետվում է լիճը, որտեղ խեղդվում և մահանում է։ Գազանները ցնծում են և տոնում առյուծի նկատմամբ հաղթանակը։ Պատմությունը կրկին վերադառնում է բնության պատկերների նկարագրությանը և դրանով ավարտվում է[1][2][3][4]։
Թատերական-երաժշտական և էկրանավորված բեմադրություններ
խմբագրել- Դաղստանի տիկնիկային թատրոն, «Առյուծը և նապաստակը» թատերական պիես (պրեմիերա), 1947 թվական[3],
- «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիա, «Առյուծն ու նապաստակը» անիմացիոն ֆիլմ, 1949։
Հրատարակություններ
խմբագրել- Цадаса, Гамзат — Сказка о зайце и льве. — Махачкала: Дагкнигоиздат, 1958
- Цадаса, Гамзат — Сказка о зайце и льве. — Махачкала: Дагучпедгиз, 1964
- Цадаса, Гамзат — Сказка о зайце и льве. — Махачкала: Дагучпедгиз, 1969
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 Майндурова, Рашидат Мухидиновна. Фольклорные традиции в творчестве Гамзата Цадасы — Махачкала, 2007
- ↑ 2,0 2,1 Мухамедова, Фатыма Хамзаевна. Формирование и развитие дагестанской детской литературы — Махачкала, 2004
- ↑ 3,0 3,1 3,2 Человек и наука. Формирование и развитие дагестанской детской литературы
- ↑ Цадаса, Гамзат — Сказка о зайце и льве. — Махачкала: Дагучпедгиз, 1969