Հետներն առած պատգամ ու թուղթ…

«Հետներն առած պատգամ ու թուղթ…», Հովհաննես Թումանայանի ստեղծագործություններից[1], որը գրվել է 1905 թվականի ապրիլի 3-ից 15-ն ընկած ժամանակահատվածում՝ Թիֆլիսում կատարված «Համազգային ժողովի» առթիվ։

Հետներն առած պատգամ ու թուղթ…
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1905 թվական, ապրիլի 3-ից 15-ը ընկած ժամանակահատվածում
ՎիքիդարանՀետներն առած պատգամ ու թուղթ…

Պատմություն խմբագրել

Ինքնագիրը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 62-րդ համարում։ Այդտեղ է պահվում նաև Թումայանի դուստր Նվարդ Թումայանի արտագրած մի օրինակ։

Բանաստեղծությունը առաջին անգամ տպագրվել է «Թումանյանի Գեղարվեստական երկեր» ամսագրի 189-րդ էջում, այնուհետև՝ «Երկերի լիակատար ժողովածուի» առաջին հատորի 510-511-րդ էջերում։

Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի առաջին հատորում տպագրվել է ինքնագրից։

Ստեղծման պատմություն խմբագրել

1905 թվականին տեղի ունենցած համազգային ժողովին մասնակցել են 22 հայկական կենտրոններից ժամանած գրականության, բարեգործական, մամուլի, մշակութային և դպրոցների ընկերությունների ներկայացուցիչ-պատգամավորներ։ Ժողովի նպատակը եղել է հայ ժողովրդի կարիքների համար կազմել խնդրագիր՝ Մինիստրների խորհրդին և Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովին ներկայացնելու համար։

Ստեղծագործության 28-րդ տողում հիշատակված «Գլդանը» եղել է Թիֆլիսի հին թաղերից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.