Հետազոտության և հայկական հիշողության արխիվների միություն

Հետազոտության և հայկական հիշողության արխիվների միություն (ՀՀԱՄ, ֆր.՝ Association pour la recherche et l'archivage de la mémoire arménienne) հիմնադրվել է Ժան-Գարբիս Արթինի կողմից 1997 թվականին Մարսելում,13-րդ շրջանում:Հիմնական աշխատանքը բաղկացած է փաստաթղթերի հավաքագրումից և արխիվացումից,որոնք վերաբերում են Ֆրանսիայում հայերի գոյությանը մասնավորապես 1920-ականներից հետո և ցեղասպանության հետ կապված ներգաղթի ալիքին։

Հետազոտության և հայկական հիշողության արխիվների միություն
Տեսակկազմակերպություն
Երկիր Ֆրանսիա
ՀապավումARAM
ԿարգախոսLa mémoire se protège, la mémoire se partage
Հիմնադրված1997
Գլխադասային գրասենյակՄարսել և 13th arrondissement of Marseille, Մարսել
Կայքwebaram.com

Գործունեություն խմբագրել

Ասոցիացիայի ինտերնետային կայքը տարածում է թվային բովանդակություն և դրամական միջոցներ (հին մամուլ,լուսանկարներ,գրանցամատյաններ,ձայնադարան և տեսանյութեր) և ներգրավում երիտասարդությանը[1][2],:

Ասոցիացիան եզակի ռեսուրսային կենտրոն է Ֆրանսիայում ՝զանազան փաստաթղթային ֆոնդով (փաստաթղթեր, թերթեր, գրանցամատյաններ, լուսանկարներ, ազդագրեր, թռուցիկներ, ընտանեկան վարչական փաստաթղթեր, վինիլներ, բացիկներ)։

Այն հավաքում, վերականգնում, արխիվացնում և թվայնացնում է բոլոր տեսակի փաստաթղթերը, որոնք կապված են Ֆրանսիա հայերի ժամանման և բնակության հետ, հատկապես 1915 թվականի ցեղասպանությունից հետո։

2011 թվականից ի վեր  ասոցիացիան իր վրա է վերցրել վավերագրական  միջոցների թվայնացման[3] քաղաքականությունը:2014 թվականին թվայնացվել և համացանցում են տեղադրվել շուրջ 500 մկրտության և ծննդյան վկայականներ[4]։ 2016 թվականին Նանսենյան անձնագրի դիմում ներկայացրած հայերի ավելի քան 1500 ինքնություն (1926-1946 թթ.)ցուցակագրվել և տեղադրվել են առցանց[5]։ Ասոցիացիան թվայնացրել է 1925-2009 թվականներին Փարիզում հրատարակված ամբողջ «Յառաջ» թերթը `«Լեզուների և քաղաքակրթությունների համալսարանական գրադարանի» հետ համագործակցության շրջանակներում[6][7]։

Ասոցիացիան առաջարկում է կրթական և շարժական ցուցահանդես՝ նվիրված  Հայոց ցեղասպանությանը:2019 թվականի ապրիլի 10-ի հրամանից ի վեր, որը ապրիլի 24-ը Ֆրանսիայում սահմանում է «Հայոց ցեղասպանության հիշատակի ամենամյա տարեթիվ»[8], ասոցիացիան առաջ է քաշում այս ամսաթիվը ՝ապրիլի 24 խորհրդանիշը  հատուկ ցուցահանդեսի միջոցով,որը բաղկացած է հիմնականում Մարսելի փողոցի զանգվածային միջոցառումների արխիվային լուսանկարներից։

Ցուցահանդեսներ խմբագրել

Ասոցիացիան պարբերաբար թեմատիկ և կրթական ցուցահանդեսներ է իրականացնում սկսած իր վավերագրական միջոցներից։

  • Հայոց  ցեղասպանությունը
  • Ապրիլի 24-ի խորհրդանիշը
  • Մարսելի հայերը, 400-ամյա պատմություն
  • 1927-2000 թթ. Հայկական ազդագրեր Մարսելում
  • Աքսորի  99 լուսանկարչական դիմանկարներ[4][9],.
  • Դիբ ու Դար հայկական մամուլը և հրատարակությունը
  • Սպորտը և հայկական ֆուտբոլի ասոցիացաիան ՝ Արծիվ հայկական ընդհանուր միություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Agnès Vives (25-11-2016). «Alfortville : les nouvelles technologies au service de la mémoire arménienne». leparisien.fr (ֆրանսերեն).
  2. «« Debout les hommes » : une commémoration des génocides au lycée Adam de Craponne de Salon de Provence». ac-aix-marseille.fr (ֆրանսերեն). janvier 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին. {{cite web}}: Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  3. «40 000 pages numérisées par l'Association pour la recherche et l'archivage de la mémoire arménienne». culturecommunication.gouv.fr (ֆրանսերեն). 17.04.2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.
  4. 4,0 4,1 Laurence Mildonian (31-08-2014). «Aram remonte le temps des Arméniens de Marseille». laprovence.com (ֆրանսերեն).
  5. «Passeport Nansen : ARAM met en ligne la liste des Arméniens de Marseille et sa région ayant déposé un dossier (1926-1946)». destimed.fr (ֆրանսերեն). 03-05-2016. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. «Numérisation du journal « Haratch », le premier quotidien en langue arménienne d'Europe, fondé en 1925». bulac.fr (ֆրանսերեն). 12-03-2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին. {{cite web}}: Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  7. «Haratch ! en ligne». bulac.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին. {{cite web}}: Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  8. «Le 24 avril deviendra Journée nationale de commémoration du génocide arménien en France». lemonde.fr (ֆրանսերեն). 05-02-2019.
  9. «99 portraits de l'exil». webaram.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.