Հերոսների հրապարակ (Նովոռոսիյսկ)
Հերոսների հրապարակ (ռուս.՝ Площадь Героев), հերոս քաղաք Նովոռոսիյսկի (Ռուսաստան) կենտրոնական հուշահամալիրը։ Գտնվում է քաղաքի Կենտրոնական շրջանում, Ցեմեսկի ծովախորշի արևմտյան ափին։ Տարածքը պարագծով սահմանափակվում է Ռուբինի և Խաղաղության փողոցներով, Միչուրինի նրբանցքով և Խորհուրդների փողոցի ձախակողմյան շենքերով։
Հերոսների հրապարակ | |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նովոռոսիյսկ |
Նախկին անվանումներ | Առևտրային հրապարակ Մերձծովյա բուլվար |
![]() | |
![]() |
Հերոսների հրապարակը ծառուղիներով, ծաղկանոցներով և հուշահամալիրով մեծ զբոսայգի է[1][2]։ Բարեկամության ծառուղում Նովոռոսիյսկի քույր քաղաքների պատվիրակությունները տնկում են «Բարեկամության ծառ»։ Այդ ավանդույթի հիմքը 1965 թվականին դրել է անգլիական Պլիմուտ քույր քաղաքի պատվիրակությունը։
ՊատմությունԽմբագրել
Այս վայրը դարձել է Նովոռոսիյսկի պատմության մեկնակետը։ Այստեղից է սկսել կառուցվել ու զարգանալ քաղաքը։ XIX դարի 60-ական թվականներին հրապարակը ստացել է Առևտրային անվանումը։ Մոտավորապես 1926 թվականից այն դարձել է Մերձծովյա բուլվար։ Նովոռոսիյսկում գերմանա-ֆաշիստական զորքերի ջախջախումից երկու ամիս հետո` 1943 թվականի նոյեմբերի 19-ին, քաղաքի գործադիր կոմիտեն որոշեց հավերժացնել պատերազմի հերոսների հիշատակը։ Քաղաքի լավագույն կենտրոնական հրապարակը դարձավ զոհված հերոսների հիշատակի վայր և ստացավ նրանց անունը` Հերոսների հրապարակ։
1958 թվականին հրապարակում վառվեց Հավերժական փառքի կրակը, իսկ 1960 թվականից նրա մոտ ամեն ժամ հնչում է «Նովոռոսիյսկի կուրանտներ» մեղեդին, որը կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը գրել է հատուկ Նովոռոսիյսկի Հավերժական փառքի կրակի համար[3]։
Հերոսների հրապարակի և նրա շրջապատի ճարտարապետական համակառույցը ստեղծվել է 1950-ական թվականների առաջին կեսին ճարտարապետներ Վ. Ս. Դանինիի[4][5], Ս. Չեռնոբայի և այլոց նախագծերով[6]։ Հուշահալիրը վերակառուցվել է 1974 թվականին ճարտարապետներ Գ. Ն. Նաջարյանի[7], Գ. Գ. Մայոռնիկովի և այլոց նախագծով[8][9]։
Հուշարձաններ և հուշակոթողներԽմբագրել
Հերոսների հրապարակում գտնվում են հետևյալ հուշարձաններն ու կոթողները (նշված են դեպի ափը շարժվելու ուղղությամբ, մոտավորապես հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք).
- «Հայրենիքի զավակներին, որոնց աճյունը հանգչում է Նովոռոսիյսկի հողում» հուշապատ (1974)[10]
- Նովոռոսիյսկն ազատագրած խորհրդային զինվորների-սպաների հուշակոթող (1943)[11]
- Խորհրդային Միության հերոս Ցեզար Կունիկովի հուշարձան[12]
- Հավերժական փառքի կրակ[13], Նովոռոսիյսկը ֆաշիստական զավթիչներից ազատագրած խորհրդային զինվորի հուշարձան (1958, ճարտարապետ Կ. Մ. Մելնիկով)[14]
- Խորհրդային Միության հերոս Նիկոլայ Սիպյագինի հուշարձան[15]
- Հերոս քաղաքներին նվիրված հուշասալեր[16]
- Նովոռոսիյսկը սպիտակգվարդիականներից և զավթիչներից ազատագրելու 20-րդ տարեդարձի հուշակոթող (1940)[17]
Խորհրդային զինվորների հուշահամալիրԽմբագրել
Խորհրդային զինվորների հուշահամալիրը նվիրված է բրիգադի հրամանատար, 47-րդ բանակի ռազմական խորհրդի անդամ Խորհրդային Միության հերոս Ի. Պ. Աբրամովին (մակագրություն հուշակոթողի վրա` Հուշապատի կողմից[18]), Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի 20 սպաներին և մի սերժանտի, որոնք ընկել են քաջերի մահով 1943 թվականի սեպտեմբերին` Նովոռոսիյսկի համար մարտերում (թվարկումը հուշակոթողին արված գրության կարգով է)[19].
- Խորհրդային Միության հերոս գնդապետ Կոզլովին Ն. Գ.
- Խորհրդային Միության հերոս փոխգնդապետ Կադանչիկին Ս. Ն. (հուշակոթողին Ս. Պ. տառերն են)
- [20]
- Խորհրդային Միության հերոս փոխգնդապետ Բերեմեցին Պ. Պ.[21][22]
- Խորհրդային Միության հերոս փոխգնդապետ Տիխոստուպին Ա. Մ.[23][24]
- Խորհրդային Միության հերոս փոխգնդապետ Զարեմբային Վ. Դ.[25]
- Խորհրդային Միության հերոս մայոր Լեժենինին Ա. Ի.
- Խորհրդային Միության հերոս մայոր Ժուկովսկուն Վ. Ա.
- Խորհրդային Միության հերոս մայոր Սոլոգուբին Ն. Մ.
- Խորհրդային Միության հերոս մայոր Իսաևին Պ. Ի.
- Խորհրդային Միության հերոս մայոր Ժուկովին Վ. Ա.
- Խորհրդային Միության հերոս մայոր Վովկին Խ. Ն.
- Խորհրդային Միության հերոս մայոր Ջուղուրյանցին Գ. Ն.[26]
- Խորհրդային Միության հերոս մայոր Պոպովին Ֆ. Չ.
- Խորհրդային Միության հերոս մայոր Ցեդրիկին Ա. Դ.[27]
- Խորհրդային Միության հերոս կապիտան Պուգաչին Ի. Պ.[28][29]
- Խորհրդային Միության հերոս կապիտան Օգորոդնիկովին Մ. Տ.
- Խորհրդային Միության հերոս ավագ լեյտենանտ Լունաչարսկուն Ա. Ա.[30]
- Խորհրդային Միության հերոս ավագ լեյտենանտ Մալիին Ի. Կ.
- Խորհրդային Միության հերոս ավագ լեյտենանտ Չեսլերին Պ. Դ.
- Խորհրդային Միության հերոս լեյտենանտ Կոլոսովին Ի. Ա.
- Խորհրդային Միության հերոս ավագ սերժանտ Կուչմենկոյին Գ. Տ.[31]
Բոլորի հիշատակն այստեղ հավերժացվել է 1943 թվականի նոյեմբերին[32][33]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Мемориальный комплекс «Площадь Героев» в Новороссийске — фото
- ↑ Новороссийск. Площадь Героев. Общий вид комплекса. Лето 2013 год
- ↑ Советская музыка: Новороссийские куранты (просмотр текста, история песни)
- ↑ Студент ИГИ, главный архитектор Новороссийска В. С. Данини (1900—1979) // Мастер'Ок, № 1(11), 2013, с. 10-15.
- ↑ «Новороссийский форум: Данини»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-09-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Мемориальный комплекс города-героя Новороссийска»։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-06-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Творец, строивший скверы // Новороссийский рабочий, 25.07.2013.»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ Память о войне в мемориалах города-героя Новороссийск
- ↑ Молодая гвардия: Памятники города-героя Новороссийска
- ↑ Новороссийск. Площадь Героев. Мемориальная стена. Общий вид. Лето 2013
- ↑ Новороссийск. Площадь Героев. Братская могила. Лето 2013
- ↑ Новороссийск.Площадь Героев. Памятник Куникову Ц. Л. Лето 2013 г.
- ↑ Советская историческая энциклопедия: Новороссийск
- ↑ Новороссийск. Аллея Героев. Осень 2012 год
- ↑ Новороссийск. Площадь Героев. Памятник Сипягину Н. И. Лето 2013 г.
- ↑ Новороссийск. Площадь Героев. Памятные плиты городов-героев. Лето 2013 г.
- ↑ Новороссийск. Площадь Героев. Обелиск в честь освобождения города. Лето 2013 г.
- ↑ Фотоведъ: Отчеты о поездках: Юг-2011 — от Тамани до Архипо-Осиповки: Новороссийск (сообщение #33978)
- ↑ «70-летие начала битвы за Кавказ: Новороссийский форум»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-17-ին։ Վերցված է 2021-02-27
- ↑ Мемориал на площади Героев в Новороссийске (фото)
- ↑ «Электронный банк документов «Подвиг народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»: Беремец Порфирий Порфирьевич 1911 г. р.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ Победа 1945: 404 горно-стрелковый полк
- ↑ sergey.juckov2011: Новороссийск (фото 16 из 285), комментарий: Авксентий Маркович Тихоступ (1913—1943)
- ↑ «Указ Президиума ВС СССР от 18 сентября 1943 г. «О награждении орденами генералов, офицерского состава ...» (... Орденом Отечественной войны I степени ... п. 12) — газета «Красная звезда», 19 сентября 1943, № 222(5593), с. 2.»։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-05-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Указ Президиума ВС СССР от 18 сентября 1943 г. «О награждении орденами генералов, офицерского состава ...» (... Орденом Отечественной войны I степени ... п. 7) — газета «Красная звезда», 19 сентября 1943, № 222(5593), с. 2.»։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-05-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Электронный банк документов «Подвиг народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»: Джугурьянц Георгий Николаевич 1917 г. р.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Электронный банк документов «Подвиг народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»: Цедрик Адам Данилович 1914 г. р.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Электронный банк документов «Подвиг народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»: Пугач Иван Петрович 1904 г. р.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Книга памяти Украины 1941—1945: Запорожская область»։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-05-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ Луначарский А. А.
- ↑ «Электронный банк документов «Подвиг народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»: Кучменко Григорий Тихонович 1913 г. р.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Электронный банк документов «Подвиг народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»: Вовк Харитон Николаевич 1907 г.р.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Электронный банк документов «Подвиг народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»: Чеслер Петр Давидович 1918 г. р.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2018-11-01
Արտաքին հղումներԽմբագրել
- Вид на Площадь Героев на сервисе Яндекс.Панорамы.