«Հերոսի եղբայրը» (ռուս.՝ Брат героя), խորհրդային մանկական սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված Լև Կասիլի վիպակի մոտիվներով։

Հերոսի եղբայրը
Երկիր ԽՍՀՄ[1]
Ժանրընտանեկան ֆիլմ և մանկական ֆիլմ
Թվական1940
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուրի Վասիլչիկով
Սցենարի հեղինակԼև Կասիլ
ԴերակատարներՆիկոլայ Կրյուչկով և Լև Միրսկի
ԵրաժշտությունԱնատոլի Լեպին
ԿինոընկերությունՍոյուզդետֆիլմ

Սյուժե խմբագրել

Մանկատան նորեկ որբ Գեշկա Չերեմիշը միշտ երազել է հերոս ավագ եղբայր ունենալու մասին։ Թերթից իմանալով իր նշանավոր ազգանվանակցի՝ հերոս օդաչու Կլեմենտի Չերեմիշի մասին, նա իր համադասարանցիներին ասում է, որ դա իր եղբայրն է։ Համադասարանցիները հարգում են նրան, բայց Գեշան ստիպված է համապատասխանել «եղբորը»՝ լավ սովորել և հաջողությունների հասնել սպորտում, ինչպես նաև նա դառնում է հոկեյի թիմի ավագ։ Սակայն պատահում է անսպասելին. Կլեմենտի Չերեմիշը գալիս է այն քաղաք, որտեղ ապրում է Գեշկան։ «Եղբորը» չհանդիպելու համար Գեշկան չի գնում կարևոր հանդիպմանը, բայց գաղտնի հետևում է խաղին։ Այնպես է պատահում, որ նա նույնպես հերոսական արարք է կատարում և նախկինում «անհասանելի» Կլեմենտին նրա համար դառնում է «եղբոր պես»։

Դերերում խմբագրել

  • Լև Միրսկի – Գեշա Չերեմիշ
  • Նիկոլայ Կրյուչկով – Կլիմենտի Չերեմիշ
  • Պյոտր Լեոնտև – Կիրիլ Ստեպանովիչ, դպրոցի տնօրեն
  • Ելիզավետա Նայդենովա – Եվդոկիա Վլասևնա
  • Միխայիլ Տրոյանովսկի – պահակ
  • Վլադիմիր Կոլչին – Պետյա
  • Ալեքսանդր Տիմոնտաև – Պլինտուսով ավագ
  • Լիդիա Դրանովսկայա – Անյա Բարատովա
  • Դագմարա Դերինգեր – Ռիտա
  • Անատոլի Իգնատև – Ֆեդյա
  • Բ. Շիգին – Սբրուև
  • Ցու Յուն Խան Բ.-Յուն Խան Բ. – Զվանցև

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարիստ՝ Լև Կասիլ
  • Ռեժիսոր՝ Յուրի Վասիլչիկով / Գեորգի Վասիլևիչ Վասիլչուկ
  • Օպերատոր՝ Իվան Մալով
  • Նկարիչ՝ Նիկոլայ Վալերիանով
  • Կոմպոզիտոր՝ Անատոլի Լեպին
  • Հնչյունային օպերատոր՝ Վարտան Երամիշև
  • Երգերի տեքստերի հեղինակ՝ Միխայիլ Սվետլով
  • Տնօրեն՝ Ա. Պանչուկ
  • Գեղարվեստական ղեկավար՝ Մարկ Դոնսկոյ

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Կրասնոկամսկ քաղաքում։ Որպես մանկատուն նկարահանվել է Սվերդլովի փողոց, 12 հասցեում գտնվող դպրոցի երկհարկանի շենքը, որը ներկայում հայտնի է «Теремок» անվանումով։ Ֆիլմում կարելի է տեսնել նաև Կրասնոկամսկի հին մարզադաշտը, դրամատիկական թատրոնի շենքը, քաղաքային տեսարաններ։ Զանգվածային տեսարաններում նկարահանվել են քաղաքի բնակիչները[2][3]։

Ֆիլմն էկրան է բարձրացել 1940 թվականի նոյեմբերի 7-ին։ 1960 թվականին վերահնչյունավորվել է։

Գրական հիմք խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Լև Կասիլի «Չերեմիշը՝ հերոսի եղբայրը» (ռուս.՝ «Черемыш — брат героя») վիպակի մոտիվներով, որը գրվել է 1938 թվականին։ Այն մեծ ժողովրդականություն է վայելել և բազմիցս վերահրատարակվել է։

Վիպակը գրվել է իրական դեպքերի հիման վրա. մի անգամ գրողը հանդիպել է ազգականի մոտ ապրող մի տղայի, որը պնդել է, թե ինքն ունի չորս ավագ եղբայր, և նրանք բոլորը ծառայում են որպես սահմանապահներ, իսկ որպես ապացույց ցույց է տվել «եղբայրներից» ստացած նամակների ծրարները, որոնց վրա կային տարբեր զորամասերի դրոշմներ։ Սակայն նամակները եղել են իսկական. տղան ծանոթածել էր Մոսկվա եկած սահմանապահների հետ, նրանց ուղեկցել քաղաքում, նվիրել Մոսկվայի տեսարաններով բացիկներ, իսկ սահմանապահները վերադառնալուց հետո գրել են փոքրիկ հոգատար տղային։

Վիպակի հերոս օդաչուին՝ Կլիմենտի Չերեմիշին, գրողն օժտել է հայտնի օդաչու, Խորհրդային Միության հերոս Վալերի Չկալովի գծերով։

Ֆիլմի թողարկումից առաջ՝ նույն 1940 թվականին, Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնում (ռեժիսոր՝ Պ. Ցետներովիչ) վիպակի հիման վրա բեմադրվել է «Հերոսի եղբայրը» ներկայացումը, որը բարձր է գնահատվել հանդիսատեսի ու մամուլի կողմից։ «Կոմսոմոլսկայա պրավդայի» քննադատը Լև Կասիլի նոր պիեսի առանձնահատկությունը համարել է այն, որ «նրանում ամեն ինչ կենդանի է, անկեղծ, գլխավորը՝ թարմ ու ոչ շաբլոն»[4]։

Հետաքրքիր փաստ խմբագրել

Միակ ֆիլմն է, որում կարելի է տեսել «Ռուսական հոկեյի» նախնական տարբերակը՝ 22 խաղացող մեծ դաշտում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.imdb.com/title/tt0032278/
  2. О. Николаева - «Теремок моей мечты» // Газета «Вечерний Краснокамск», № 41
  3. Фильм «Брат героя». Новые факты. // Краснокамский краеведческий музей, 2016
  4. Очерки истории русской советской драматургии, 1917—1934, Том 2 — Ленинградский государственный институт театра, музыки и кинематографии — М.: Искусство, 1966 — стр. 353
  5. А. Апостолов — Пассивная пассионарность. Зритель и медиа в отечественных фильмах о хоккее Արխիվացված 2016-08-21 Wayback Machine // Журнал «Логос», № 6, 2014

Աղբյուրներ խմբագրել

  • Советские художественные фильмы. Аннотированный каталог / Сост. Н. А. Глаголева, М. Х. Зак, А. В. Мачерет, Л. А. Парфёнов, В. М. Розина, Э. Л. Сосновский, П. В. Фионов, О. В. Якубович под ред. А. В. Мачерета и др. — Москва: Искусство, 1961. — Т. 2: Звуковые фильмы (1930—1957 гг.). — С. 225. — 784 с. — 3000 экз.