Անդամահատման դանակ
Վիրահատական գործիք
Անդամահատման դանակ, վիրահատական գործիքներ, որոնք օգտագործվում են վերջույթների ծայրահատման և դիահերձման ժամանակ[1]։

Նկարագրություն խմբագրել
Անդամահատման դանակը կազմված է մեծ, հաճախ հաստ բռնակից, լայն վզիկից, երկար շեղբից և ուղղահայաց կտրող եզրից[2]։ Շեղբի լայնությունը մեծ չէ դանակի երկարության համեմատ[1]։ Ինչպես նաև անդամահատման դանակը ակոսիկ, որը տեղակայված է շեղբի երկայնքով[2]։
Ըստ չափսերի դանակները բաժանվում են՝
- անդամահատման փոքր դանակներ՝ 11-13 սմ երկարությամբ
- անդամահատման միջին դանակներ՝ 14-15 սմ երկարությամբ
- անդամահատման մեծ դանակներ՝ 16-22 սմ երկարությամբ[2]։