Հեքիաթ արքայազն գորտի մասին

«Հեքիաթ արքայազն գորտի կամ Երկաթե Հենրիխի մասին» (գերմ.՝ Der Froschkönig oder der eiserne Heinrich), Գրիմ եղբայրների հեքիաթը, առաջին պատմությունը ժողովածուի մեջ, որ պատմում է չար թագուհու մասին, ով չի պահում իր խոստումը և անշնորհակալ է գտնվում գորտի նկատմամբ, որը դուրս էր հանել նրա ոսկեգույն գնդակը՝ ընկնելով ջրափոսը։ Գորտը հրաշքով փոխակերպվում է արքայազնի։ Ըստ Աարնե-Տոմպսոնի հեքիաթային սյուժեների դասակարգման, կրում է 440 համարը[2]։

Հեքիաթ արքայազն գորտի մասին
գերմ.՝ Der Froschkönig oder der eiserne Heinrich
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1812[1]
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/jacob-grimm_wilhelm-grimm/household-tales/margaret-hunt/text/the-frog-king-or-iron-henry
 Frog Prince

Սյուժե խմբագրել

 
Գորտ արքայազնը, Բաուտցեն, Հերինգշտասե

Թագուհու ոսկե գնդակը խաղի ժամանակ ընկնում է ջրափոսը, ինչի պատճառով նա սկսում է լացել։ Կարեկից գորտը փորձում է օգնել և հանել գնդակը։ Թագուհին իր հերթին խոստանում է, որ լինելու է նրա մանկության ընկերուհին և նրա հետ կկիսի և՛ իր ազատ ժամանակը, և՛ միասին հաց կուտեն ու կքնեն։

Երբ թագուհին հետ է ստանում իր գնդակը, արագ փախչում է։ Ամեն դեպքում, մյուս օրը գորտը հասնում է պալատի դռանը, և թագավորի պահանջով արքայադուստրը չուզելով կատարում է իր խոստումը։ Բայց, երբ գորտը ժամանում է, որպեսզի նա նրան իր հետ վերցնի անկողին, սպառնալով բողոքել հայրիկ-թագավորին, նա զզվանքով հետ է շպրտում գորտին։ Այդ պահին գորտը վերածվում է արքայազնի, նա ուներ գեղեցիկ և հմայիչ աչքեր։ Պարզվում է, որ նրան կախարդել էին, միայն արքայադուստրը կարող էր նրան փրկել։ Առավոտյան արքայազնը նրան շքեզ կառքով տանում է իր սեփական պալատ, որպես հարսնացուի։ Ճանապարհորդության ժամանակ նրանց ուղղեկցում է հավատարիմ ծառան Հենրիխը, որը տխրությունից իր սիրտը փակել է երեք երկաթյա շղթաներով։ Ճանապարհին իր տիրոջ ազատության շնորհիվ ուրախությունից Հենրիի սրտի կապանքներն աղմուկով պայթում են։

Սյուժեի տարբերակներ խմբագրել

 
Գորտը դռան մոտ, Ուոլթեր Քրեյնի պատկերազարդումը, 1874

Հեքիաթի ժամանակակից տարբերակներում գորտի փոխակերպումը տեղի է ունենում նրան համբուրող արքայադստեր շնորհիվ, իսկ հեքիաթի սկզբնական տարբերակում հրաշքը տեղի է ունենում, երբ կատաղած արքայադուստրը շպրտում է նրան պատին։ Ըստ այլ տարբերակների, գորտի` մարդկային կերպարանք ստանալու համար բավական էր, որ նա մեկ գիշեր անցկացնի արքայադստեր բարձին։ Աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեն սյուժեի սեփական տարբերակներ։

  • Հիանալի գորտ (Հունգարիա)
  • Հեքիաթ թագուհու մասին, որը փնտրում էր կախարդական ըմպելիք (Շոտլանդիա)
  • Պադդո (Շոտլանդիա)
  • Փերի և գորտ (Անգլիա)
  • Բարի աղջիկը և գորտը (Անգլիա)
  • Արքայազն գորտ (Շրի Լանկա)
  • Գորտ ամուսնու համար (Կորեա)
  • Դոդոշ փեսացու (Կորեա)

Գորտին պատին խփելը ընդհանուր ֆոլկլորային մեթոդ է` կախարդանքը վերացնելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել