«Հեքիաթ մթության մասին» (ռուս.՝ «Сказка про темноту»), ռեժիսոր Նիկոլայ Խոմերիկիի դրամատիկական ֆիլմը, որը նկարահանվել է 2009 թվականին Վլադիվոստոկում։

Հեքիաթ մթության մասին
ռուս.՝ Сказка про темноту
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2009
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆԻկոլայ Խոմերիկի[1]
ԴերակատարներԱլիսա Խազանովա, Բորիս Կամորզին, Յուրի Սաֆարով և Լարիսա Բելոբրովա
ՕպերատորԱլիշեր Խամիդխոջաև
Պատմվածքի վայրՌուսաստան
Տևողություն76 րոպե
IMDbID 1426384

Ֆիլմը ցուցադրվել է միջազգային (2009 թվականի Կաննի 62-րդ միջազգային կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի մասնակից)[2][3] և ռուսական կինոփառատոններում («Կինոտավր-2009»՝ Տղամարդու լավագույն դերի համար մրցանակ Բորիս Կամորզինին)[4]։

Սյուժե խմբագրել

Անչափահասների գործերով տեսչության աշխատակից Անգելինան ապրում է Վլադիվոստոկում՝ Ճապոնական ծովի ափին։ Փողոցներում գիշեր-ցերեկ երիտասարդ, գեղեցիկ, եռանդուն տղամարդիկ և կանայք տարված են նույն հոգսով՝ ծանոթանալ, սիրահարվել։ Գելան բոլորովին միայնակ է։ Նա ուշադրություն չի դարձնում իր մենակության վրա՝ իր սիրտը սնուցելով իր աշխատանքի ջերմությամբ. աշխատանքի ընթացքում Անգելինան շատ է շփվում դժվար երեխաների հետ, փորձում է նրանց հետ լինել քնքուշ, սիրալիր և ուրախանում է նրանց հիացմունքով։

Բայց մի օր փոքրիկ հիվանդ տղան ասում է Գելային, որ նա «չոր ծեր պառավ» է։ Դա հերոսուհու համար դառնում է ճշմարտության հետ առերեսման պահ, տղայի խոսքերը կարծես մարտահրավեր են նրա համար, և նա որոշում է փոխվել։ Որոշում է վերջ տալ իր մենակությանը։

Դերերում խմբագրել

  • Ալիսա Խազանովա – Գելյա
  • Բորիս Կամորզին – Դիմիչ
  • Յուրի Սաֆարով – Բագրատ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Նիկոլայ Խոմերիկի
  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Ռոդիոնով, Նիկոլայ Խոմերիկի
  • Օպերատոր՝ Ալիշեր Համիդխոջաև
  • Պրոդյուսերներ՝ Ռոման Բորիսևիչ, Ալեքսանդր Կուշաև

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • Բրատիսլավայի միջազգային կինոփառատոն 2009 - Գրան պրի (անվանակարգ)[5][6]
  • Կաննի կինոփառատոն 2009 - «Հատուկ հայացք» մրցանակ (անվանակարգ)[7]
  • «Նիկա» մրցանակ 2010 - Լավագույն օպերատոր (Ալիշեր Համիդխոջաև, անվանակարգ)[8]
  • «Խաղաղ միջօրեականներ» 2009 - Վլադիվոստոկի քաղաքապետի մրցանակ (Ալիսա Խազանովա, հաղթանակ)[9]
  • Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի մրցանակ 2009 - Լավագույն օպերատոր (Ալիշեր Համիդխոջաև, հաղթանակ)[10][11], երկրորդ պլանի լավագույն դերասան (Բորիս Կամորզին, հաղթանակ)[12]
  • Սոչիի ռուսական բաց կինոփառատոն 2009 - Տղամարդու լավագույն դերակատարում (Բորիս Կամորզին, հաղթանակ), փառատոնի գլխավոր մրցանակ լիամետրաժ ֆիլմի համար (անվանակարգ)[13]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt1426384/
  2. «Festival de Cannes: Tale in the Darkness». festival-cannes.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 17-ին.
  3. «Канн-2009: «Сказка про темноту» Хомерики и «Белая лента» Ханеке». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. «Сказка про темноту — ProfiCinema». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. Сказка про темноту
  6. «Россотрудничество». Российский центр науки и культуры в Братиславе. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. bbcrussian.com, Мария Бейкер Для; Канн. «Канн-2009: "Сказка про темноту" Хомерики и "Белая лента" Ханеке». BBC Русская служба. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  8. Лауреаты национальной кинематографической премии «Ника» Արխիվացված 22 Դեկտեմբեր 2015 Wayback Machine
  9. PrimaMedia. «Фильм Сказка про темноту отмечен специальным призом мэра Игоря Пушкарева - PrimaMedia». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  10. «Алишер Хамидходжаев». www.proficinema.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. «Киноведы и кинокритики присудили свой приз фильму "Волчок"». 2009 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  12. «Борис Каморзин». tvkultura.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  13. «"Сказка про темноту" (2009)». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել